Դավիդե Աստորի

իտալացի ֆուտբոլիստ

Դավիդե Աստորի (իտալ.՝ Davide Astori, հունվարի 7, 1987(1987-01-07)[2][3], Սան Ջովաննի Բիանկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա[4] - մարտի 4, 2018(2018-03-04)[5], Ուդինե, Իտալիա[5][4]), իտալացի ֆուտբոլիստ, Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբի և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, վարձավճարով հանդես է եկել Ռոմայում։

Դավիդե Աստորի
իտալ.՝ Davide Astori
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1987(1987-01-07)[2][3]
Ծննդավայր Սան Ջովաննի Բիանկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա[4]
Մահվան ամսաթիվ մարտի 4, 2018(2018-03-04)[5] (31 տարեկան)
Մահվան վայր Ուդինե, Իտալիա[5][4]
Հասակ 190 սմ[1]
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Համար 13
Պատանեկան կարիերա
Իտալիա Պոնտիսոլա
2001–2006 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006–2008 Իտալիա Միլան 0 (0)
2006–2007 Իտալիա   Պիցցիգետտոնե 27 (1)
2007–2008 Իտալիա   Կրեմոնեզե 33 (0)
2008–2016 Իտալիա Կալյարի 174 (3)
2014-2015 Իտալիա   Ռոմա 24 (1)
2015—2016  Իտալիա Ֆիորենտինա 33 (0)
2016—2018 Իտալիա Ֆիորենտինա 57 (3)
Ազգային հավաքական
2004–2005 Իտալիա Իտալիա Մ-18 4 (0)
2011–2018 Իտալիա Իտալիա 14 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մարտի 4, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 4, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Դավիդեն ծնվել և մեծացել է Բերգամո պրովինցիայում, որտեղ և սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ հանդես գալով Պորտիզոլա ակադեմիայում։ 2001 թվականին Դավիդեն տեղափոխվեց Միլանի երիտասարդական կազմ[6][7][8]։ 2006/07 մրցաշրջանում Աստորին վարձավճարով անցկացրեց Սերիա C1-ն ներկայացնող Պիցցիգետտոնե ակումբում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձավ 1 գոլի հեղինակ[9]։ Հաջորդ մրցաշրջանը Աստորին նույնպես անցկացրեց վարձավճարում գտնվելով, սակայն այս անգամ նույն առաջնությունը ներկայացնող մեկ այլ ակումբում՝ Կրեմոնեզեում։

Մահ խմբագրել

Դավիդեն մահացել է 2018 թվականի մարտի 4-ին 31 տարեկան հասակում Իտալիայի Ուդինե քաղաքում։ Մահացած է գտնվել հյուրանոցի համարում՝ «Ուդինեզեի» հետ խաղից առաջ[10]։

Ենթադրվում էր, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։

«Ֆիորենտինայի» ներկայացուցիչները, որպես մահվան պատճառ, նշել են «հանկարծակի հիվանդությունը»[11]։

Այնուհետև մի քանի ժամ հետո Ուդինեի դատախազ Դե Նիկոլոն անդրադարձել է խաղացողի մահվանը.

«Մենք կարծում ենք, որ ֆուտբոլիստը մահացել է սրտի բնական կանգի պատճառով։

Տարօրինակ է, որ այսպիսի դեպք է պատահել պրոֆեսիոնալի հետ, որին մանրամասն զննել են և ոչ մի անհանգստացնող նշան չէին հայտնաբերել»,- Ուդինեի դատախազ Անտոնիո դե Նիկոլոյի խոսքն է մեջբերել «Football Italia»-ն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալացի ֆուտբոլիստի մահվան պատճառով հետաձգվել էր Ա Սերիայի 27-րդ տուրի կիրակնօրյա բոլոր հանդիպումները։

Հաջորդ օրն առավոտյան Ուդինեի դատախազ Անտոնիո դի Նիկոլոն հայտարարեց. «Մենք քրեական գործ ենք հարուցել ոչ կանխամտածված սպանության կասկածանքով։ Դեռևս կասկածյալներ չկան։ Մենք դիահերձում կանենք, ինչից հետո հայտնի կլինեն արդյունքները»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Profile». Sky Sports. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.gazzetta.it/Calcio/Serie-A/Fiorentina/04-03-2018/fiorentina-morto-davide-astori-250685298188.shtml
  6. «Allievi Nazionali 2003/2004». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2004 թ․ ապրիլի 4-ին.
  7. Astori:«Non ho rimpianti nella mia carriera. Chiellini il mio modello»
  8. «Интер» хочет приобрести ван Перси
  9. Pizzighettone, dal Milan ecco Astori
  10. Защитник сборной Италии и «Фиорентины» Давиде Астори умер во сне
  11. «Фиорентина» назвала причиной смерти Астори «внезапную болезнь»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդե Աստորի» հոդվածին։