Դավորին Տրստենյակ

սլովենացի պատմաբան

Դավորին Տրստենյակ (սլովեն.՝ Davorin Trstenjak, նոյեմբերի 8, 1817(1817-11-08)[1], Կրալևցի, Municipality of Sveti Jurij ob Ščavnici, Սլովենիա - փետրվարի 2, 1890(1890-02-02), Ստարի Տերկ, City Municipality of Slovenj Gradec, Սլովենիա), սլովենացի կաթոլիկ քահանա, գրող, ուսուցիչ, ստուգաբան, պատմաբան։

Դավորին Տրստենյակ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1817(1817-11-08)[1]
ԾննդավայրԿրալևցի, Municipality of Sveti Jurij ob Ščavnici, Սլովենիա
Մահացել էփետրվարի 2, 1890(1890-02-02) (72 տարեկան)
Մահվան վայրՍտարի Տերկ, City Municipality of Slovenj Gradec, Սլովենիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԳրացի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, կաթոլիկ քահանա, գրող, ստուգաբան, ուսուցիչ և աստվածաբան
ԱնդամությունՍերբական գրականության ընկերություն և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
 Davorin Trstenjak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դավորին Տրստենյակը ծնվել է 1817 թվականին Կրալևցիում։ Սովորել է հայրենի գյուղի տարրական դպրոցում, ավելի ուշ՝ Բադ Ռադսկերբուրգում, որտեղ հանդիպել է բանասեր Պետեր Դայնկոյին, ում հետ սերտ ընկերական կապեր է հաստատել։ Սովորել է Մարիբորի ճեմարանում, ավելի ուշ՝ Գրացում, որտեղ դարձել է Իլիրիզմի կողմնակից, ռոմանտիկ ազգայնական մշակութային շարժում, որը տարածվել էր հարևան Խորվաթիայից և պաշտպանում էր Հարավային սլավոնական ժողովուրդների մշակութային և լեզվական միավորումը։

Աստվածաբանություն ուսանելուց հետո 1844 թվականին ձեռնադրվել է, 1844-1846 թվականներին որպես կաթոլիկ քահանա Ներքին Շտիրիայում, 1847 թվականին՝ Լյուտոմերում, 1848 թվականին՝ Հայդինայում, 1849-1850 թվականներին՝ Պտույում։ 1850-1861 թվականներին եղել է Մարիբորի քահանա, 1861-1868 թվականներին՝ Սենտյուրի քահանա, 1868-1879 թվականներին՝ Պոնիվկայի, 1879 թվականից մինչև մահ՝ Ստարի Տերկի։

1848-1849 թվականներին հեղափոխությունների ժամանակ դարձել է Միացյալ Սլովենիայի գաղափարակից։ Մտերիմ է եղել Մաթիա Մայարի հետ, օգնել է ստորագրություններ հավաքել մեկ քաղաքական միավորման ստեղծման համար, որը ներառում էր բոլոր սլովենական էթնիկ տարածքները։ Ի տարբերություն Մայարի՝ Տրստենյակը չի մասնակցել 1867 թվականի մոսկովյան ազգագրական ցուցահանդեսին[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Kdo so bili Ambidravi, in kdo je sozidal starodavni mesti Virunum in Teurnia Kelti ali Venedi? V Celovcu : J. Leon, 1853
  • Mesec Marije, ali častenje presvete device Marije skoz eden celi mesec s vsakdanjimi premišljevanji, molitvami in izgledi iz živlenja svetnikov, ter z molitvami v jutro, večer, pri sv. maši, za spoved ino sv. obhajilo, kak tudi s kratkim opisom naj imenitnejših Marijinih svetstev, katere slovenski romarji obiskavajo. U Gradcu: J. Sirolla, 1856
  • Pannonica: spomeniški listi. Samozal. D. Trstenjak, 1887
  • Weriand de Graz: zgodovinsko-rodoslovna razprava. V Celovci : pisatelj, 1884
  • Triglav, mythologično raziskavanje. Samozal. D. Trstenjak, 1870
  • Slovanščina v romanščini. [Ponikva]: pisatelj, 1878

Գրականություն խմբագրել

  • «Trstenjak, Davorin» // Slovenski biografski leksikon, ред. Izidor Cankar (Ljubljana: Zadružna gospodarska banka, 1925).
  • Bogo Grafenauer, Struktura in tehnika zgodovinske vede (Ljubljana: Univerza v Ljubljani, 1980).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Terstenjak, Martin Davorin (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 44. — S. 11.
  2. Чуркина И. В. Русские и словенцы. Научные связи (конец XVIII в. - 1914 г.). - М.: Наука, 1986. - С. 77. Режим доступа: http://www.inslav.ru/resursy/elektronnaya-biblioteka/2172-1986-churkina
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավորին Տրստենյակ» հոդվածին։