Դանիելե Դե Ռոսսի

իտալացի ֆուտբոլիստ

Դանիելե Դե Ռոսսի (իտալ.՝ Daniele De Rossi, հուլիսի 24, 1983(1983-07-24)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Ռոմայի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան։ 2006 թվականի աշխարհի առաջնության և 2004 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության չեմպիոն։ 2004 թվականի Աթենքի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Իտալիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իտալիայի 2007 և 2008 թվականների գավաթակիր։

Դանիելե Դե Ռոսսի
իտալ.՝ Daniele De Rossi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիելե Դե Ռոսսի
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Capitan Futuro (ապագա ավագ)
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա Իտալիա
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Համար 16
Պատանեկան կարիերա
1997-2000 Իտալիա Օստիա Մարե
2000-2003 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001- Իտալիա Ռոմա 450 (42)
Ազգային հավաքական
2001 Իտալիա Իտալիա Մ-19 3 (0)
2002 Իտալիա Իտալիա Մ-20 4 (0)
2003-2004 Իտալիա Իտալիա Մ-21 16 (3)
2004-2017 Իտալիա Իտալիա 117 (21)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հոկտեմբերի 6, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Նոյեմբերի 13, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդական խմբագրել

Դանիելեն սկսել է իր կարիերան Օստիա հռոմեական երիտասարդական ակումբում, որը գտնվում էր իր ծննդավայրում։ Այնտեղ նա հանդես է եկել որպես հարձակվող։ Այնուհետև նա խաղացել է Օստիա Մարե երիտասարդական ակումբում, որտեղից էլ նրա հայրը՝ Ռոմա երիտասարդական ակումբի ղեկավարն ու Պրատո ակումբի նախկին խաղացողը, տեղափոխում է Դանիելեին Ռոմա։

Առաջին քայլերը Ռոմայում խմբագրել

2000/01 մրցաշրջանում Դե Ռոսսին Ռոմայի առաջին կազմի հետ մասնակցում է մարզումներին[3], այնուհետև Իտալիայի գավաթում անցկացնում է երեք հանդիպում։ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ 18 տարեկանում, փոխարինելով Իվան Տոմեկին, Դանիելեն դուրս եկավ խաղադաշտ Չեմպիոնների լիգայում՝ Անդերլեխտի հետ խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով։ 2002/03 մրցաշրջանում Դե Ռոսսին սկսեց ավելի հաճախ հանդես գալ ակումբի հիմնական կազմում։ 2003 թվականի հունվարի 25-ին Կոմոյի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Սերիա A-ում։ Նույն թվականի մայիսի 10-ին Իտալիայի առաջնության Տորինոյի դեմ խաղում Դանիելեն խփեց իր առաջին գոլը «դեղնակարմիրների» կազմում։ 2003/04 մրցաշրջանում Դե Ռոսսին արդեն մասնակցել էր Իտալիայի առաջնության 17 և ՈՒԵՖԱ-ի գավաթի 6 խաղերի։ 2004 թվականի ամռանը Դե Ռոսսին Իտալիայի երիտասարդական հավաքականի հետ հաղթում է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Դե Ռոսսին դառնում է ակումբի հիմնական կազմի անդամ, ինչպես նաև առաջին անգամ հանդես է գալիս Իտալիայի հավաքականում։

Կարիերան Ռոմայում խմբագրել

 
Դե Ռոսսին Ռոմայում

2006 թվականի մարտի 15-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի շրջանակներում Միդլսբրո ակումբի հետ խաղի ժամանակ Դե Ռոսսին առաջին անգամ կրեց Ռոմայի ավագի թևկապը։ Նույն թվականի մարտի 19-ին Դե Ռոսսիի կողմից ձեռքով գոլ է գրանցվում Մեսսինիի դեմ խաղի ժամանակ, որը մրցավարը չի նկատում։ Սակայն Դե Ռոսսին վարվում է «արդար խաղ» կանոններին համապատասխան, մոտենում է մրցավարին և խնդրում չգրանցել գոլը[4]։ Այնուամենայնիվ, Ռոման հաղթում է այդ խաղը 2:1 հաշվով։ 2007 թվականի մայիսի 17-ին Դե Ռոսսին նվաճում է Իտալիայի գավաթը։ 2007 թվականի օգոստոսի 19-ին Դե Ռոսսին 11 մետրանոց հարվածով գրավում է Ինտերի դարպասը՝ դրանով իր թիմին դարձնելով Իտալիայի սուպերգավաթակիր։ 2008 թվականի ապրիլի 9-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի անգլիական Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, 0:0 հաշվի ժամանակ, Դե Ռոսսին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը՝ բարձր հարվածելով գնդակին, որից հետո Ռոման գոլ բաց թողեց և արդյունքում պարտվեց 0:1 հաշվով։ Խաղից հետո Դե Ռոսսին ասաց. «Սա իմ կարիերայի վատագույն դրվագն էր»[5]։ 2008 թվականի մայիսի 24-ին Դե Ռոսսին հաղթում է իր երկրորդ Իտալիայի գավաթը` պարտության մատնելով Ինտերին։ 2008 թվականի հունիսի 30-ին Դե Ռոսսին երկարացնում է պայմանագիրը Ռոմայի հետ մինչև 2012 թվական` 7.2 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Սիենայի հետ տնային խաղում հյուրերի երկրպագուները սկսում են երգել «Որտեղ է աները, որտեղ է աները»` հիշեցնելով Մասսիմո Պիսնոլիին` Դանիելեի աներոջը, ում սպանել էին Հռոմում 2008 թվականի օգոստոսի 11-ին[6]։ Դե Ռոսսին փորձում է մոտենալ տրիբունային՝ երկրպագուների հետ խնդիրը պարզելու համար, սակայն նրա ակումբակիցները կանգնեցնում են նրան։ Սիենայի երկրպագուների ատելությունը սկսել է դեռ 2004/05 մրցաշրջանում՝ խաղի ավարտից հետո, երբ գավաթային խաղում Դե Ռոսսիի հետ ընդհարման ժամանակ Սիենայի խաղացողը վնասվածք է ստանում, ատելությունը ձգվում է մինչև 2006 թվականը, երբ Սիենայի խաղացող Բրևին դաշտից հեռացվում է Դե Ռոսսիին գցելու համար, որը, սիենցիների կարծիքով, ակնհայտ սիմուլյացիա էր։ Սիենայի նախագահը խաղից հետո ներողություն է խնդրում Դե Ռոսսիից իր ակումբի երկրպագուների պահվածքի համար և նշում է, որ Դանիելեն հիանալի ֆուտբոլիստ է։ 2009 թվականի ապրիլի 11-ին Դե Ռոսսին բացում է իր գոլերի հաշիվը «Հռոմեական դերբիում»՝ գրավելով Լացիոյի դարպասը։ 2010 թվականի հունվարի 19-ին Դե Ռոսսին ստանում է Սերիա A-ի 2008/09 մրցաշրջանի լավագույն իտալացի խաղացող մրցանակը[7]։ 2012 թվականի փետրվարի 6-ին Դանիելեն երկարացնում է Ռոմայի հետ իր պայմանագիրը մինչև 2017 թվականի հունիսի 30-ը[8][9]։ Նա դառնում է ամենաբարձր վարձատրվող իտալացի ֆուտբոլիստը Սերիա A-ում` ստանալով տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ[10][11]։ Ռոմայում հանդես եկող ֆուտբոլիստներից նույն «կոչմանը» արժանացել էր թիմի ավագ և խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտիին (8.9 միլիոն եվրո 2009/10 մրցաշրջանում)։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Դանիելեն անցկացնում է իր 400-րդ խաղը Ռոմայի կազմում, հոբելյանական հանդիպմանը Դանիելեի թիմը հաղթում է Ֆիորենտինային 4:2 հաշվով[12]։ Դանիելեն 2011/12 մրցաշրջանում մասնակցում է 32 խաղի և դառնում 4 գոլի հեղինակ։ 2012/13 մրցաշրջանում Դե Ռոսսին անցկացնում է միայն 25 հանդիպում։ Չեխ մասնագետ Զդենեկ Զեմանը հաճախ էր քննադատում Դե Ռոսսիի խաղաոճը, այդ պատճառով էլ վերջինս հազվադեպ էր դուրս գալիս խաղադաշտ։ Անդրեացcոլիի` մարզիչ լինելու ընթացքում Դե Ռոսսին սկսեց անընդմեջ խաղադաշտ դուրս գալ, սակայն այդպես էլ գոլի հեղինակ չդարձավ։ Ռոման Իտալիայի առաջնության 2013/14 մրցաշրջանը սկսում է տասն անընդմեջ հաղթանակով։ Դանիելեն խփում է այդ մրցաշրջանի իր առաջին գոլը Լիվորնոյի դեմ խաղում։ Նապոլիի հետ խաղում Դե Ռոսսին մեծ դերակատարում է ունենում` գնդակը դուրս հանելով անմիջապես դարպասային գծից, երբ հաշիվը դեռ 0:0 էր։ Այդ խաղում Ռոման հաղթանակ է տանում՝ շնորհիվ Պյանիչի երկու գոլերի[13]։

 

Տոտտիի վնասվածք ստանալուց հետո Դե Ռոսսին ստանձնում է թիմի ավագի պաշտոնը։ Այդ ընթացքում Ռոման երեք անընդմեջ հանդիպում ավարտում է ոչ-ոքի և իջնում երկրորդ հորզիոնական՝ առաջատարի դիրքը զիջելով Թուրինի Յուվենտուսին։ Դե Ռոսսին խոստովանում է, որ համոզված չէ, արդյոք Ռոման կարող է Սկուդետտոյի համար պայքարել, քանի որ Յուվենտուսն ու Նապոլին ունեին ավելի ուժեղ կազմ[14][15]։ Իր հարցազրույցներից մեկում նա նաև նշել էր, որ ամռանը նա գրեթե տեղափոխվում էր Մանչեսթեր Յունայթեդ, բայց տեղափոխումը չի կայացել, քանի որ տրանսֆերային պատուհանն արդեն փակ էր[16]։ «Շնորհակալ եմ Աստծուց, որ չտեղափոխվեցի Մանչեսթեր, քանի որ այդ դեպքում արդեն ինքնասպանություն գործած կլինեի,-ասել է Դե Ռոսսին,-եթե ես լքեի Ռոման, ես երբեք չէի կարողանա դիտել Ռոմայի գոնե մեկ խաղ։ Դա ինձ համար չափազանց ցավոտ կլիներ։ Անցած մրցաշրջանում իմ խաղընկերների և երկրպագուների հետ հարաբերություններում ես ինձ նման չէի։ Բայց այս մրցաշրջանում ամեն ինչ այլ է»։ Դե Ռոսսին ձմեռային հանգստից հետո առաջին՝ Յուվենտուսի դեմ խաղի ժամանակ հեռացվում է խաղադաշտից։ Այդ խաղում Ռոման պարտվում է 3:0 հաշվով և ավարտում այդ մրցաշրջանը երկրորդ տեղով՝ զիջելով «բյանկոներներին» 8 միավորով[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դե Ռոսսին Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում անցկացրել է 16 խաղ, ինչպես նաև 2004 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ հանդես է եկել չեմպիոնական թիմի հիմնական կազմում։ Նույն տարում Իտալիայի օլիմպիական հավաքականի հետ նա բրոնզե մեդալի է արժանանում Աթենքի Օլիմպիադայում։ Մի քանի շաբաթ անց՝ վերադառնալով Հունաստանից, Դե Ռոսսին 21 տարեկանում Իտալիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ, դա 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Նորվեգիայի դեմ հանդիպումն էր, հենց այդ խաղում Դանիելեն բացում է նաև իր գոլերի հաշիվը առաջին հավաքականում։ 2005 թվականի մարտի 30-ին Իսլանդիայի հետ ընկերական խաղում Դե Ռոսսին առաջին անգամ կրում է ավագի թևկապը։

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2006 խմբագրել

Դե Ռոսսին ընդգրկված էր Իտալիայի հավաքականի հայտացուցակում։ ԱՄՆ-ի դեմ երկրորդ խմբային խաղում Դե Ռոսսին միանգամից ստանում է կարմիր քարտ՝ Բրայան ՄաքԲրայդի դեմքին արմունկով հարվածելու համար։ ՄաքԲրայդն արյունոտ վիճակում լքում է խաղադաշտը, բայց վերադառնում է բուժումից հետո՝ ավելի ուշ ստանալով երեք կար։ BBC-ն այդ հանդիպումից հետո նշում է, որ Դե Ռոսսին վարկաբեկեց ինքն իրեն այդ քայլով[18]։ Դե Ռոսսին ավելի ուշ ներողություն է խնդրում ՄաքԲրայդից[19], երկրպագուներից և բաց նամակով ՖԻՖԱ-յից։ Այդ հարվածի համար տուգանվում է 10000 շվեյցարական ֆրանկով, որակազրկվում է 4 խաղով[20], որի արդյունքում կարողանում է խաղալ միայն եզրափակչում՝ Ֆրանսիայի դեմ խաղում, որտեղ 61-րդ րոպեին փոխարինելով Ֆրանչեսկո Տոտտիին` իրացնում է հետխաղյա 11 մետրանոց հարվածներից մեկը և օգնում է Իտալիայի հավաքականին նվաճել իր չորրորդ աշխարհի գավաթը[21]։

ՈՒԵՖԱ Եվրո 2008 խմբագրել

 
Դրվագ Եվրո 2012-ի Անգլիա - Իտալիա խաղից

Դե Ռոսսին մասնակցում է Եվրո 2008-ի ընտրական Իտալիայի բոլոր հանդիպումներին` 2 գոլի հեղինակ դառնալով Վրաստանի հավաքականի դեմ խաղում, այդ երկու գոլերը Դե Ռոսսին նվիրում է իր մահացած աներոջը[22]։ Դանիելեին պատիվ է ընձեռվում կրելու 10 համարի մարզաշապիկը այն բանից հետո, երբ Տոտտին որոշում է լքել հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչից հետո։ Դանիելեն ազգային հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ է դուրս բերում 3 անգամ՝ 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Հարավային Աֆրիկայի և 2008 թվականի փետրվարի 6-ին Պորտուգալիայի դեմ երկու ընկերական խաղերում և Ֆարերյան կղզիների դեմ Եվրո 2008-ի ընտրական փուլի հանդիպմանը։ Եվրոպայի առաջնության առաջին խաղում գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին չի հայտավորում Դե Ռոսսիին հիմնական կազմում, հանդիպումը ավարտվում է 0:3 հաշվով պարտությամբ, ինչից հետո Դե Ռոսսին սկսեց անընդմեջ խաղադաշտ դուրս գալ հանդիպման առաջին րոպեներից։ Եվրո 2008-ի ժամանակ՝ հունիսի 17-ին, Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում Դե Ռոսսին դառնում է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևում Իտալիային (2:0), որից հետո ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[23]։ Դա Դանիելեի 5-րդ գոլն էր խփում ազգային հավաքականում, որն Իտալիային դուրս բերեց առաջնության քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում հետխաղյա 11 մետրանոց հարավածաշարի ժամանակ Իկեր Կասիլյասը ետ է մղում Դե Ռոսսիի հարվածը, և Իտալիան պարտվում է 4:2 հաշվով։

ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2009 խմբագրել

Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության ժամանակ, ԱՄՆ-ի դեմ հանդիպման 71-րդ րոպեին Դե Ռոսսին հեռահար հարվածով գրավում է հյուսիսամերիկացիների դարպասը և հավասարեցնում է հաշիվը, որից հետո իտալացիները Ջուզեպպե Ռոսսիի խփած երկու գնդակների շնորհիվ հաղթում են 1:3 հաշվով։ Շատերը կարծում էին, որ Դե Ռոսսին կլինի Ֆաբիո Կանավառոյից հետո հաջորդ ավագը՝ շնորհիվ Դե Ռոսսիի նվիրվածությանը միջազգային ֆուտբոլին։ 2008/09 մրցաշրջանում, աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ Դե Ռոսսին խփել է Իտալիայի համար մեծ կարևորություն ունեցող գոլեր։ Ռոմայի կազմում Դե Ռոսսին հիմնականում խաղում է որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան, իսկ հավաքականում նա խաղում է հարձակողական ոճով, այդ պատճառով էլ ավելի շատ գոլեր է խփում հավաքականում քան իր հարազատ ակումբում։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 խմբագրել

Դե Ռոսսին խփում է Իտալիայի առաջին գոլը 2010 թվականի աշխարհի առաջնության Պարագվայի դեմ խաղում՝ հաշիվը դարձնելով 1:1[24]։ Նոր Զելանդիայի հավաքականի դեմ երկրորդ խաղում Դե Ռոսսին տուգանային հրապարակում խախտում է կատարում, որի պատճառով նշանակվում է 11 մետրանոց հարված և Իտալիան կրկին ավարտում է խաղը 1:1 հաշվով[25]։

ՈՒԵՖԱ Եվրո 2012 խմբագրել

 
Դրվագ Եվրո 2012-ի եզրափակիչ խաղից

Եվրո 2012-ի խմբային խաղերի ժամանակ Իսպանիայի և Խորվաթիայի դեմ խաղերում Դե Ռոսսին խաղում էր որպես կենտրոնական պաշտպան։ Խմբային փուլի վերջին՝ Իռլանդիայի դեմ խաղում նա հանդես եկավ որպես կիսապաշտպան, որից հետո քառորդ եզրափակչի Անգլիայի դեմ խաղում Դանիելեն շարունակում է խաղալ արդեն որպես կիսապաշտպան, որտեղ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը ավարտվում է Իտալիայի օգտին։ Դե Ռոսսին նաև մասնակցում է առաջնության մյուս խաղերին՝ հաղթելով Գերմանիային կիսաեզրափակչում և պարտվելով Իսպանիային եզրափակչում (4:0)[26]։

ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013 խմբագրել

Դե Ռոսսին 2013 թվականի հունիսին մասնակցում է Բրազիլիայում տեղի ունեցող Կոնֆեդերացիաների գավաթին, որտեղ նա գոլ է խփում Ճապոնիայի դեմ խաղում (4:3)[27]։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 խմբագրել

Դե Ռոսսին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցում է նաև Բրազիլիայում տեղի ունեցող աշխարհի 20-րդ առաջնությանը՝ հանդիսանալով Ռոմայի միակ ներկայացուցիչը հավաքականում[28]։

2014 թվականի հունիսի 20-ի տվյալներով Դե Ռոսսին Իտալիայի հավաքականի պատմության ընթացքում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների մեջ զբաղեցրրեց 7-րդ տեղը[29]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ըստ 2014-ի ապրիլի 25-ի.
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ գավաթներ Ընդհանուր
Առաջն. Խաղեր Գոլեր Առաջն. Խաղեր Գոլեր Առաջն. Խաղեր Գոլեր Առաջն. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2001-02   Ռոմա A 0 0 ԻԳ 3 0 ՉԼ 1 0 - - - 4 0
2002-03 A 4 2 ԻԳ 2 0 ՉԼ 0 0 - - - 6 2
2003-04 A 17 0 ԻԳ 4 0 ՈՒԳ 6 1 - - - 27 1
2004-05 A 30 2 ԻԳ 5 1 ՉԼ 2 1 - - - 37 4
2005-06 A 34 6 ԻԳ 4 0 ՈՒԳ 7 0 - - - 45 6
2006-07 A 36 2 ԻԳ 8 2 ՉԼ 10 2 ԻՍԳ 1 0 55 6
2007-08 A 34 5 ԻԳ 6 0 ՉԼ 10 0 ԻՍԳ 1 1 51 6
2008-09 A 33 3 ԻԳ 2 0 ՉԼ 7 0 ԻՍԳ 1 1 43 4
2009-10 A 33 7 ԻԳ 4 1 ԵԼ 12 3 - - - 49 11
2010-11 A 28 2 ԻԳ 4 0 ՉԼ 7 1 ԻՍԳ 1 0 40 3
2011-12 A 32 4 ԻԳ 0 0 ԵԼ 0 0 - - - 32 4
2012-13 A 25 0 ԻԳ 4 0 - - - - - - 29 0
2013-14 A 32 1 ԻԳ 4 0 - - - - - - 36 1
Ընդհանուր 338 34 50 4 62 8 4 2 454 48

Միջազգային խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Դե Ռոսսին ծնվել է Հռոմում։ Նրա հայրն Ալբերտո Դե Ռոսսին է՝ Ռոմայի նախկին խաղացողն ու Ռոմայի երիտասարդական թիմի մարզիչը։ Դե Ռոսսիի նախնին՝ Իվան Դե Ռոսսին, ճարտարապետ էր, ով տեղափոխվել էր Միլանից Սանկտ-Պետերբուրգ Պետրոս I-ին կայսեր հրավերով[30]։ Դե Ռոսսին ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը նախկին պարուհի Սառա Բանդուն է, ումից Դե Ռոսսին ունի աղջիկ՝ Գայան (ծնված՝ 2005 թվականի հուլիսի 16-ին)[30]։ Աղջկա ծնունդից հետո Դե Ռոսսին սկսեց հանդես գալ Ռոմայում 16 համարի ներքո։ Մինչ այդ Դե Ռոսսին հանդես էր գալիս նախ 27 (երկու մրցաշրջան), այնուհետև 4 համարների ներքո։ Երկրորդ կինը նույնպես նախկին պարուհի էր՝ Թամարա Պիսնոլին (ամուսնությունը գրանցվել է 2006 թվականի մայիսի 16-ին)։ Դե Ռոսսին բաժանվում է Թամարայից 2009 թվականի փետրվարին[31]։ 2006 թվականի դեկտեմբերի 26-ին Դե Ռոսսին Men’s Health ամսագրի հարցումների հիման վրա ճանաչվում է Իտալիայի տարվա մարդ։ 2007 թվականին Դե Ռոսսին նկարահանվում է Unicredit բանկի գովազդում հավաքականի իր թիմակիցների՝ Անդրեա Պիրլոյի և Մարկո Մատերացցիի հետ։ 2008 թվականին ընտրվում է Pringles-ի կողմից՝ որպես ներկայացուցիչ 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը եվրոպական այլ հայտնի ֆուտբոլիստների հետ միասին։ Դե Ռոսսին նաև հայտնվել է FIFA 09 խաղի իտալական տարբերակի շապիկին։ Նկարը պատկերում է 2008 թվականի Իտալիայի սուպերգավաթի ժամանակ Ինտերի դեմ խաղում գոլ խփելու պահը։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Ռոմա

 
Դրվագ Եվրո 2012-ի եզրափակիչ խաղից. Դե Ռոսսին Ալվարո Արբելոայի դեմ պայքարում

  Իտալիայի հավաքական

Անձնական խմբագրել

  • Սերիա A-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2006
  • Իտալիացի լավագույն ֆուտբոլիստ՝ 2009
  • Եվրո 2012-ի խորհրդանշական կազմի անդամ

Ռեկորդներ խմբագրել

  • Ռոմայի ֆուտբոլիստներից Իտալիայի հավաքականում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ՝ 15 գոլ
  • Ռոմայի ֆուտբոլիստներից Իտալիայի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ՝ 97 խաղ

Տիտղոսներ խմբագրել

  5-րդ՝ ասպետական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Cavaliere Ordine al merito della Repubblica Italiana)՝ 2004[32]

  Պատվո շքանշան շղթայով «Սպորտային ոլորտում մատուցած ծառայությունների համար» (Collare d'oro al Merito Sportivo)՝ 2006[33]

  4-րդ՝ սպայական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana)՝ 2006[34]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Chiesa punisce la Roma
  4. Roma, una vittoria col brivido
  5. Roma battuta a Manchester De Rossi fallisce un rigore
  6. «Macabro coro per De Rossi. I compagni frenano la reazione». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Ибрагимович признан лучшим игроком серии А 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  8. «De Rossi rinnova: il comunicato ufficiale» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 6.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  9. «De Rossi: "Quello di cui ho bisogno e qui"» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 6.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  10. «prolungato il contratto economico per le prestazioni sportive del calciatore daniele de rossi» (PDF) (Italian). AS Roma. 2012 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Report: Daniele De Rossi becomes highest paid Italian after Roma extension». goal.com. 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  12. Де Росси провёл 400-й матч в футболке «Ромы»
  13. http://www.football-italia.net/40738/de-rossi-borriello-example
  14. Sky Sports http://www1.skysports.com/football/news/11861/9031369/roma-confirm-that-francesco-tottis-hamstring-injury-is-improving. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. http://www.sportsmole.co.uk/football/roma/news/de-rossi-no-complaints-over-cagliari-draw_120235.html
  16. http://www.theguardian.com/football/2014/jan/03/daniele-derossi-roma-suicide-manchester-united
  17. Yorke, Graeme (2014 թ․ հունվարի 5). «De Rossi and Castan sent off in the space of 60 seconds as Juventus crush sorry Roma... and Italian youngster does a Theo!». Daily Mail. London.
  18. «Italy 1–1 USA». BBC News. 2006 թ․ հունիսի 17. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  19. «De Rossi apologizes to McBride for elbow». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  20. «Italy's De Rossi gets four-match ban from FIFA». ESPN Soccernet. 2006 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  21. Stevenson, Jonathan (2006 թ․ հուլիսի 9). «Italy 1-1 France (aet)». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  22. «Omicidio suocero de Rossi, arrestati confessano. Sindacato di polizia critica la dedica del calciatore». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  23. Man of the Match Award. Daniele De Rossi (Italy)(չաշխատող հղում)
  24. «Italy v Paraguay». BBC Sport. 2010 թ․ հունիսի 14. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  25. The Guardian, 20 June 2010
  26. McNulty, Phil (2012 թ․ հուլիսի 1). «Spain 4-0 Italy». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  27. «Italy 4-3 Japan». BBC Sport. 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  28. «World Cup 2014: Guide to England's Group D». BBC Sport. 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  29. «Игроки национальной сборной Италии по футболу» (անգլերեն). eu-football.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  30. 30,0 30,1 «В жилах де Росси благородная кровь?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  31. Daniele De Rossi abbandonato!
  32. Cavaliere Ordine al merito della Repubblica Italiana Sig. Daniele De Rossi
  33. Coni: Consegnati i Collari d’oro e diplomi d’onore ai campionissimi
  34. Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana Sig. Daniele De Rossi

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելե Դե Ռոսսի» հոդվածին։
Նախորդող
  Ֆրանչեսկո Տոտտի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Դանիելե Դե Ռոսսի

2017 -
Հաջորդող
-