Դավիթ Մուրադյան

հայ դրամատուրգ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Էդուարդի Մուրադյան (դեկտեմբերի 12, 1951(1951-12-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, կինոգետ։ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, 2014 թվականի հունիսի 2-ից՝ նույն ինստիտուտի ռեկտոր[2]։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Դավիթ Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1951(1951-12-12)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1973)
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, կինոգետ և սցենարիստ
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո, Հայֆիլմ, ՀԳՄ, Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Էդուարդ Մուրադյան
Պարգևներ և
մրցանակներ
 David Mouradian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում։ Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է։ 1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականից տպագրվում է։ Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ։ 1971-1973 թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-1974 թթ՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-1991 և 1997-2001 թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով։ Երկար տարիներ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ։ 2003 թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։

 

Մամուլում տպագրվում է 1969 թվականից։

Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976 թ.։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։

Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։

Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

1994-1996 և 2001-2008 թվականներին՝ Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։

2010 թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993-ից մինչ օրս՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար։

2014 թ. հունիսի 2-ին ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։ Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել են 21-ը։ Կողմ են քվեարկել 19 հոգի, մեկը եղել է դեմ, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Դավիթ Մուրադյանը ռեկտորի միակ թեկնածուն էր[2]։ 2014 թ. հուլիսի 17-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ընտրության արդյունքները հաստատվել են[4]։ Նրա գրչին է պատկանում «Մազաթափ գամփռը և աշունը» ստեղծագործությունը։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/oRgSZi2
  2. 2,0 2,1 Թատերական ինստիտուտի նոր ռեկտորը
  3. «ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  4. ««ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել