«Դավադիրը․ գլուխ 3» (անգլ.՝ Insidious: Chapter 3), 2015 թվականի սարսափ ֆիլմ։ Նկարահանել է Լի Ուեննելը. ֆիլմը համարվում է նրա ռեժիսորական դեբյուտը։ «Դավադիրը» եռագրության 3-րդ մասում գլխավոր դերերում խաղացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դերմոտ Մալրունին, Ստեֆանի Սքոտը, Լի Ուոննելը, Լին Շեյը։

Դավադիրը։ Գլուխ 3
անգլ.՝ Insidious: Chapter 3
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3], թրիլեր և ֆիլմ ուրվականների մասին
Թեմագերբնական, դիվաբանություն և Էկզորսիզմ
Թվական2015, հուլիսի 2, 2015[4] և հունիսի 18, 2015[5][6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Ուոննել[7][8][9][…]
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ, Օրեն Պելի և Ջեյմս Վան
Սցենարի հեղինակԼի Ուոննել
ԴերակատարներՍտեֆանի Սքոթ[10][7][9][…], Լին Շեյ[10][9][3], Դերմոթ Մալրունի[10][9][11][…], Լի Ուոննել[10][9][11][…], Էնգուս Սեմփսոն[10][9][11][…], Սթիվ Քոուլթեր[10][9], Հեյլի Կիյոկո[10][9], Թոմ Գելոփ[10], Թեյթ Բեռնի, Ջերիս Լի Փոինդեքսթեր[10], Էլի Քիթս[10], Ջեյմս Վան[10], Ջոզեֆ Բիշարա[10], Մայքլ Ռիդ ՄակՔեյ[10][9], Ֆիլ Աբրամս[10], Էշթոն Մոյո[10], Ռուբեն Գարֆիաս, Թեյլոր Ջոն Սմիթ, Ադրիան Սպարքս, Գարեթ Ռայան[10] և Էմիլի Բրոբսթ
ՕպերատորԲրայան Փիրսոն
ԵրաժշտությունՋոզեֆ Բիշարա
ՄոնտաժԹիմ Ալվերսոն
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն138 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պաշտոնական թողարկումը նշանակված էր 2015 թվականի հունիսի 5-ին։

Սյուժե խմբագրել

Քվինը իր շուրջը նկատում է տարօրինակ պարանորմալ երևույթներ։ Նա մտածում է, որ 6 ամիս առաջ թոքերի քաղցկեղից մահացած իր մայրը ցանկանում է նրան ինչ-որ բան ասել։ Աղջիկը դիմում է Էլիսին, որպեսզի կապ հաստատի հարազատի հետ և հարցնի, թե ի՞նչ է նրան պետք։ Բայց պայծառատեսը տեսնում է, որ աղջկան այլ բան է սպասվում։

Ավելի ուշ Քվինը գնում է լսումների, որպեսզի ընդունվի թատերական ուսումնարան, բայց կտրվում է։ Դրանից հետո հանդիպում է ընկերուհուն՝ Մեգգիին, և երբ աղջիկները միմյանց ցտեսություն են ասում, Քվինին հարվածում է մեքենան։

Տաղանդավոր էքստրասենս Էլիս Ռեյները դժկամորեն համաձայնվում է օգտագործել իր՝ մահացածների հետ կապ հաստատելու գերբնական ունակությունները՝ փրկելու պատանի աղջկան, ով դարձել էր վտանգավոր գերբնական էության թիրախ։

Դերակատարներ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 15-ին Լի Ուոնելը հայտնեց, որ որպես սցենարիստ վերադառնում է երրորդ ֆիլմաշարի աշխատանքներին, և որ Ջեյսոն Բլումը և Օրեն Պելին նույնպես վերադարձել են նախագիծ։ Երբ նրան հարցրին երրորդ մասում Պատրիկ Ուիլսոնի մասնակցության մասին, Լի Ուոնելը պատասխանեց, որ չգիտի, թե ինչպես կարելի է շարունակել Ջոշ Լամբերտի պատմություն, ինչպես նաև ավելացրեց, որ նրա պատմությունն ավարտված է։ 2013 թվականին Focus Features և Stage 6 Films-ը հայտարարեցին, որ ֆիլմի՝ էկրան բարձրանալու ամսաթիվը 2015 թվականի մայիսի 29-ն է։

2014 թվականի մարտի 11-ին Screen Rant-ը հաղորդեց, որ եռագրության 3-րդ մասը կապ չի՛ ունենալու Լամբերտ ընտանիքի պատմության հետ։ Հատուկ ուշադրությունը կդարձնեն նոր ընտանիքի։ Ինչպես նաև հայտարարվեց, որ Լի Ուոննելը և Էնգուս Սեմփսոնը վերադառնալում են նախագիծ որպես Սպեկս և Տակեր ուրվականների որսորդներ՝ Էլիսի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել