Դատարկ մարդը (անգլ.՝ The Empty Man)՝ 2020 թվականի գիտաֆանտաստիկ սարսափ թրիլլեր ֆիլմ, որի ռեժիսորն ու սցենարիստն է Դեյվիդ Պրայորը։ Նկարահանվել է Կալեն Բաննի և Վանեսա Ռ. Դել Ռեյի համանուն գրաֆիկական վեպի հիման վրա։ Ֆիլմ-աստղերն են՝ Ջեյմս Բեդջ Դեյլ, Մարին Արլենդ, Սթիվեն Ռութ, Ռոն Քենադա, Ռոբերտ Արամայո, Ջոել Քորթնի և Սաշա Ֆրոլովա։

Ի սկզբանե ֆիլմը նկարահանվել է 2007 թվականի օգոստոսին, բայց կինոէկրան է բարձրացել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին, Միացյալ Նահանգներում, 20th Century Studios-ի կողմից։ Այն արժանացավ խառը-բացասական կարծիքների և՛ կինոքննադատների, և՛ հանդիսատեսի կողմից։

Սյուժե խմբագրել

Ամերիկացի չորս զբոսաշրջիկներ 1995 թվականին գնում են ճամփորդության Բութանի լեռներով։ Հետազոտության ժամանակ նրանցից մեկը՝ Պաուլը, ընկնում է բացված ճեղքի մեջ։ Գրեգը գտնում է նրան կատատոնիկ վիճակում՝ տարօրինակ կմախքի նայեսիս։ Հետո՝ ձնաբքի ժամանակ, ընկերները Պաուլի հետ ապաստան են գտնում մի դատարկ տանը։ Հաջորդ օրը Ռութին դրսում անծանոթ կերպարանք է նկատում։ Այդ գիշերը Պաուլն անհետանում է, իսկ ընկերները գտնում են նրան ձյան մեջ՝ ժայռին մոտ։ Սկզբում Ռութին մի քիչ ապշում է, հետո դանակահարում Գրեգին և Ֆիոնային ու ժայռից դուրս նետում նրանց մարմինները։ Դյութիչ հայացք է փոխանակում Պաուլի հետ՝ նախքան իրեն ցած նետելը։

Նախկին ոստիկան Ջեյմս Լասոմբրան, 2018 թվականին Միսսուրիում, ծանր է տանում կնոջ և փոքրիկ որդու մահը։ Ոստիկանությունը նոր հետաքննություն է սկսում և նա իր վրա է վերցնում ավագ դպրոցի անհայտ կորած աշակերտուհի Ամանդային որոնողական աշխատանքները։ Նրան հաջողվում է պարզել, որ վերջերս նա և իր ընկերները կամուրջի վրա ծես են կատարել՝ կանչելով Դատարկ մարդուն։ Ոչ ոք չի հավատում այդ քաղաքային լեգենդին։ Շուտով, Ջեյմսը սկսում է տեսնել Դատարկ մարդուն։ Նա հետևում է պաշտամունքի անդամներին և հայտնաբերում է այդ կամրջի տակ Ամանդայի ընկերների մարմինները, իսկ աղջիկն ինչ-որ կերպ կապված է լինում խորհրդավոր պաշտամունքի հետ։ Նա տեղեկացնում է ոստիկանությանը, որոնք քայլեր չեն ձեռնարկում փաստերի բացակայության պատճառով։

Տառապելով օրեցօր վատթարացող տեսիլքներից, Ջեյմսը դարանակալում է պաշտամունքի անդամ Գարրետին՝ փորձելով տեղեկություն որսալ նրանից։ Վերջինիս պնդմամբ հիվանդանոցում կա մեկը, որը փոխանցել է պաշտամունքը Դատարկ Մարդուն։ Պարզվում է՝ Պաուլն է, որը գտնվում է թմրած վիճակում և տեսակցություններ ստանում պաշտամունքի անդամներից։ Ամանդան բացահայտում է, որ Ջեյմսը Տուլպան է՝ Դատարկ մարդու նոր կաղապարը։ Հանդիսատեսը նրան երբեք չի տեսել ժամանակային այս գոտուց։

Դատարկ մարդը վերցնում է Ջեյմսի մարմինն ու տանում նրան երազանման մի աշխարհ և ամբողջովին իշխում նրա մարմնին։ Ջեյմսն այս կապանքների մեջ վերացնում է Պաուլին՝ նախքան հիավնդասենյակը լքելը, որտեղ պաշտամունքի անդամները խոնարհվում են իր առջև՝ որպես իրենց նոր Դատարկ մարդը։

Դերերում խմբագրել

  • Ջեյմս Բեդջ Դեյլը՝ որպես Ջեյմս Լասոմբրա
  • Մարին Արլենդը՝ որպես Նորա Քուեյլ
  • Սթիվեն Ռութը՝ որպես Արթուր Փարսոնս
  • Ռոն Քենադան՝ որպես դետեկտիվ Վիլերս
  • Ռոբերտ Արամայոյը՝ որպես Գերրեթ
  • Ջոել Քորթնին՝ որպես Բրենդոն Մայբում
  • Սաշա Ֆրոլովան՝ որպես Ամանդա Քուեյլ
  • Սամանտա Լոգանը՝ որպես Դևարա Ուոլշ
  • Աարոն Փուլը՝ որպես Պաուլ
  • Ադամ Ֆերգյուսոնը՝ որպես Տուլպա
  • Օուեն Թիգը՝ որպես Դանքեն Ուեսթ
  • Տանյա վան Գրաանը՝ որպես Ալիսոն Լասամբրա
  • Էվան Joնիգկեյթը՝ որպես Գրեգ
  • Ռոբերտ Քաութսը ՝ որպես «Դատարկ մարդը»

Կինոարտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2016 թվականի փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ 20th Century Fox ընկերությունը Բում!-ից ձեռք է բերել «Դատարկ Մարդը» գրաֆիկական վեպը գեղարվեստական կինոնկարի համար։ Նա աշխատանքի է վերցրել Դեյվիդ Պրայորին՝ որպես սցենարիստ և ռեժիսոր[1]։:

Նկարահանում խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվեցին 2017 թվականի օգոստոսի 31-ին Իլինոյսի Էդվարդսվիլ քաղաքում՝ Մեդիսոնի շրջանի դատարանի շենքում[2][3]:Նկարահանումները տեղի են ունեցել նաև «Չեյն օֆ Ռոքս բրիդջ»-ում և երեք օր անց տեղափոխվել մեկ այլ չբացահայտված տարածք[4]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին 20th Century Studios-ի կողմից (սխալմամբ, ֆիլմը թողարկվել էր 20th Century Fox անվան տակ, մինչդեռ ստուդիայի անվանումը փոխվել էր դեռ 2020 թվականի հունվար ամսին)[5]։ Պրեմիերան նախատեսված էր եղել թողարկել 2020 թվականի օգոստոսի 7-ին, բայց հետաձգվեց մինչև դեկտեմբերի 4-ը COVID-19 համաճարակի պատճառով՝ նախքան կտեղափոխվեր հոկտեմբեր ամսի՝ հանգեցնելով Մահը Նեղոսի վրա ֆիլմի ժամանակացույցային փոփոխությանը[6][7]։

Քննադատական ընդունելություն խմբագրել

Տոմսարկղ խմբագրել

Դատարկ Մարդը 1,3 միլիոն դոլար վաստակեց 2,027 կինոթատրոններից ֆիլմի բացման ցուցադրության առաջին շաբաթում՝ չորրորդ տեղով եզրափակելով տոմսարկղերի ցուցակը[8]։ Հանդիսատեսի 53%-ը տղամարդիկ էին, որոնցից 53%-ը՝ քսանհինգն անց։ Վերլուծաբանները մեղադրում էին ֆիլմի տոմսարկղերի ցածր վճարներին մարքեթինգի բացակայության համար։ ՌեյլիշՄիքս սոցիալական մեդիա հարթակի վերլուծական կորպորացիան այս առիթով նշում էր․ «20thԴատարկ մարդու համար սոցարշավը դադարեցվեց ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Ինդիին ուղղված յուրաքանչյուր արշավ, որը հավակնում է միանվագ բարձր գաղափարի կամ մրցանակի, ակնհայտորեն դուրս է գալիս գոնե երկու շաբաթվա ընթացքում՝ սա ամենաուշը »։ ֆիլմի վարկանիշն ընկել է 57%-ով, իր երկրորդ շաբաթում հասնելով  $561,000-ի, իսկ երրորդում՝ $294,350[9]։

Քննադատական պատասխան խմբագրել

Դատարկ մարդը նախապես չի ցուցադրվել քննադատներին[10]։ Ըստ վերանայման ագրեգատոր Rotten Tomatoes-ի՝ կինոնկարը ստացել է 45% հավանողական գնահատական՝ հիմնված 12 քննադատությունների վրա և ձևավորելով միջին՝ 4,7/10 վարկանիշը[11]։ ՍինեմաՍքոր-ի կողմից անցկացված հարցումներով հանդիսատեսը ֆիլմին տվել է միջին «D +» գնահատական հիմք ընդունելով «A +» -ից F սանդղակը[8][12], մինչդեռ ըստ ՓոսթԹրեք-ի հրապարակած արդյունքների՝ հնադիսատեսը դրական է գնահատել ֆիլմը և «ահավոր է» ասելով 25%-ը անխոս առաջարկում է դիտել ֆիլմը։ Քննադատության թիրախում էին սցենարը, սյուժեն, կերպարները, խաղը և տևողությունը։

Գլոբ ընդ Մեյլ-ի Բարրի Հերցը կինոնկարը գնահատեց 2/4՝ գրելով․ «Բեմադրող ռեժիսորները չէին կարող ավելի լավ անվանում ընտրել։ Ուրբաթ երեկոյի կինոդիտումից հետո, որին մասնակցում էին ևս երկու հարգարժան մարդիկ, ես ավելի քան պարզապես տավորված էի»[10][13]։ Դի օնլի Քրիթիք-ի համար գրված հոդվածում Նեյթ Ադամսը ֆիլմին տվել է «D -» գնահատականը՝ մեկնաբանելով․ «եկե՛ք նշեմ, որ անբովանդակ է» և ամփոփելով սյուժեն հետևյալ կերպ․ «2 ժամ և քսան րոպե երկար վազքից հետո, Դատարկ մարդը՝ հավանաբար այդ խառնածին զարմիկը երկու անգամ հեռացվել է ԲայԲայՄեն կամ Սլենդերմեն ֆիլմերից․ ինչևէ՝ լավ խաղակազմ չէ, լրիվ ձանձրացրել է»։

Rue Morgue-ի Մայքլ Գինգոլդը դրական կարծիք է արտահայտել ֆիլմի վերաբերյալ, ասելով, որ «բնավ, ոչ բոլոր ֆիլմերի թրեյլերներն են վաճառում կինոնկարը, և այս պարագայում, դա տեղին է ասված»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stevens, Michael (2020 թ․ փետրվարի 19). «"The Empty Man"». Sneak Peek. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  2. Davenport, Cory (2017 թ․ օգոստոսի 31). «'The Empty Man': Movie scenes to be shot in Edwardsville». RiverBender. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Sczesny, Matt (2017 թ․ սեպտեմբերի 1). «A Hollywood film is shooting in Edwardsville». KMOV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Filming to start tonight for crime thriller at Madison County Courthouse». AdvantageNews. 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. D'Alessandro, Anthony (2020 թ․ սեպտեմբերի 23). «'Black Widow' Jumps To Summer 2021 Spurring Marvel Pics Release Date Shift; 'West Side Story' Delayed A Year; 'Soul' Stays Theatrical». Deadline Hollywood. Penske Media Corporation. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. D'Alessandro, Anthony (2020 թ․ հունիսի 26). «'Unhinged' Going July 31 In Wake Of 'Tenet' Summer Shift». Deadline Hollywood. Penske Media Corporation. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  7. Rubin, Rebecca (2020 թ․ հուլիսի 23). «'Star Wars' Films, 'Avatar' Sequels Pushed Back a Year in Disney Release Calendar Shakeup». Variety. Penske Media Corporation. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  8. 8,0 8,1 D'Alessandro, Anthony (2020 թ․ հոկտեմբերի 25). «'Honest Thief' Continues To Lead Lackluster Pandemic Box Office, 'Empty Man' Tripped By Holdovers». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. D'Alessandro, Anthony (2020 թ․ նոյեմբերի 1). «Focus Features-Amblin Horror Movie 'Come Play' Leading Halloween Pandemic Weekend B.O. With $3M+». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 Hertz, Barry (2020 թ․ հոկտեմբերի 23). «Barely promoted horror The Empty Man cements the fact that it's dark days indeed for moviegoers». The Globe and Mail. The Woodbridge Company. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. «The Empty Man (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  12. Brueggemann, Tom (2020 թ․ հոկտեմբերի 25). «'The Empty Man' Opens at Empty Theaters as Weekend Box Office Grosses Less Than $10 Million». IndieWire. «no reviews (even the trades didn't check in over the weekend), and a D+ Cinemascore.»
  13. Adams, Nate (2020 թ․ հոկտեմբերի 23). «Review: Hollow 'The Empty Man' an overlong supernatural thriller that goes nowhere». The Only Critic. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.

Աղբյուրներ խմբագրել