Դանիել Ա Սուրմառեցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դանիել Սուրմառեցի (անհայտ[1], Սուրմառի, Երևանի խանություն - օգոստոսի 21, 1808(1808-08-21), Երևան[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս (1801-1808)։ Հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցուն։

Կաթողիկոս ընտրվելը խմբագրել

1799-1800 թվականներին եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք։ Ընտրվել է կաթողիկոս, սակայն մինչև Էջմիածին հասնելը կաթողիկոսական գահը գրավել է Դավիթ Ե Էնեգեթցին։ Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցները ստիպված նրան կաթողիկոս են օծել Բագրևանդի Երեք խորան եկեղեցում։ Այդպես ծնունդ Է առաել Դավիթ-Դանիելյան վեճը՝ երկու կաթողիկոսների պայքարը Էջմիածնի գահի համար։ 1802 թվականին Դանիել Ա Սուրմառեցին բռնությամբ Բայազետից տարվեց Էջմիածին և կալանավորվեց, իսկ 1804 թ. սեպտեմբերին շահի հրամանով աքսորվեց Մարաղա։ 1807 թվականին քաղաքական նոր պարագաներում շահը գահընկեց արեց Դավիթ Ե Էնեգեթցուն և գահ բարձրացրեց Դանիել Ա Սուրմառեցուն։

Գործունեություն խմբագրել

Դանիել Ա Սուրմառեցու կարևոր միջոցառումներից էր Էջմիածնի բարձրագույն խորհրդարանի՝ սինոդի հիմնադրումը 1808 թվականին, որը սահմանափակում էր կաթողիկոսի իշխանությունը, կոլեգիալության սկզբունք մտցնում եկեղեցու կառավարման մեջ[2]։

Կաթողիկոսական գահին Դանիել Ա Սուրմառեցուն հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282  


Նախորդող՝
Դավիթ Ե Էնեգեթցի
Կաթողիկոս
1801–1808
Հաջորդող՝
Եփրեմ Ա Ձորագեղցի