Դավիդ Ֆիշելեվի Օյստրախ (ռուս.՝ Ойстрах Давид Фёдорович, սեպտեմբերի 17 (30), 1908[1][4][5][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1974(1974-10-24)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ), խորհրդային ջութակահար և երաժշտական մանկավարժ։

Դավիդ Օյստրախ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Давид Ойстра
Ի ծնե անունռուս.՝ Давид Фёдорович (Фишелевич) Ойстрах
Ծնվել է1908 սեպտեմբերի 30 Օդեսա
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Մահացել է24 հոկտեմբերի 1974(1974-10-24) (տարիքը 66) Ամստերդամ
Ամստերդամ, Նիդերլանդներ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, երաժշտական մանկավարժ
Գործիքներջութակ
Գործունեություն1926 - 1974
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա և Q111599291?
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինTamara Rotareva?
Պարգևներ
Grand Officer of the Order of Leopold II Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ֆինլանդիայի Առյուծի շքանշան
Լենինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Գրեմմի
 David Oistrach Վիքիպահեստում

Դավիդ Օյստրախը ջութակ և ալտ նվագել է 5 տարեկանից։ 1926 թվականին ավարտել է Օդեսայի երաժշտադրամատիկական ինստիտուտը (Պյոտր Ստոլյարսկու դասարանը)։ Դեռևս ուսանողական տարիներից Օյստրախը ելույթներ է ունեցել Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր։ 1932–1934 և 1941 թվականներին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ 1934 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1939 թվականից՝ պրոֆեսոր, 1950 թվականից՝ ջութակի ամբիոնի վարիչ)։ Երկրորդ աշխարհամարտի (1939–1945 թվականներ) տարիներին ելույթներ է ունեցել զորահավաքային կետերում, հոսպիտալներում, պաշարված Լենինգրադում։ 1943 թվականից Օյստրախը դաշնակահար Լև Օբորինի և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու հետ հանդես է եկել անսամբլով։ Պատերազմից հետո շարունակել է համերգային գործունեությունը։ 1945 թվականին ԽՍՀՄ հյուրախաղերի եկած ամերիկացի ջութակահար Իեհուդի Մենուհինի հետ կատարել է Բախի կրկնակի կոնցերտը։ 1960-ական թվականներին Օյստրախի դիրիժորական երկացանկն ընդգրկել է դասական և ռոմանտիկական ստեղծագործություններ (Յոհան Բախ, Վոլֆգանգ Մոցարտ, Ֆրանց Շուբերտ, Լյուդվիգ վան Բեթհովեն և ուրիշներ)։

Օյստրախը ուրիշների ստեղծագործությունների վերաբերյալ խմբագրել

Օյստրախը կատարել է նաև ժամանակակից կոմպոզիտորների՝ Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Նիկոլայ Մյասկովսկու, Պաուլ Հինդեմիտի և ուրիշների ջութակի սոնատներն ու կոնցերտները։ Նա Շոստակովիչի Ջութակի առաջին սոնատի և Ջութակի առաջին կոնցերտի կատարողն է (հեղինակը նվիրել է Օյստրախին)։ Նրան գործեր են նվիրել նաև Ա. Խաչատրյանը (Օյստրախը նրա Ջութակի կոնցերտի առաջին կատարողն է), Ս. Պրոկոֆևը, Ն. Մյասկովսկին, Մոիսեյ Վայնբերգը, Էռնստ Մայերը։ Օյստրախը բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել արտասահմանում և վայելել մեծ հեղինակություն։ Եվրոպայում նրան անվանել են «Դավիդ թագավոր»։ Օյստրախի կատարողական արվեստին բնորոշ էին պլաստիկությունը, նրբագեղությունը, բարձր տեխնիկան, մաքուր հնչերանգը։ Օյստրախը երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի (Լենինգրադ, 1935 թ., 1-ին մրցանակ), Հենրիկ Վենյավսկու անվան (Վարշավա, 1935 թ., 2-րդ մրցանակ) և Էժեն Իզայիի անվան (Բրյուսել, 1937 թվական, 1-ին մրցանակ) ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր է։ Օյստրախը եղել է Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի, Բոստոնի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Բեռլինի արվեստի գերմանական ակադեմիայի թղթակից անդամ, Քեմբրիջի համալսարանի դոկտոր։

Օյստրախի պարգևատրումները խմբագրել

Օյստրախն արժանացել է ԽՍՀՄ Պետական (1943 թվական) և Լենինյան (1960 թվական) մրցանակների, պարգևատրվել Լենինի 2 շքանշանով։ 2006 թվականին ստեղծվել է Դավիդ Օյստրախի անվան բարեգործական հիմնադրամը, նույն թվականից Մոսկվայում անցկացվում են ջութակահարների՝ Դավիդ Օյստրախի անվան միջազգային մրցույթներ, Էստոնիայի Պյառնու քաղաքում՝ Դավիդ Օյստրախի անվան ամենամյա երաժշտական փառատոն։ 2008 թվականին Ռուսաստանի բանկը թողարկել է արծաթե մետաղադրամ՝ նվիրված Դավիդ Օյստրախի ծննդյան 100-ամյակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Օյստրախ» հոդվածին։