Դանթե Գաբրիել Ռոսսետտի, իսկականը՝ Գաբրիել Չարլզ Դանթե Ռոսսետտի մայիսի 12, 1828(1828-05-12)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - ապրիլի 9, 1882(1882-04-09)[6][3][7][…], Բրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8][5] և Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարիչ և բանաստեղծ։ «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից։

Դանթե Գաբրիել Ռոսսետտի
Dante Gabriel Rossetti
Ծնվել էմայիսի 12, 1828(1828-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էապրիլի 9, 1882(1882-04-09)[6][3][7][…] (53 տարեկան)
Մահվան վայրԲրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8][5] և Միացյալ Թագավորություն[4]
Ազգությունանգլիացիներ և իտալացի
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9]
ԿրթությունՔինգս քոլեջ[10], Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Heatherley School of Fine Art?
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունբանաստեղծ, նկարազարդող, նկարիչ, թարգմանիչ և գրող
ՈճՊրեռաֆայելիտներ[4][5] և սիմվոլիզմ[11]
Ժանրդիմապատկեր, Arthurian painting?[4], ֆիգուրատիվիզմ[4], այլաբանություն[4] և կրոնական նկարչություն[4]
Ուշագրավ աշխատանքներԱվետում, Beata Beatrix և Dante's Dream
ԱնդամակցությունՊրեռաֆայելիտներ և Burlington Fine Arts Club?
ՀայրԳաբրիել Ռոսսետտի[10]
ՄայրՖրենսիս Պոլիդորի[10]
ԱմուսինԷլիզաբեթ Սիդալ[10]
ստորագրություն
Изображение автографа
 Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Լոնդոնի գծանկարչության դպրոցում (1843 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (1845 թվականից)։ Մերժելով իր ժամանակի արվեստի վուլգար պրոզաիկությունը՝ Ռոսսետտին դիմել է իտալացի պրիմիտիվիստների գեղանկարչությանը թեմաներ և սյուժեներ վերցրել իտալական միջնադարյան և Վաղ Վերածննդի պոեզիայից (հատկապես՝ Դանթեից), միջնադարյան առասպելներից և քրոնիկներից, անգլիական ռոմանտիկ գրականությունից, կերպարներին հաղորդելով զգայական բնույթ միաժամանակ՝ միստիկական երանգ («Մարիամի մանկությունը» նկարը, 1849 թ. Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Երկնային ընկերուհի» բանաստեղծությունը, 1850 թ.)։ Ռոսսետտի կոմպոզիցիաներում ֆիգուրների ծավալային պատկերումն ու դեկորատիվ պայմանական ֆոնի միահյուսումը, վառ բազմազանությունն ու նուրբ գծայնությունը շատ բանով նախորդել են <մոդեռն> ոճին (Թեյթ պատկերասրահ, «Դանթեի երազը», 1870-1871 թթ., Ուոկերի գեղարվեստական պատկերասրահ, Լիվերպուլ)։ Ռոսսետտիի գրական երկերն աչքի են ընկնում կերպարների կենսալիությամբ և հավաստիությամբ, լեզվի պլաստիկությամբ («Բանաստեղծություններ», 1870 թ., «Բալլադներ և սոնետներ», հ․ 1-2, 1881 թ., ժողովածուները)։ Ռոսսետտիի մի շարք բանաստեղծություններ նվիրված են իտալացի ժողովրդի ազատագրական պայքարին։ Ձևավորել է նաև գրքեր, կատարել (Ու․ Մորիսի հետ) վիտրաժների և պաննոների էսքիզներ, դեկորատիվ մոնումենտալ երփնագրեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանթե Գաբրիել Ռոսսետտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։