Դավիդ Բառալ

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Բառալ Տոռես (իսպ․՝ David Barral Torres, մայիսի 10, 1983(1983-05-10)[1][2], Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Կադիս» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Դավիթ Բառալ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիթ Բառալ Տորես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1983(1983-05-10)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Իսպանիա Կադիս
Համար 9
Պատանեկան կարիերա
1999—2002 Իսպանիա Իսպանիա Սան Ֆեռնանդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2003 Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ
2003—2006 Իսպանիա Իսպանիա Կաստիլիա 53 (9)
2003—2004 Իսպանիա Իսպանիա Ֆուենլաբրադա 34 (17)
2006—2012 Իսպանիա Իսպանիա Սպորտինգ Խիխոն 201 (48)
2012—2013 Թուրքիա Թուրքիա Օրդուսպոր 27 (4)
2013—2015 Իսպանիա Իսպանիա Լևանտե 67 (18)
2015 ԱՄԷ ԱՄԷ Ալ-Զաֆրա 10 (3)
2016—2017 Իսպանիա Իսպանիա Գրանադա 22 (0)
2017 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս ԱՊՕԷԼ 12 (3)
2017-այժմ Իսպանիա Իսպանիա Կադիս 20 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Դավիդ Բառալը ծնվել է Սան Ֆեռնանդո քաղաքում։ Ֆուտբոլիստի մասնագիտական կարիերան սկսվեց «Ռեալ Մադրիդ»-ի և «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի, ինչպես նաև՝ որոշ ժամանակով վարձակալված «Ֆուենլաբրադա» ակումբի ցածր լիգաներում հանդես գալով[3]։ 2006/07 մրցաշրջանում Բառալը տեղափոխվեց Սպորտինգ Խիխոն, իսկ հաջորդ առաջնությանը Բառալը, Մատե Բիլիչի հետ (միացել էր թիմին 2008 թվականի հունվարին) ստեղծելով ուժեղ կապ հարձակման մեջ, օգնեց ասթոնացիներին 10 տարվա բացակայությունից հետո[4] վերադառնալ Լա Լիգա։ Բառալը՝ 2008 թվականի հոկտեմբերի 26-ին, առաջին անգամ գրանցեց իր բարձրագույն մակարդակով գոլը՝ «Դեպորտիվո Լա Կորունյա»-ի դեմ խաղի ընթացքում։ Իսպանական ֆուտբոլի էլիտայում՝ իր առաջին մրցաշրջանում, նա՝ Բիլիչի հետ 22 գոլ խփեց հակառակորդի դարպասին։ Բառալը վճռական գոլի հեղինակ դարձավ «Ռեկրեատիվո»-ի դեմ խաղում, որով Սպորտինգը փրկվեց պարտությունից[5]։

2010 թվականի մարտի 20-ին Բառալը՝ մադրիդյան «Ռեալի» դեմ ընկերական խաղի 53-րդ րոպեին, գնդակն անկյունից ուղարկելով Իկեր Կասիլյասի դարպասին, կարողացավ բացել հաշիվը, սակայն հակառակորդը կարողացավ լավ խաղալ և հասնել վերջնական՝ 3: 1 հաշվին հօգուտ իրենց[6]

2010/11 մրցաշրջանում Բառալը մրցեց Բիլիչի հետ հիմնական թիմում տեղի համար, քանի որ Սպորտինգի գլխավոր մարզիչ Մանուել Պրեսիադոն հաճախ մեկ հարձակվող էր ներկայացնում խաղին։ Մրցակցություն կազմակերպել էր նաև արգենտինացի հարձակվող Գաստոն Սանգոյի համար[3]։ Այդ առաջնությունում Բառալն առաջին անգամ աչքի ընկավ միայն 19-րդ փուլի (2011 թվականի հունվարի 15-ին) ժամանակ խփած գոլով, երբ բացեց հաշիվը «Էրկուլես»-ի դեմ խաղում՝ հաղթելով 2:0 հաշվով[7], իսկ առաջնության հաջորդ փուլում նա դարձավ միակ գոլի հեղինակը՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում[8]։ Փետրվարի 12-ին Բառալը՝ «Բարսելոնայի» դեմ խաղում օգնեց իր թիմին հաշիվը ոչ-ոքի փակել[9]։

2011/12 մրցաշրջանում Բառալը՝ 30 խաղերի ընթացքում, դարձավ 9 գոլի հեղինակ (թիմի լավագույն արդյունք)։ 2012 թվականի հուլիսի 5-ին, 29 տարեկան հասակում, նա առաջին անգամ ստորագրեց պայմանագիր օտարերկրյա ակումբի հետ, որը թուրքական «Օրդուսպոր» ակումբն էր[10]։

2013 թվականի ամռանը Բառալը վերադարձավ հայրենիք՝ ստորագրելով երկամյա պայմանագիր «Լևանտե» ակումբի հետ։ 2015 թվականի փետրվարի 7-ին՝ Իսպանիայի առաջնության ժամանակ, նա կարողացավ կատարել հեթ-տրիկ «Մալագա»-ի դեմ խաղում, Բառալը 2 անգամ աչքի ընկավ 11 մետրանոցներով, և «Լևանտե»-ն հաղթեց 4:1 հաշվով[11][12][13] 2015 թվականին նա խաղացել է «Ալ-Զաֆրա» ակումբի համար, ապա տեղափոխվել իսպանական «Գրանադա» ակումբը՝ կնքելով պայմանագիր մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Olfato de gol (Scoring touch); El Comercio, 20 августа 2006 (Իսպաներեն)
  4. El Sporting regresa a la élite (Sporting returns to the elite); El Mundo Deportivo, 16 июня 2008 (Իսպաներեն)
  5. Sporting Gijon 2–1 Recreativo Huelva Արխիվացված 2012-11-02 Wayback Machine; ESPN Soccernet, 31 мая 2009
  6. Реал одолевает Спортинг; Football.ua, 20 марта 2010
  7. Sporting climb out of danger Արխիվացված 2012-10-24 Wayback Machine; ESPN Soccernet, 15 января 2011
  8. Barral the hero Արխիվացված 2012-10-24 Wayback Machine; ESPN Soccernet, 23 января 2011
  9. Gijon hold Barca Արխիվացված 2012-10-24 Wayback Machine; ESPN Soccernet, 12 февраля 2011
  10. Orduspor muradına erdi! Արխիվացված 2015-04-02 Wayback Machine; Ajansspor, 5 июля 2012 (թուրքերեն)
  11. Малага разгромлена в Валенсии; Football.ua, 7 февраля 2015
  12. Barral devuelve la alegría al Levante (Barral makes Levante smile again); Marca, 7 февраля 2015 (Իսպաներեն)
  13. Especie en extinción (Endangered species); Marca, 9 февраля 2015 (Իսպաներեն)