Դանիելե Բազելի

իտալացի ֆուտբոլիստ

Դանիելե Բազելի (իտալ.՝ Daniele Baselli, մարտի 12, 1992(1992-03-12)[1][2], Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Դանիելե Բազելի
Daniele Baselli
Բազելին Ատալանտայի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1992(1992-03-12)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2011 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Իտալիա Չիտադելա 50 (1)
2013-2015 Իտալիա Ատալանտա 50 (2)
2015-ներկա Իտալիա Տորինո 112 (16)
Ազգային հավաքական
2009 Իտալիա Իտալիա Մ18 2 (0)
2011 Իտալիա Իտալիա Մ19 1 (0)
2012-2015 Իտալիա Իտալիա Մ21 12 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 8-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Չիտադելա խմբագրել

Բազելին Ատալանտայի ակադեմիայի սան է։ 2011 թվականի հուլիսի 13-ին նա համատեղ սեփականության գործարքով միացավ Չիտադելային[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆիորենտինայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Ալբինոլեֆեի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 18-ին՝ Ասկոլիի դեմ խաղում։ Չիտադելայի կազմում Բազելին անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Ատալանտա խմբագրել

2013 թվականի հունիսի 20-ին Ատալանտան 803․500 եվրոյի դիմաց Չիտադելայից գնեց Բազելիի տրանսֆերի մնացած մասը՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[5]։ Իր դեբյուտը Ատալանտայի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Բարիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Բազելին անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ջակոմո Բոնավենտուրային Տորինոյի դեմ խաղում[7][8]։ Նոյեմբերի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բոլոնյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[9]։ Իր առաջին մրցաշրջանում Ատալանտայի կազմում Բազելին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[10]։

2015 թվականի հունվարի 6-ին Բազելին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[11]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մայիսի 10-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[12]։ Մայիսի 30-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, սակայն Ատալանտան պարտվեց 3-1 հաշվով[13]։ Ակումբի առաջին թիմի կազմում Բազելին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Տորինո խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Բազելին Դավիդե Ձապակոստայի հետ ընդհանուր 10․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Տորինոյի կազմում Բազելին անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում և այս խաղում կրկին դառնալով գոլի հեղինակ[17]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ փրկելով Տորինոյին պարտությունից[18]։ Իր առաջին մրցաշրջանում Բազելին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[19]։

2016 թվականի օգոստոսի 21-ին Բազելին գոլ խփեց Միլանի դեմ հանդիպման ավելացված ժամանակում, սակայն Տորինոն պարտվեց 3-2 հաշվով[20]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պալերմոյի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում նա կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[22]։ 2017 թվականի մարտի 18-ին Բազելին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում[23]։ Մայիսի 28-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[24]։ 2016-17 մրցաշրջանում Բազելին անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2017 թվականի հուլիսի 12-ին Բազելին երկարաձգեց իր պայմանագիրը Տորինոյի հետ մինչև 2022 թվականը[26][27]։ Սեպտեմբերի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 25-րդ րոպեին[28]։ Նոյեմբերի 19-ին իտալացին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[29]։ Առաջին հանդիպումը Տորինոյի ավագի թևկապով Բազելին անցկացրեց Նապոլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[30]։ Մայիսի 20-ին նա գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ 2017-18 մրցաշրջանում Բազելին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Բազելին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 3-2 հաշվով[34]։ Հոկտեմբերի 21-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[35]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բազելին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[36]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Շվեդիայի դեմ խաղում[37][38]։ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը և զիջելով Շվեդիային ու Պորտուգալիային[39]։

Իտալիայի ազգային հավաքական Բազելին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսի 19-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար[40][41][42]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 4-ին՝ փոխարինելով Ժորժինյոյին Նիդերլանդների դեմ խաղում[43][44][45]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չիտադելա 2011–12 Սերիա B 13 0 1 0 14 0
2012–13 37 1 2 0 39 1
Ընդհանուր 50 1 3 0 0 0 0 0 53 1
Ատալանտա 2013–14 Սերիա A 28 0 3 0 31 0
2014–15 22 2 2 0 24 2
Ընդհանուր 50 2 5 0 0 0 0 0 55 2
Տորինո 2015–16 Սերիա A 34 4 3 1 38 5
2016–17 37 6 2 0 39 6
2017–18 32 4 2 0 34 4
2018–19 9 2 1 1 10 3
Ընդհանուր 112 16 8 2 0 0 0 0 120 18
Կարիերայի ընդհանուր 212 19 16 2 0 0 0 0 228 21

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[46]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - D. Baselli - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «UFFICIALE: De Vito e Baselli al Cittadella, Dalla Bona al Modena - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «L'Atalanta la spunta per 50mila euro: Baselli è nerazzurro - Bergamo News». BergamoNews (իտալերեն). 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «Atalanta BC - SSC Bari, Aug 18, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Atalanta vs Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Atalanta BC - Bologna FC 1909, Nov 10, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «Genoa CFC - Atalanta BC, Jan 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. «US Palermo - Atalanta BC, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. «Atalanta BC - AC Milan, May 30, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  14. «Fiorentina fail to land another target as Baselli is linked with Torino». Viola Nation. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «Zappacosta-Baselli for Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. «Torino FC - Delfino Pescara 1936, Aug 16, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Frosinone Calcio - Torino FC, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. «Torino FC - AC Milan, Oct 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  19. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. «AC Milan - Torino FC, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  21. «US Palermo - Torino FC, Oct 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. «Torino FC - Cagliari Calcio, Nov 5, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  23. «Torino FC - Inter Milan, Mar 18, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  24. «Torino FC - US Sassuolo, May 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  25. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  26. «Baselli renews with Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  27. «Baselli, rinnovo sino al 2022». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  28. «Juventus FC - Torino FC, Sep 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  29. «Torino FC - Chievo Verona, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  30. «SSC Napoli - Torino FC, May 6, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  31. «Genoa CFC - Torino FC, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  32. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  33. «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  34. «Torino FC - Frosinone Calcio, Oct 5, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  35. «Bologna FC 1909 - Torino FC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  36. uefa.com. «Under-21 2015 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  37. «Italy U21 - Sweden U21, Jun 18, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  38. uefa.com (2015 թ․ հունիսի 18). «Under-21 2015 - History - Italy-Sweden – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  39. uefa.com. «Under-21 2015 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  40. «Italy: Balotelli in Mancini squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  41. «Mancini Announces First Italy Squad, Balotelli Returns». South Africa. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  42. «Roberto Mancini hands Mario Balotelli Italy recall | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  43. «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  44. «Netherlands score late to draw with Italy 1-1 in Turin». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  45. «Italy 1-1 Netherlands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  46. 46,0 46,1 «Daniele Baselli». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել