Դենիել Ջոզեֆ Բուրսթին (անգլ.՝ Daniel Joseph Boorstin, հոկտեմբերի 1, 1914(1914-10-01)[1][2][3], Ատլանտա[4] - փետրվարի 28, 2004(2004-02-28)[1][2][5][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի պատմաբան և հրապարակախոս, ԱՄՆԿոնգրեսի գրադարանի 12-րդ տնօրեն (1975—1987 թվականներին)[15]։

Դենիել Ջոզեֆ Բուրսթին
անգլ.՝ Daniel Joseph Boorstin
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1914(1914-10-01)[1][2][3]
ԾննդավայրԱտլանտա[4]
Մահացել էփետրվարի 28, 2004(2004-02-28)[1][2][5][…] (89 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[6][7][8]
Քաղաքացիություն ԱՄՆ[9]
ԿրթությունՀարվարդի քոլեջ, Բալիոլ քոլեջ, Եյլի իրավունքի դպրոց, Central High School? և Հարվարդի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրադարանավար, պատմաբան, գրող, սոցիոլոգ, փաստաբան, կենսագիր, փիլիսոփա և Librarian of Congress
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան, Կոնգրեսի գրադարան, Քեմբրիջի համալսարան, Սմիթսոնյան ինստիտուտ[10], Ամերիկյան պատմության ազգային թանգարան[10] և Սուորթմոր քոլեջ
Զբաղեցրած պաշտոններLibrarian of Congress?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Daniel J. Boorstin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեական ընտանիքում, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Հայրը իրավաբան էր։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվեց քաղաք Թալսա, նահանգ Օկլահոմա։ Տասնհինգ տարեկան հասակում ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1934 թվականին գերազանց ավարտել է Հարվարդի համալսարանը։ Ստացել է Ռոդսի կրթաթոշակ։ 1934-1937 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանի Բալիոլի քոլոջում։ Ավարտել է երկու դիպլոմով միաժամանակ՝ բակալավր, իրավագիտության բակալավրիատ։ 1940 թվականին վերջացնելով Յեյլի համալսարանը ստացել է իրավագիտության դոկտորի աստիճանը։ 1938-1942 թվականներին աշխատել է որպես մանկավարժ, դասախոս, ինչպես նաև՝ ուսուցիչ Հարվարդի համալսարանում և Ռադկլիֆի քոլեջում։ 1942-1944 թվականների տարիներին դասավանդել է Սուոտմոր քոլոջում, 1944-1969 տարիներին՝ Չիկագոյի համալսարանում (սկսած 1956 թվականին եղել է պրոֆեսոր, իսկ 1964 թվականին արդեն ստացել է վաստակավոր պրոֆեսորի կոչումը)։ Քեմբրիջի համալսարանում 1964 թվականին աշխատել է որպես՝ Փիթի պրոֆեսոր Ամերիկայան պատմության և ինստիտուտների ամբիոնում։ Պատանեկության տարիներին եղել է ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցության նախկին անդամ, իսկ 1953 թվականին Բուրսթինն արագորեն սկսեց համագործակցել հակաամերիկյան հետաքննող հանձնաժողովի հետ, և տվեց նախկին անդամների անունները (որի համար որոշ ուսանողներ բոյկոտեցին նրա դասախոսությունները)։ Պահպանելով պահպանողական դիրքերը և քաղաքականապես, և տեսականորեն՝ Բուրսթինը Ռիչարդ Հոֆշտեդերի, Քլինթոն Ռոսսիտերի, Լուիս Հարցի նման պատմիչների հետ հանդես է եկել որպես «Համաձայնության դպրոցի» ներկայացուցիչ՝ շեշտելով ամերիկյան ազգի միասնությունը և խայտառակելով դասային պայքարը և սոցիալական բախումները։ 1969-1973 թվականներին եղել է Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկյան պատմության ազգային թանգարանի տնօրեն։ 1975-1987 թվականներին տնօրեն՝ Ամերիկյան կոնգրեսի գրադարանում։

Մրցանակներ խմբագրել

  • 1959 թվականին՝ Բենկրոֆտի մրցանակ «Ամերիկացիներ. Գաղութային փորձ» գրքի համար։
  • 1966 թվականին՝ Ֆրենսիս Պարկմանի մրցանակ «Ամերիկացիներ. Ազգային փորձ» գրքի համար։
  • 1974 թվականին՝ Պուլիցերյան մրցանակ «Պատմության» գրքի համար։

Գրքեր խմբագրել

  • The Mysterious Science of the Law: An Essay on Blackstone’s Commentaries (1941)
  • The Lost World of Thomas Jefferson (1948)
  • The Genius of American Politics (University of Chicago Press, 1953) 0226064913
  • The Americans: The Colonial Experience (1958)
  • America and the Image of Europe: Reflections on American Thought (1960)
  • A Lady’s Life In The Rocky Mountains: Introduction (1960)
  • The Image: A Guide to Pseudo-events in America||The Image: A Guide to Pseudo-events in America (1962)
  • The Americans: The National Experience (1965)
  • The Landmark History of the American People: From Plymouth to Appomattox (1968)
  • The Decline of Radicalism: Reflections of America Today (1969)
  • The Landmark History of the American People: From Appomattox to the Moon (1970)
  • The Sociology of the Absurd: Or, the Application of Professor X (1970)
  • The Americans: The Democratic Experience (1973)
  • Democracy and Its Discontents: Reflections on Everyday America (1974)
  • The Exploring Spirit: America and the World, Then and Now (1976)
  • The Republic of Technology (1978)
  • A History of the United States with Brooks M. Kelley and Ruth Frankel (1981)
  • The Discoverers: A History of Man's Search to Know His World and Himself||The Discoverers (1983)
  • Hidden History (1987)
  • The Creators: A History of Heroes of the Imagination||The Creators (1992)
  • Cleopatra’s Nose: Essays on the Unexpected (1994)
  • The Seekers: The Story of Man's Continuing Quest to Understand His World||The Seekers (book) (1998)

Մատենագրություն խմբագրել

  • Американцы: колониальный опыт: Пер. с англ. / Под общ. ред. и с коммент. В. Т. Олейника; послеслов. В. П. Шестакова. — М.: Изд. группа «Прогресс»—"Литера", 1993. — 480 с. — 25000 экз. — ISBN 5-01-002601-5.
  • Американцы: национальный опыт: Пер. с англ. Авт. послеслов. В. П. Шестакова; Коммент. [П. В. Балдицына. — М.: Изд. группа «Прогресс»—"Литера", 1993. — 624 с. — 25000 экз. — ISBN 5-01-002602-3.
  • Американцы: демократический опыт|Американцы: демократический опыт||The Americans: The Democratic Experience: Թարգ. англ. / Под общ. ред. и с коммент. В. Т. Олейника. — М.: Изд. группа «Прогресс»—"Литера", 1993. — 832 с. — 25000 экз. — ISBN 5-01-002603-1.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бурстин, Дэниел Джозеф / Троицкая Л. М. том=4 // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ջոզեֆ Բուրսթին» հոդվածին։