Դավիթ Սիմեոնի Աբամելիք (մարտի 10 (21), 1774 - հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1833, Դրեզդեն, Գերմանական միություն), հայ ազնվական Ռուսական կայսրությունում, ռուսական բանակի գեներալ-մայոր (1818)։

Դավիթ Աբամելիք
մարտի 10 (21), 1774 - հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1833 (59 տարեկան)
Մահվան վայրԴրեզդեն, Գերմանական միություն
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումգեներալ-մայոր[1]
ԶորամասHis Majesty's Hussar Life Guards Regiment?
Հրամանատարն էրԲելգորոդի 12-րդ Ուլանական գունդ և Բորիսոգլեբսկի ուլանական գունդ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական պատերազմ[1], Վեցերորդ կոալիցիայի պատերազմ, Երորրդ կուալիցիայի պատերազմ և Չորրորդ կոալիցիայի պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Արժանիքների շքանշան

Աբամելիքների ազնվական տոհմից։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1774 թվականի մարտի 10-ին, հայ ազնվական Սիմեոն Աբամելիքի ընտանիքում։ Իվան Աբամելիքի կրտսեր եղբայրն է։

Մասնակցել է Նապոլեոն I-ի դեմ 1805-1807 թվականների, ինչպես նաև՝ Հայրենական պատերազմին (1812), պարգևատրվել Սուրբ Աննայի առաջին աստիճանի ադամանդակուռ շքանշանով[2]։

Դավիթ Աբամելիքը մոտ էր ժամանակի ռուսական առաջադեմ գործիչներին։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայր - Ալեքսանդր Սիմեոնի Աբամելիք (1811-1816)
  • Եղբայր - Պետրոս Սիմեոնի Աբամելիք (1809-1816)
  • Կին - Մարթա Հովակիմի Լազարյան (1788-1844), երեխաներ՝
  • Եկատերինա (ծ. 1817)
  • Մարիա (1819-1821)
  • Հովակիմ (1819-1885), отставной поручик
  • Սոֆյա (1822-1889)
  • Արտեմ (1823-1885)

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Աբամելիք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13