Դավիթ Հովհաննես

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Դավիթ Հովհաննես (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան, փետրվարի 17, 1945(1945-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2016(2016-07-19)[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր («Նոր քրոնիկոն», 2007 թվական), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[2], ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։

Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան
Դավիթ Հովհաննես
Ծնվել էփետրվարի 17, 1945(1945-02-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 19, 2016(2016-07-19)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՋրվեժ, ամառանոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Լեզուհայերեն
ռուսերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1965-2016
Ուշագրավ աշխատանքներ«Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ»
«Քաղաքային ձմեռ»
«Հավերժական հայը»
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայֆիլմ, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Նորք
Պարգևներ
Դավիթ Հովհաննես Վիքիքաղվածքում
 David Hovhannes Վիքիպահեստում

Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը[3], այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում[4][5]։

Քաղաքական հայացքները խմբագրել

2016 թ․ տրված հարցազրույցում ասել է, որ խաղաղության մասին կարել է բանակցել ադեկվատ երկրի իշխանության հետ, իսկ «Ադրբեջանի իշխանությունն ադեկվատ չէ։ Խաղաղությունը պետք է պարտադրել, իսկ մենք կարող ենք դա պարտադրել հաղթական պատերազմով»[6]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Երգերի պսակ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1974, 92 էջ։
  • Անցյալ կորուսյալ, Երևան, 1979, 156 էջ։
  • Նոր կյանք, Երևան, 1983, 200 էջ։
  • Տագնապներ, Երևան, 1986, 168 էջ։
  • Մայր Հայաստան, Երևան, 1988, 200 էջ։
  • Աղետի գոտի, Երևան, 1989, 203 էջ։
  • Քրոնիկոն, Երևան, 1996, 232 էջ։
  • Requiem aeternam (պոեմ Չարենցի հիշատակին), Երևան, 1997, 127 էջ։
  • Նոր քրոնիկոն, Երևան, 2007, 463 էջ։
  • Տագնապներ (I–XXIV), Երևան, 2012, 720 էջ։
  • Իմ առաջին գիրքը, ինչպես որ պիտի լիներ (1964–1969), Երևան, 2013, 272 էջ։
  • Նոր տագնապներ (XXV–XXXI), Երևան, 2014, 248 էջ։
  • Բանաստեղծություններ (1964–2015), Երևան, 2015, 784 էջ։
  • Անտիպ (1967–2007), Երևան, 2015, 252 էջ։

Մամուլ խմբագրել

  • Բանաստեղծություններ (Մի հին երգ; «Այսօր ես նորից հեքիաթ լսեցի...»): «Գարուն», 1967, № 2, էջ 9։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ազատության կանչ.- Երևան։ Հայաստան, 1973.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Թուրքմեն բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան , 1974.- 90 էջ.- Բովանդ-ից՝ Սեյթլիև Կարա։
  • Ծաղկուն այգի։ Ուկրաինական ժողովրդական խաղիկներ /Թարգմ.՝ Դավիթ Հովհաննես, Յուրի Սահակյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 30 էջ։
  • Մարցինկյավիչյուս Յուստինաս։ Պրոմեթևսի դատը։ Իկարոս։ Դրամաներ.- Երևան։ Սովետական գրող, 1987.- 117 էջ։
  • Մարցինկյավիչյուս Յուստինաս։ Մինդաուգաս։ Դրամատիկական պոեմ երկու մասից.- Երևան։ Սովետական գրող, 1979.- 108 էջ։
  • Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ.- Բովանդ-ից՝ Լուկիվ Միկոլա. Հուշիկ, շատ հուշիկ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
  2. ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. «Գարուն», 1967, № 2, էջ 9
  4. «Դավիթ Հովհաննեսի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. «Դավիթ Հովհաննեսի կենսագրությունը Հայաստանի սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  6. Բանաստեղծ. «Ի՞նչ է նշանակում Բաքու-Մոսկվա սիրախաղը», Ապրիլ 18,2016, "Առավոտ"
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Հովհաննես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Հովհաննես» հոդվածին։