Դավիդ Խունկա
Դավիդ Խունկա Ռենե (իսպ.՝ David Juncà Reñe, նոյեմբերի 16, 1993[1][2], Ռիումորս, Alt Empordà), իսպանացի ֆուտբոլիստ, «Սելտա» ակումբի պաշտպան։
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1993[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ռիումորս, Alt Empordà | ||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 67 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 5 հուլիսի, 2019: |
Ակումբային կարիերա խմբագրել
Խունկան «Ֆիգերաս», «Բարսելոնա», «Մալյորկա» և «Ժիրոնա» ակումբների սան է։ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին Տառագոնայի «Խիմնաստիկի» դեմ խաղում կատարել է իր նորմամուտը Սեգունդայում[3]։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Ժիրոնայի» կազմում[4]։
2015 թվականի ամռանը Խունկան պայմանագիր է կնքել «Էյբարի» հետ[5]։ Օգոստոսի 24-ին «Գրանադայի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը Լա Լիգայում[6]։
2018 թվականի ամռանը Խունկայի՝ «Էյբարի» հետ կնքած պայմանագրի ժամկետը լրացել է, և Դավիդը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Սելտա»[7]։ Սեպտեմբերի 22-ին «Ռեալ Վլյադոլիդի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Жирона VS. Химанстик Таррагона 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011—12—17.
- ↑ «Спортинг Хихон VS. Жирона 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—09—14.
- ↑ SD Eibar ficha a David Juncá (SD Eibar sign David Juncá) Արխիվացված 31 Հուլիս 2015 Wayback Machine; SD Eibar, 28 July 2015 (in Spanish)
- ↑ «Гранада VS. Эйбар 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—24.
- ↑ RC Celta adds technical defense, strength and assists by signing David Junca; Celta Vigo, 4 June 2018
- ↑ «Сельта VS. Реал Вальдолид 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018—09—22.
Արտաքին հղումներ խմբագրել
- Վիճակագրությունը soccerway-ում
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Դավիդ Խունկա պրոֆիլը BDFutbol կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Խունկա» հոդվածին։ |