Դանիիլ Ալեքսանդրովիչ Գրանին (իսկական ազգանունը՝ Գերման, հունվարի 1, 1919(1919-01-01)[1][2][3][…], Volynka, Rylsky Uyezd, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[4][5] - հուլիսի 4, 2017(2017-07-04)[2][6][7][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, կինոսցենարիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1976), ՌԴ պետական մրցանակի (2001, 2016) և ՌԴ Նախագահի մրցանակի (1998) դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի (2005)։

Դանիիլ Գրանին
ռուս.՝ Даниил Александрович Гранин
Ծննդյան անունռուս.՝ Даниил Александрович Герман
Ծնվել էհունվարի 1, 1919(1919-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրVolynka, Rylsky Uyezd, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[4][5]
Վախճանվել էհուլիսի 4, 2017(2017-07-04)[2][6][7][…] (98 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ և հեղինակ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (հունիսի 23, 1940)
Ժանրերպատմվածք, վիպակ և վեպ
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և third Civic Chamber of the Russian Federation?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Изображение автографа
Դանիիլ Գրանին Վիքիդարանում
 Daniil Granin Վիքիպահեստում

Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը (1940)։ Առաջին ստեղծագործություններից է «Ինժեներ Կորսակովի հաղթանակը» (1949) վիպակը։ Գրել է վեպեր՝ «Որոնողները» (1954, հայերեն հրատարակությունը՝ 1957), «Հարսանիքից հետո» (1958, հայերեն հրատարակությունը՝ 1961), «Ամպրոպն եմ սանձում» (1962, հայերեն հրատարակությունը՝ 1965), որոնք բեմականացվել և էկրանացվել են։ Պատկերել է խորհրդային գիտնականների կյանքը[8]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիների իր բոլոր ինքնակենսագրություններում Դանիիլ Գերմանը որպես իր ծննդյան ամսաթիվ նշում է 1918 թվականի հունվարի 1-ը, իսկ որպես ծննդավայր՝ Կուրսկի նահանգի Վոլին քաղաքը։ Սակայն այսպիսի քաղաք այդ տարածաշրջանում չկա, Վոլինկա գյուղ կա Ռիլսկի շրջանում։ Ապագա գրողի հայրը՝ Ալեքսանդր Գերմանը, տարբեր տերերի մոտ աշխատել է որպես անտառային աշխատանքների կազմակերպիչ, իսկ 1918 թվականի մարտի 5-ից Պետրոգրադի կոմունալ տնտեսության փայտամթերումների բաժնի տասնապետ էր, մայրը՝ Աննա Զախարևնան (որոշ աղբյուրներում նրան կոչում են Աննա Բակիրովնա)[9], տնային տնտեսուհի էր։

1935 թվականին Դանիիլ Գերմանն ավարտեց Լենինգրադի Սմոլնու շրջանի 15-րդ միջնակարգ դպրոցը[9]։ Կես տարի վարորդ է աշխատել, այնուհետև ընդունվել Լենինգրադի Ուլյանով-Լենինի անվան էլեկտրատեխնիկական ինստիտուտ՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտությամբ։ Սակայն 4-րդ կուրսում (սեպտեմբեր, 1938) այս մասնագիտությունը հանեցին ինստիտուտից, և Գերմանը տեղափոխվեց Լենինգրադի արդյունաբերական ինստիտուտի 4-րդ կուրս (1940 թվականից՝ Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Ավարտեց 1940 թվականի հունիսի 23-ին՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում և նշանակվեց աշխատելու 9-րդ հիդրոէլեկտրակայանում։ Սակայն նշանակման վայր չմեկնեց և աշխատանքի անցավ Կիրովի գործարանում՝ որպես էլեկտրաուժային ցեխի փորձարարական խմբի ավագ ինժեներ։ Երիտասարդ ինժեներին նշանակեցին ՀԼԿԵՄ գործարանային կոմիտեի քարտուղարի տեղակալ․ սկսեց ձեռնարկության բազմատպաքանակ թերթում հանդես գալ հոդվածներով[10]։ Միաժամանակ հեռակա կարգով սովորում էր պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1941 թվականի հունիսի 5-ին Գերմանը դիմում ներկայացրեց ԽՄԿԿ-ին անդամագրվելու համար և 1941 թվականի հուլիսի 5-ին նրա դիմումը բավարարեցին[11]։

Զինվորական տարիներ խմբագրել

Դանիիլ Գերմանը ռազմաճակատ է մեկնել Լենինգրադի 1-ին հրաձգային դիվիզիայի կազմում՝ ավագ քաղղեկի կոչումով (համապատասխանում է կապիտանի կոչմանը, իսկ սպայական աստիճան ստացավ այն պատճառով, որ ինստիտուտում ռազմական գործ էր ուսումնասիրել[11])։ Նշանակվեց գնդի քաղբաժնի հրահանգիչ կոմերիտական աշխատանքների գծով։ Դիվիզիայի առաջին մարտերն սկսվեցին 1941 թվականի հուլիսի 11-ից։

Նահանջի ժամանակ Գերմանը ստիպված իր վրա վերցրեց 347-րդ հրաձգային գնդի հրամանատարությունը՝ փոխարինելով գնդապետ Ի․ Լեբեդինսկուն, որը ծանր վիրավորվել էր և 2 օր անց իր ենթակաների հետ հեռացավ ռազմաճակատից՝ նկարագրելով դա այսպես․ «41-ի սեպտեմբերի 17-ին մենք ուղղակի դիրքից գնացինք Լենինգրադ՝մտածելով, որ «Ամեն ինչ փլուզվե՛ց»։ Հիշում եմ՝ նստեցի տրամվայ, եկա տուն և պառկեցի քնելու։ Քրոջս ասացի․ «Ուր որ է՝ գերմանացիները ներս կմտնեն՝ նրանց վրա վերևից նռնակ նետիր (մենք Լիտեյնու վրա էինք ապրում) և արթնացրու ինձ»»[12]։ Այնուհետև «Ամեն ինչ այդպես չէր» գրքում Դանիիլ Գրանինը նկարագրեց գնդապետ Լեբեդինսկու վիրավորվելը՝ համեստորեն լռելով վերջինիս դասալքության մասին։

1941 թվականի սեպտեմբերի 18-ին ավագ քաղղեկ Դանիիլ Գերմանին ուղարկեցին Շուշարիի մոտ գտնվող առանձին հրետանային-գնդացրային գումարտակ՝ որպես հրամանատար։ Կռվել է Լուգայի պաշտպանության բնագծում, վիրավորվել 2 անգամ[11]։

1942 թվականի նոյեմբերի 2-ին, որպես 42-րդ բանակի՝ ռազմական տեխնիկայի վերանորոգման-վերականգնման 2-րդ գումարտակի (ձևավորվել է 1942 թվականի մայիսի 8-ին[13]) ռազմական կոմիսար, ստացել է Կարմիր դրոշի շքանշան՝ ռացիոնալիզացված աշխատանքի կազմակերպման և մարտի դաշտից բերված տեխնիկայի ինքնուրույն վերանորոգման, ինչպես նաև կադրերի պատրաստման համար, որը հնարավորություն է տվել ամսեամիս գերակատարել ծրագիրը։

Իր պաշտոնական կենսագրության մեջ Գրանինը հիշատակում է նաև տանկային վաշտի հրամանատար նշանակվելու և Կարմիր դրոշի ու «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշաններ ստանալու մասին, սակայն այս փաստերը հաստատված չեն[14][15][16]։ Հայրենական մեծ պատերազմի ռազմական գործողություններին Գրանինի մասնակցության և պարգևների արժանանալու մասին նրա հրապարակած տեղեկությունները մասամբ հերքվել են գրականագետ Միխայիլ Զոլոտոնոսովի կողմից, որը մանրակրկիտ ուսումնասիրել է արխիվային փաստաթղթերը, այդ թվում՝ «Ժողովրդի ախրանքը 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում» փաստաթղթերի հանրային էլեկտրոնային բանկում գտնվողները։

Հաստատված չէ նաև այն փաստը, որ Դ․ Գերմանը երբևէ մարտնչել է որպես շարքային և որ պաշարման 900 օր անց է կացրել Լենինգրադի խրամատներում։

Դանիիլ Գրանինը մահացել է 2017 թվականի հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, 98 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Гранин Даниил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Kursk Oblast Scientific Library — 1935.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1977, էջ 202 — 720 էջ։
  9. 9,0 9,1 Личное дело студента Д.А.Германа // Материалы архива Ленинградского индустриального института (с ноября 1940 г. Ленинградского политехнического института им. М.И. Калинина), Санкт-Петербургский государственный политехнический университет. : архивный документ. — 1 сентября 1938 г. -- 24 июля 1940 г..
  10. Новосёлов Н.Д. Взвод писателей // Советские писатели на фронтах Великой Отечественной войны. // Литературное наследство. : альманах. — 1966.. — Т. Т. 78. Кн. 1.. — С. 471..
  11. 11,0 11,1 11,2 Михаил Золотоносов. Барон Мюнхгаузен из Рыльска // Литературная Россия. — 2014. — № 38.
  12. Интервью Д.А.Гранина. // Бульвар Гордона. : телепередача. — 2010.
  13. Действующая армия. Перечни войск. Перечень № 32. Отдельные ремонтно-восстановительные батальоны
  14. Золотоносов М. Гранин: неизвестная биография // Петербургская интернет-газета «Фонтанка». — 2014. — 21 апреля. В этом же выпуске опубликованы комментарии Даниила Гранина, который настаивал на том, что в Красную армию он поступил рядовым, но признал, что в августе 1942 года служил комиссаром в тылу.
  15. Золотоносов М. Н. Политрук оказался вдруг // Журнал «Город 812». — 2014. — № 14. — С. 36—39.
  16. Золотоносов М. Зачем Даниил Гранин мистифицировал свою военную биографию Արխիվացված 2014-04-27 Wayback Machine // «812» online. — 2014. — 22 апреля.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Գրանին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Գրանին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 202