Դավինսոն Սանչես

կոլումբիացի ֆուտբոլիստ

Դավինսոն Սանչես (իսպ.՝ Davinson Sánchez, հունիսի 12, 1996(1996-06-12)[1][2][3], Caloto, Կաուկա, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Դավինսոն Սանչես
Davinson Sánchez
Սանչեսը Կոլումբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Davinson Sánchez Mina
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1996(1996-06-12)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Caloto, Կաուկա, Կոլումբիա
Հասակ 187 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
Համար 6
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 26 (0)
2016-2017 Նիդերլանդներ Այաքս 32 (6)
2017-ներկա Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 57 (1)
Ազգային հավաքական
2013 Կոլումբիա Կոլումբիա Մ17 2 (0)
2014-2015 Կոլումբիա Կոլումբիա Մ20 13 (0)
2016 Կոլումբիա Կոլումբիա Օլիմպ․ 2 (0)
2016-ներկա Կոլումբիա Կոլումբիա 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկո Նասիոնալ խմբագրել

Սանչեսը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ատլետիկո Նասիոնալում[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի մարտի 2-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Սպորտինգ Կրիստալի դեմ խաղում[7]։ Սանչեսի տրանսֆերով սկսեցին հետաքրքրվել մի շարք ակումբներ, մասնավորապես՝ Բարսելոնան, Ֆլամենգոն և Այաքսը[8][9]։ Բարսելոնան առաջարկ կատարեց նրա համար, սակայն Սանչեսը մերժեց այն, քանի որ չէր ցանկանում խաղալ Բարսելոնա B-ի կազմում[10]։ 2016 թվականին Ատլետիկո Նասիոնալի հետ Սանչեսը հաղթեց Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Ինդեպենդիենտե դել Վալեին[11][12]։

Այաքս խմբագրել

2016 թվականի հունիսին Սանչեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[13][14]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Ռոդա Կերկրադեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Զվոլեի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 4-ին Սանչեսը գոլ խփեց Գրոնինգենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[17]։ 2017 թվականի մայիսի 24-ին Սանչեսը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[18], սակայն Այաքսը պարտվեց 2-0 հաշվով[19][20][21]։ 2016-17 մրցաշրջանում նա ճանաչվեց Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[22]։ Ակումբի կազմում Սանչեսը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Տոտենհեմ Հոտսպուր խմբագրել

2017 թվականի օգոստոսի 18-ին Սանչեսը ռեկորդային 42 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Տոտենհեմ[23][24][25]։ Նա ակումբի հետ կնքեց 6 տարվա պայմանագիր[26][27] և ստացավ 6 համարի մարզաշապիկը[28]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Մուսա Դեմբելեին Բարնլիի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[31]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 13-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[32]։ Դեկտեմբերի 2-ին կոլումբիացին հեռացվեց խաղադաշտից Ուոտֆորդի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 52-րդ րոպեին[33]։ 2018 թվականի մայիսի 15-ին նա երկարաձգեց պայմանագիրը Տոտենհեմի հետ մինչև 2024 թվականը[34][35][36]։ Իր առաջին մրցաշրջանում Սանչեսը անցկացրեց 41 հանդիպում[37]։

Իր առաջին գոլը Տոտենհեմ Հոտսպուրի կազմում Սանչեսը խփեց 2019 թվականի փետրվարի 10-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[38][39]։ 2018-19 մրցաշրջանում կոլումբիացին իր թիմի հետ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ մնաց պահեստայինների նստարանին[40], իսկ Տոտենհեմը 2-0 հաշվով պարտվեց Լիվերպուլին[41][42][43]։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականի փետրվարին Սանչեսը հրավիրվեց Կոլումբիայի ազգային հավաքականի մարզումներին[44]։ Ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Վենեսուելայի դեմ խաղում[45]։ Իր դեբյուտը Կոլումբիայի հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 16-ին՝ Արգենտինայի դեմ խաղում[46][47]։

2018 թվականի մայիսին Սանչեսը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[48][49]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[50], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[51][52]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[53][54]։ 2019 թվականի հունիսին Սանչեսը Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[55][56][57]՝ անցկացնելով 2 հանդիպում։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[58][59]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[60][61]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Նասիոնալ 2013 Լիգա Ագիլա 3 0 0 0 3 0
2014 2 0 2 0 0 0 0 0 4 0
2015 7 0 1 0 0 0 8 0
2016 14 0 0 0 14 1 2 0 30 1
Ընդհանուր 26 0 3 0 14 1 2 0 45 1
Յոնք Այաքս 2016–17 Ժյուպիլեր Լիգա 1 0 1 0
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 32 6 0 0 13 0 0 0 45 6
2017–18 0 0 0 0 2 1 0 0 2 1
Ընդհանուր 32 6 0 0 15 1 0 0 47 7
Տոտենհեմ Հոտսպուր 2017–18 Պրեմիեր Լիգա 31 0 2 0 8 0 0 0 41 0
2018–19 23 1 2 0 8 0 4 0 37 1
2019–20 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 57 1 4 0 16 0 4 0 81 1
Կարիերայի ընդհանուր 116 7 7 0 45 2 6 0 174 9

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[62]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 0
2018 10 0
2019 6 0
Ընդհանուր 23 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատլետիկո Նասիոնալ

Այաքս

Տոտենհեմ Հոտսպուր

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Colombia - D. Sánchez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  5. «No hay título que se le resista a Davinson Sánchez - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  6. «Atlético Nacional - Boyacá Chicó FC, Oct 27, 2013 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  7. «Atlético Nacional - Sporting Cristal Lima, Mar 2, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  8. «'Colombiaanse centrale verdediger tekent bij Ajax in plaats van FC Barcelona'». www.soccernews.nl. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  9. «Mercado da bola 2016: Flamengo espera anunciar dois zagueiros e um atacante nesta semana». Torcedores.com (բրազիլական պորտուգալերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  10. «Barcelona loopt blauwtje: 'Hij heeft daar geen enkele zekerheid'». www.voetbalzone.nl. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  11. «Independiente del Valle - Atlético Nacional, Jul 21, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  12. «Atlético Nacional - Independiente del Valle, Jul 28, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  13. «Ajax sign contract with Davinson Sánchez Mina». Ajax English (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  14. «Ajax complete Sanchez signing - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  15. «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Aug 13, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  16. «Ajax Amsterdam - PEC Zwolle, Sep 24, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  17. «Ajax Amsterdam - FC Groningen, Dec 4, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  18. «Ajax Amsterdam - Manchester United, May 24, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  19. «Ajax 0-2 Manchester United» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  20. 20,0 20,1 Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  21. UEFA.com. «Ajax-Man. United 2017 History | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  22. 22,0 22,1 «Colombia's Davinson Sanchez 'player of the year' after 1st year at Dutch giants Ajax». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  23. «Davinson Sanchez: Tottenham complete signing of Ajax defender on six-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  24. Association, Press (2017 թ․ օգոստոսի 23). «Tottenham complete club-record signing of Davinson Sánchez from Ajax». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  25. «Tottenham sign Ajax defender Davinson Sanchez on six-year deal». The Independent (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  26. «Tottenham sign Davinson Sanchez from Ajax». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  27. «Tottenham Hotspur complete Sanchez transfer». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  28. «Sanchez transfer confirmed, will wear #6 shirt». Cartilage Free Captain. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  29. «Tottenham Hotspur - Burnley FC, Aug 27, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  30. «Tottenham Hotspur 1-1 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  31. «Everton FC - Tottenham Hotspur, Sep 9, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  32. «Tottenham Hotspur - Borussia Dortmund, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  33. «Watford FC - Tottenham Hotspur, Dec 2, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  34. «Tottenham's Davinson Sanchez signs new deal until 2024». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  35. Clark, Gill. «Davinson Sanchez, Tottenham Agree on New Contract Through 2024». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  36. «Tottenham's Sanchez extends contract to 2024». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  37. «Davison Sanchez | Football Stats | Tottenham Hotspur | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  38. «Tottenham Hotspur - Leicester City, Feb 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  39. «Spurs ride their luck to beat profligate Leicester after Jamie Vardy misses penalty with first touch». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 10. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  40. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  41. 41,0 41,1 «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  42. «Tottenham 0-2 Liverpool: Mo Salah and Divock Origi goals hand Liverpool sixth European crown». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  43. «Liverpool crowned kings of Europe for sixth time after beating Spurs». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  44. «Pekerman calls-up local players with a view to WC qualifying | CONMEBOL». www.conmebol.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  45. «Colombia - Venezuela, Sep 1, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  46. «Argentina - Colombia, Nov 16, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  47. «Argentina and Lionel Messi soar past Colombia in World Cup qualifying». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  48. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  49. «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  50. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Davinson SANCHEZ - Davinson Sanchez - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  51. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  52. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  53. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  54. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  55. «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  56. «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  57. Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  58. Veitch, Adam (2019 թ․ հունիսի 29). «Colombia out of Copa America after losing to Chile on penalties». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  59. «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  60. «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  61. «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  62. 62,0 62,1 «Davinson Sánchez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավինսոն Սանչես» հոդվածին։