Դանիել Կարվախալ

իսպանացի ֆուտբոլիստ

Դանիել Կարվախալ Ռամոս (իսպ.՝ Daniel Carvajal Ramos; հունվարի 11 , 1992, Լեգանես, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի աջ պաշտպան[4]։

Դանիել Կարվախալ
իսպ.՝ Daniel Carvajal
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1992(1992-01-11)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Լեգանես, Մադրիդ, Իսպանիա
Հասակ 173 սմ
Քաշ 67 կգ
Դիրք Աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ
Համար 2
Պատանեկան կարիերա
1999-2002 Իսպանիա Լեման
2002-2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 68 (3)
2012-2013 Գերմանիա Բայեր Լևերկուզեն 32 (1)
2013-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 106 (2)
Ազգային հավաքական
2010-2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 11 (0)
2012-2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 10 (1)
2014-ներկա Իսպանիա Իսպանիա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Կարվախալը «Ռեալ Մադրիդ» ակումբում ներառվել է 10 տարեկան հասակում։ 2010 թվականին պաշտպանը «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ում անց է կացրել իր առաջին խաղը։ Նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող, և իր ներդրումն է ունեցել ակումբի Սեգունդա դուրս գալու գործում։ 2012 թվականի հուլիսի 11-ին Դանիելը տեղափոխվել է գերմանական «Բայեր Լևերկուզեն» 5 միլիոն եվրոյի դիմաց[5]։ Նոր ակումբում Կարվախալը առաջին անգամ դեբյուտը նշել է սեպտեմբերի 1-ին՝ «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում[6]։ Դրանից հետո նա հայտնվեց տուրի խորհրդանշական հավաքականի կազմում։ 2012-2013 մրցաշրջանի Բունդեսլիգայի 3-րդ լավագույն աջ պաշտպան[7]։ 2013 թվականի հունիսի 3-ին «Բայեր»-ի պաշտոնական կայքում հայտարարվեց, որ «Ռեալ»-ը իր սանին հետ է վերադարձրել 6,5 միլիոն եվրոյով[8]։ 2014 թվականի մարտի 30-ին նա տարբերվեց «Ռեալ Մադրիդ» ակումբում խփած առաջին գոլով՝ «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում, որը ավարտվել է 5:0 հաշվով[9]։

2015 թվականի հուլիսի 8-ին Կարվախալը նոր պայմանագիր կնքեց «Ռեալ»-ի հետ՝ նախատեսված մինչև 2020 թվականը[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դանիելը մասնակցել է Իսպանիայի պատանեկան հավաքականի համար հաղթական Ռումինիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Կարվախալը մասնակցել է Իսրայելում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որում Իսպանիայի հավաքականը հաղթանակ է տարել։

Իսպանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի օգոստոսի 29-ին՝ Ֆրանսիայի և Մակեդոնիայի դեմ խաղերի համար[11]։ Դեբյուտը նշել է սեպտեմբերի 4-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[12]։ Կարվախալը Իսպանիայի հավաքական է հայտավորվել 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար, սակայն առաջնությանը չի մասնակցել վնասվածքի պատճառով[13]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Բ 2010–11 30 1 0 0 30 1
2011–12 38 2 0 0 38 2
Ընդհանուր 68 3 0 0 68 3
Բայեր Լևերկուզեն 2012–13 32 1 2 0 2 0 0 0 36 1
Ռեալ Մադրիդ 2013–14 31 2 4 0 10 0 0 0 45 2
2014–15 30 0 3 0 4 0 5 0 42 0
2015–16 22 0 0 0 8 1 30 1
2016–17 23 0 4 0 11 0 3 1 41 1
Ընդհանուր 106 2 11 0 33 1 8 1 158 4
Կարիերայի ընդհանուր 205 6 13 0 35 1 8 1 262 8

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեալ Մադրիդ Կաստիլիա խմբագրել
Ռեալ Մադրիդ խմբագրել

Միջազգային խմբագրել

Իսպանիա (մինչև 19) խմբագրել

ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. 2011

Իսպանիա (մինչև 21) խմբագրել

ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություն. 2013

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. FBref.com(բազմ․)
  4. «Daniel Carvajal - Player Profile 17/18 | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  5. «News: Real Madrid Youngster Carvajal Signs with Bayer Leverkusen, and other signings» (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Bayer Leverkusen vs. SC Freiburg - Football Match Report - September 1, 2012 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  7. Whitney, Clark. «Bundesliga Team of the Season: 2012-13». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Transfer news: Real Madrid bring back Daniel Carvajal from Bayer Leverkusen». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  9. «Real Madrid 5 - 0 Rayo Vallecano Match report - 3/30/14 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Carvajal pens new deal». Sport (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  11. «New faces in Spain squad | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  12. «France 1-0 Spain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  13. «Spain defender Carvajal ruled out of Euro 2016». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել