Դամբ (հոլ․ dam), հողաթումբ, հողային պատվարին նմանվող հիդրոտեխնիկական կառույց։

Լինում են ճնշումային և անճնշումային։ Ճնշումային դամբերը ծառայում են գետերի և ծովերի առափնյա ցածրավայրերը ողողումից պաշտպանելու, ջրանցքները թմբապատելու (պաշտպանական դամբեր) համար։ Անճնշումային դամբերի միջոցով փոխում են ջրի հոսքի ուղղությունը՝ հունը կարգավորելու և ուղղելու, նավարկության պայմանները լավացնելու նպատակով։ Անճնշումային դամբերը լինում են չողողվող և ողողվող։ Նայած հոսքի ուղղության նկատմամբ դամբերի ունեցած դիրքին, նրանց անվանում են լայնական կամ երկայնական։ Դամբերը հիմնականում կառուցվում են տեղական շինանյութերից՝ քարից, ավազային կամ ավազակավային գրունտից, տորֆից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 272
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամբ» հոդվածին։