Դավիթ Արտեմի (Հարությունի) Դելյանով (Դելաքյան) (հուլիսի 24, 1763(1763-07-24) կամ 1761 - հուլիսի 7, 1837(1837-07-07) կամ 1830), հայկական ծագումով ռազմական գործիչ, 1812 թվականի հայրենական պատերազմի մասնակից, ռուսական բանակի գեներալ-մայոր։ Դելյանովներ ռուսական ազնվական ընտանիքից։ Ազնվականական զինանշան կրելու իրավունք է ստացել 1827 թվականին։

Դավիթ Դելյանով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1763(1763-07-24) կամ 1761
Մահացել էհուլիսի 7, 1837(1837-07-07) կամ 1830
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտությունսպա
ԱմուսինՄարիա Լազարյան-Դելյանովա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Արժանիքների շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
ԵրեխաներԻվան Դելյանով, Նիկոլայ Դելյանով և Ելենա Դելյանովա-Միրզոյան
 David Artemievich Delyanov Վիքիպահեստում

Նրա որդին` Իվան Դելյանովը եղել է Ռուսական կայսրության կրթության նախարարը[1]։

Գործունեություն խմբագրել

Սովորել է կադետական կորպուսում (Պետերբուրգ)։ Մասնակցել է 1792 թվականի և 1794 թվականի լեհական արշավանքներին, Նապոլեոնի դեմ պատերազմին, աչքի է ընկել Ֆրիդլյանդի ճակատամարտում (1807 թվական)։ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ Դելյանովը Սումիի հուսարական գնդի հրամանատարն էր․ մասնակցել է Բորոդինոյի և Մոժայսկի ճակատամարտերին, ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին, ռուսական զորքերի հետ մտել Փարիզ։ Հետագայում ծառայել է դրագունյան և հուսարական դիվիզիաներում։ Պարգևատրվել է շքանշաններով։

Զինանշան խմբագրել

Դավիթ Դելյանովի տոհմական զինանշանի վահանի վերին մասը պսակված է ազնվականական սաղավարտով և երեք փետուրներով զարդարված թագով։ Վահանը հորիզոնական գծով բաժանված է երկու մասի։ Վահանի վերին մասում ոսկեզօծ դաշտի վրա գլուխը դեպի աջ թեքած ճախրող արծիվ է պատկերված, իսկ ստորին մասում լազուրագույն ամպերից դուրս եկող սպառազեն բազուկ է դեպի վեր ուղղած թրով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012, էջ 213
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327