Դանիելա Սթիլի աստղը

1993 թվականի ֆիլմ

«Դանիելա Սթիլի աստղը» (անգլ.՝ Danielle Steel's Star), 1993 թվականի ամերիկյան հեռուստատեսային կինոնկար, որ նկարահանել է ռեժիսոր Մայքլ Միլլերը Դանիելա Սթիլի և Քլեր Լաբինի սցենարով, որը հիմնված է Դանիելա Սթիլի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջենի Գարթը, Քրեյգ Բիրկոն, Թերի Ֆարելը, Փենի Ֆուլերը և Միտչել Ռայանը։

Դանիելա Սթիլի աստղը
անգլ.՝ Danielle Steel's Star
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, քրեական ֆիլմ և վեպի էկրանավորում
Հիմքաստղ
Թվական1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Միլեր
ԴերակատարներՋեննի Գարթ, Քրեյգ Բիրկո և Թենի Ֆառել

Սյուժե խմբագրել

Երիտասարդ և պարզամիտ երգչուհի Քրիստալ Ուայաթն առաջին հայացքից սիրահարվում է գրավիչ և բարի զինվորական Սպենսերին։ Ժամանակի ընթացքում երգչուհին հաջողության է հասնում, և նրա կյանքը վերածվում է հեքիաթի։ Սակայն աստիճանաբար Սպենսերն սկսում է զգալ, որ աղջկա համբավը կործանում է իրենց հարաբերությունները։ Բացի այդ, Սպենսերն ամուսնացած է բարձրաշխարհիկ տիկին Էլիզաբեթի հետ, որը Քրիստալին թույլ չի տա ոչնչացնել իրենց ամուսնությունը։ Շուտով պարզվում է, որ Քրիստալը երեխայի է սպասում, և աղջիկը նոր կյանք է սկսում իր ընկերոջ հետ միասին, որը ստանձնում է երեխայի հոգատարությունը։ Այնուամենայնիվ, Քրիստալը որոշում է, որ ինքը չի կարող նրան այդպիսի պատասխանատվության տակ դնել, և Սպենսերը վերջապես լքում է իր կնոջը և մի քանի տարի անց վերամիավորվում իր նոր ընտանիքի` Քրիստալի և որդու՝ Զեբի հետ։

Դերերում խմբագրել

  • Ջեննի Գարթ – Քրիստալ Ուայաթ
  • Քրեյգ Բիրկո – Սպենսեր Հիլլ
  • Թերի Ֆարել – Էլիզաբեթ
  • Պեննի Ֆուլլեր – Օլիվիա Ուայաթ
  • Միտչ Ռայան – Հարրիսոն Բարքլայ
  • Ջիմ Հեյնի – Թեդ Ուայաթ
  • Ռոքսաննա Ռիզ – Փերլ
  • Ալբերտ Հոլլ – Լարրի
  • Ջոն Մաքկեն – Ուիլլյամ Հիլլ
  • Մելենդի Բրիտ – Պրիսցիլլա Բարքլայ
  • Ջեյնի Դեյլի – Ֆրենսիս Հիլլ
  • Թեդ Ուոս – Էռնի
  • Բիբի Օստերվալդ – հորաքույր Պամելա

Արտադրություն խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում տեղակայված Արդեն վիլլայում[1]։

Թողարկում տեսաերիզով խմբագրել

Ֆիլմն ԱՄՆ-ում թողարկվել է VHS-ով «Anchor Bay Entertainment»-ի կողմից 1997 թվականի նոյեմբերի 18-ին[2]։ «Universal Studios»-ը թողարկել է չորս ֆիլմերի DVD հավաքածու Միացյալ Նահանգներում (ներառյալ «Աստղը») երկու սկավառակով 2007 թվականի հունվարի 9-ին[3]։ Բացի այդ, ֆիլմը հրատարակվել է DVD-ով նաև Մեծ Բրիտանիայում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել