Դանիել Օբեր Ֆրանսուա Էսպրի (հունվարի 29, 1782(1782-01-29)[1][2][3][…], Կան[4] - մայիսի 12, 1871(1871-05-12)[1][4][5][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4][6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։

Դանիել Օբեր
Բնօրինակ անունֆր.՝ Daniel-François-Esprit Auber
Ծնվել էհունվարի 29, 1782(1782-01-29)[1][2][3][…]
Կան[4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմայիսի 12, 1871(1871-05-12)[1][4][5][…] (89 տարեկան)
Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4][6]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ԺանրերՄեծ օպերա, օպերա կոմիկ, օպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, պարուսույց, մանկավարժ և երաժշտագետ
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
 Daniel-François-Esprit Auber Վիքիպահեստում

Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1829 թվական)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քերուբինիի մոտ։ 1842 թվականից Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն, 1857 թվականից նաև պալատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը Է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Դանիել Օբերի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828 թվական)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (17-րդ դարի Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպանական նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիայում 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրություններին։ Դանիել Օբերի կոմիկական օպերաներից առավել ճանաչում են գտել՝ «Ֆրա-Դյավոլո» (1830 թվական), «Բրոնզե ձի» (1835 թվական), «Սև դոմինո» (1837 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օբեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։