Դանիել Ավրամովսկին (ռուս.՝ Даниел Аврамовски, փետրվարի 20, 1995(1995-02-20)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, «Կայսերիսպոր» ակումբի և Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Դանիել Ավրամովսկի
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1995(1995-02-20)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 184 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Դանիելը «Ռաբոտնիչկիի» կազմում նորամուտը նշել է 2011 թվականին 28-ին՝ «Սիլեքսի» հետ խաղում»[2]։ 2011-2012 թվակաների մրցաշրջանում Ավրամովսկին մասնակցել է առաջնության 7 հանդիպման։ 2011 թվականի հուլիսի 21-ին կիսապաշտպանը եվրագավաթներում անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ փոխարինման դուրս գալով 2011-2012 թվականների ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի Սան Մարինոյի «Յուվենես Դողանա» ակումբի դեմ խաղում[3]։ 2012 թվականի փետրվարին Դանիելը հրավիրվել էր տասնօրյա փորձաշրջան անգլիական «Լիվերպուլ»–ում[4]։

2012 թվականին ամռանը ֆուտբոլիստը մեկ տարով վարձակալությամբ է տրվել «Մակեդոնիա» թիմին։ Չնայած նրան, որ նրա թիմը մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 10-րդ տեղը և դուրս է մնացել Մակեդոնիայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնից, Դանիելը բավականին հաջող է հանդես եկել, անցկացրել է 29 հանդիպում և իր վրա է գրավել ավելի մեծ ակումբների ուշադրությունը։

2014 թվականի հուլիսին մակեդոնացին երեք տարվա պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ[5]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Ավրամովսկին նորամուտը նշել է նոր ակումբում։ «Սուբոտիցայի Սպարտակ Զլատիբոր Վոդա Սպարտակի» հետ խաղում փոխարինման դուրս գալով՝ Դանիելն արդեն 10 րոպե անց աչքի է ընկել խաղում հաղթական դարձած գոլով[6]։

2015 թվականի ամռանը Ավրամովսկին մեկ տարի ժամկետով վարձակալության է տրվել Բելգրադի ՕՖԿ ակումբին[7]։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված 2019-2020 մրցաշրջանում Դանիելը հանդես է եկել «Վարդարում» և 11 գոլով դարձել Մակեդոնիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Կարիերա հավաքականում խմբագրել

Ավրամովսկին հանդես է եկել Մակեդոնիայի Հանրապետության պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում։ 2014 թվականի հունիսի 18-ին Դանիելը նորամուտն է նշել Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում՝ Չինաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[8]։ 2014 թվականին խաղացել է երկու հանդիպում, որից հետո հինգ տարի հանդես չի եկել հավաքականում։ Կազմ է վերադարձել 2005-2017 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Силекс» — «Работнички» 2:0
  3. «Работнички» — «Ювенес/Догана» 3:0
  4. Уместо Звезде — Ливерпул
  5. Bosančić i Avramovski potpisali za Zvezdu!
  6. «Црвена Звезда» — «Спартак» Суботица 1:0
  7. «Zvezdina «desetka» u OFK Beogradu» (սերբերեն) — mondo.rs. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Китай — Македония 2:0