Դավիթ Գասպարյան

հայ գրականագետ, գրական քննադատ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Վազգենի Գասպարյան (հոկտեմբերի 18, 1947(1947-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2007 թվականից։ Հայաստանի գրողների միության անդամ 1976 թվականից։

Դավիթ Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1947(1947-10-18) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, գրականագետ և գրական քննադատ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի կրթության և գիտության նախարարություն
Պարգևներ
Դավիթ Գասպարյան Վիքիդարանում
 Davit Gasparyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում։

1970 թվականին ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Անդամակցել է Հայաստանի տարբեր պարբերականների խմբագրական խորհուրդներին։ Խմբագրել է (1985-1990) «Քննադատական տարեգիրք»-ը։ Հեղինակ է 60-ից ավելի գրքերի, 1000-ից ավելի գրականագիտական, քննադատական և հրապարակագրական հոդվածների։ ԽՄԿԿ անդամ 1976 թվականից։

Երկեր խմբագրել

  • Բանաստեղծությունը և արդիականությունը (հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածու, որտեղ տեղ է գտել Դ. Գասպարյանի «1940-1970-ական թթ. սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» ուսումնասիրությունը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1976, 392 էջ։
  • Սովետահայ գրականության տարեգրություն, 1957-1975 (հեղինակակից Հ.Գալստյան), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1977, 320 էջ։
  • Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1979, 388 էջ։
  • Բանաստեղծության ոգին (հոդվածներ, ուսումնասիրություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 188 էջ։
  • Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցերը (ժողովածուում տեղ է գտել Դ. Գասպարյանի «1920-ական թվականների գրական շարժումը» ուսումնասիրությունը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
  • Ժամանակակից հայ արձակը (հոդվածների ժողովածու, որտեղ տեղ է գտել Դ. Գասպարյանի «Ժամանակակից կյանքի գեղարվեստական պատկերը» ուսումնասիրությունը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1981, 286 էջ։
  • 20-րդ դարի հայ գրողներ (Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Համո Սահյան, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան. մատենաշար 5 հատորով), Երևան, 2001-2013։
  • Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Ե., ՀՍՍՀ ԳԱ 1983, 408 էջ։
  • Ժամանակ և շարժում (հոդվածներ և ուսումնասիրություններ), Ե., «Սովետական գրող», 1984, 296 էջ։
  • Հայ սովետական պոեզիայի պատմություն, Երևան, 1987։
  • Հայ գրականություն (մատենաշար 5 հատորով), Երևան, 2000-2010։
  • Ողբերգական Չարենցը, Երևան, 1991։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 2015 Մովսես Խորենացու մեդալ[1]
  • 2011 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման[2]։
  • 2010 թվականին արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
  • 2007 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։
  • 1984 թվականին արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
  • 1980 թվականին արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գասպարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գասպարյան» հոդվածին։