Դաստակերտ

քաղաք Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաստակերտ (այլ կիրառումներ)

Դաստակերտ, քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Քաղաք
Դաստակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Հիմնադրված է1951 թ.
Առաջին հիշատակումXII—XIII
Մակերես0,5 կմ²
ԲԾՄ2050±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն300[2] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդաստակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (10)
Փոստային ինդեքս3509
Դաստակերտ (Հայաստան)##
Դաստակերտ (Հայաստան)
Դաստակերտ (Սյունիքի մարզ)##
Դաստակերտ (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է Դաստակյուրդ։

Աշխարհագրություն խմբագրել

Դաստակերտը գտնվում է համանուն գետակի ափերին՝ ծովի մակերևույթից 1900-2000 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի հարավ։ Համարվում է Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքը։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դաստակերտի մշտական բնակչությունը կազմել է 323, առկա բնակչությունը՝ 243 մարդ[3]։ 20-րդ դարի սկզբում գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], հետագայում ունեցել է խառը բնակչություն՝ հայեր և ադրբեջանցիներ[5]։ Ադրբեջանցիները լքել են գյուղը 1988-1989 թվականներին։ Ստորև ներկայացված է Դաստակերտի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1908 1922 1959 1976 1989 2001 2011 2015
Բնակիչ 555 358 2405 3655 379[6] 287[7] 323[3] 300[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 39
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 652
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաստակերտ» հոդվածին։