Դաղստանի պետական համալսարան

Դաղստանի պետական համալսարան, Դաղստանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ գիտական և մշակութային խոշոր կենտրոն։ Հիմնադրվել է 1931 թվականին՝ որպես Դաղստանի պետական մանկավարժական ինստիտուտ, մինչև 1957 թվականը այն կրում էր Դաղստանի ժողովրդական բանաստեղծ Սուլեյման Ստալսկու անունը։

Դաղստանի պետական համալսարան
ռուս.՝ Дагестанский государственный университет
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1931
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄախաչկալա
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքdgu.ru
Դաղստանի պետական համալսարան (Ռուսաստան)##
Դաղստանի պետական համալսարան (Ռուսաստան)
Դաղստանի պետական համալսարան, Ռուսաստան
 Dagestan State University Վիքիպահեստում

ԴՊՀ-ն ներառում է 16 գիտակրթական կենտրոններ, 18 ֆակուլտետներ[1], 97 ամբիոններ, 4 մասնաճյուղի[2], 2 թանգարաններ (կենսաբանական և պատմական), հիմնարար գրադարան, կենսաբանական կայան և պլանետարիում[3]։ Համալսարանում աշխատում է շուրջ 3000 դասախոսներ և աշխատակիցներ։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Համալսարանը ներառում է՝

  • 18 ֆակուլտետ;
  • 2 ինստիտուտ;
  • 9 մասնաճյուղ;
  • 86 ամբիոն;
  • 2 թանգարան․ կենսաբանական և պատմական;
  • չորացրած բույսերի հավաքածու
  • գիտական գրադարան, որը պարունակում է ավելի քան 2500000 հատոր;
  • կենսաբանական կայան;
  • պլանետարիում։

Պատմություն խմբագրել

  • 1931 թվականի հոկտեմբերի 8-ին ԴԱՍԽՀ Ժողկոմխորհը որոշում ընդունեց «Դաղստանի ագրոմանկավարժական ինստիտուտի բացման մասին»։ Ինստիտուտի հանդիսավոր բացումը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության 14-ամյակին։
  • 1931 թվականի նոյեմբերին մանկավարժական ինստիտուտում դասերը սկսվեցին։ Ինստիտուտի առաջին տարվա համար ընդունվել է 75 ուսանող, նրանց դասավանդել են 10 լրիվ դրույքով դասախոսներ։
  • 1931 թվականին ինստիտուտում բացվեց 3 բաժին․
    • հասարակական-գրական,
    • քիմիակենսաբանական և
    • ֆիզիկատեխնիկական։
Չնայած նյութական բարդ պայմաններին, ուսումնական տարածքի և հանրակացարանների բացակայությանը, ուսանողների մեծ մասը հաջողությամբ ավարտեց առաջին ուսումնական տարին։ Ուսանողները հանձնեցին քննությունները և ցրվեցին հանրապետության շրջաններ՝ հատուկ խնդիր ունենալով ակտիվ աշխատանքներ իրականացնել գյուղերում` ինստիտուտի նոր համալրման վերաբերյալ։
  • 1935 թվականին համալսարանը բաց թողեց առաջին շրջանավարտներին։ Դաղստանն ընդունեց բարձրագույն կրթությամբ 39 ուսուցիչ։ Հետո համալսարանում սովորում էր 260 ուսանող։
  • 1954 թվականին ինստիտուտը ստացավ ավելի քան 6 հազար քառակուսի մետր մակերեսով շենք՝ հավաքատեղիների և սպորտային դահլիճների, թեթև լսարանների և գրասենյակների հետ։ Դասերը սկսեցին անցնել մեկ հերթափոխով։ Հին կրթական շենքը վերածվեց հանրակացարանի։
  • 1957 թվականին մանկավարժական ինստիտուտը վերափոխվեց Դաղստանի պետական համալսարանի։ Ստացիոնար բաժանմունքում հաստատվեցին 5 ֆակուլտետներ.
    • պատմաբանասիրական,
    • ֆիզիկամաթեմատիկական,
    • բնագիտության ֆակուլտետ,
    • օտար լեզուների ֆակուլտետ,
    • ինժեներատեխնիկական ֆակուլտետ։
  • 1964 թվականի փոխվել է ֆակուլտետների մեծամասնության կառուցվածքը, ստեղծվել են նոր ամբիոններ։ Հինգ ֆակուլտետների փոխարեն արդեն գործում էր 8 ֆակուլտետ։
    • ուսանողները կազմում էին 4691 մարդ,
    • աշխատում էր 31 ամբիոն,
    • 287 դասախոսների, որոնցից՝
      • 6 պրոֆեսորներ, գիտությունների դոկտոր և
      • 93 գիտությունների թեկնածու, դոցենտ։
  • 1967 թվականին համալսարանին հանձնվեց շրջանային կուսակցական դպրոցի շենքը, ավարտվեց մարզադահլիճի և հանրակացարանի շինարարությունը։
  • 1971 թվականին ավարտվեց համալսարանական պլանետարիումի շինարարությունը։
  • 1972 թվականին համալսարանում կազմակերպվեց տնտեսաիրավագիտական ֆակուլտետը, որը 1973-ին բաժանվեց՝
    • տնտեսագիտական ֆակուլտետի
    • իրավաբանական ֆակուլտետի,
  • 1974 թվականին ստեղծվեց սովետական առևտրի ֆակուլտետը։ Շահագործման հանձնվեց նոր շենք։
  • 1980 թվականին համալսարանում սովորում էր 7487 ուսանողներ։ Այդ ժամանակ համալսարանի գրադարանի գրքերի ֆոնդը կազմում էր 993 864 հատոր, իսկ համալսարանն արդեն ուներ.[4]
    • 11 ֆակուլտետներ
    • 49 ամբիոններ։

Ռեկտորատ խմբագրել

Համալսարանի ռեկտոր խմբագրել

Դաղստանի պետական համալսարանի ռեկտորն է Մուրթազալի Խուլաթաևիչ Ռաբադանովը։

Գերազանցությամբ ավարտել է ԴՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը 1985 թվականին, ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագրության ինստիտուտի ասպիրանտուրան 1989 թվականին՝ ատենախոսության պաշտպանությամբ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի գիտական կենտրոնի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող (1989 թ. հունվար - 1993 թ. հունիս)։ Աշխատել է ԴՊՀ-ում՝ որպես ֆիզիկական քիմիայի ամբիոնի ասիստենտ (1993-1998): Սորոսի դոցենտ (1999): 2000 թվականի հունվարից նա ավագ գիտաշխատող էր, իսկ 2003-ի փետրվարից 2007-ի հուլիսը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի բյուրեղագիտության ինստիտուտի ռենտգեն կառուցվածքային վերլուծության լաբորատորիայի վարիչ։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2004):

2006 և 2007 թվականներին ճանաչվել է «ականավոր գիտնականներ. ՌԳԱ գիտությունների թեկնածուներ և դոկտորներ» մրցույթի հաղթող։ 2004-2007 թթ. եղել է ՄՄՊՀ ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 դեկտեմբերից՝ ԴՊՀ ռեկտորի պաշտոնակատար։

2008 թվականի մարտի 6-ին համալսարանի աշխատակազմի ընդհանուր ժողովի կողմից ընտրվեց ԴՊՀ ռեկտոր։

Համալսարանի ռեկտորներ խմբագրել

Տարիներին Ռեկտոր
1957 - 1962 պրոֆեսոր Ա. Ա. Աբիլով
1962 - 1965 պրոֆեսոր Ա. Գ. Ալիև
1965 - 1987 պրոֆեսոր Ա. Ա. Աբիլով
1987 - 1991 ՄԳԱ թղթակից-անդամ Ա. Մ. Մագոմեդով
1992 - 2007 ՌԿԱ ակադեմիկոս Օ․Ա․Օմարով
2007-ից պրոֆեսոր Մ. Խ. Ռաբադանով

Պրոռեկտորներ խմբագրել

  • Աշուրբեկով Նազիր Աշուրբեկովիչ — գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր;
  • Հասանով Մահոմեդ Մահոմեդովիչ — ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր;
  • Հաջիև Նազիրխան Գաջիևիչ — տնտեսական գծով պրոռեկտոր;
  • Հուսեյխանովա Զարեմա Սաժուդինովա — ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր[5];
  • Մուխտարովվ Պատաալի Նաժմուդինովիչ— վարչատնտեսական աշխատանքի գծով պրոռեկտոր;
  • Դալգատով Արթուր Գերեդատովիչ — հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր։

ԴՊՀ ֆակուլտետներ խմբագրել

  • Կենսաբանական ֆակուլտետ
  • էկոլոգիայի և կայուն զարգացման ինստիտուտ
  • Պատմության ֆակուլտետ
  • Սոցիալական ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
  • Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Արևելագիտության ֆակուլտետ
  • Օտար լեզուների ֆակուլտետ
  • Մշակույթի ֆակուլտետ
  • Որակավորման բարձրացման ֆակուլտետ
  • Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետ
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Բանասիրական ֆակուլտետ
  • Կառավարման ֆակուլտետ
  • Քիմիական ֆակուլտետ
  • Տնտեսագիտական ֆակուլտետ
  • Իրավաբանական ինստիտուտ

2009 թվականի օգոստոսից ֆինանսատնտեսագիտական և տնտեսական կառավարման ֆակուլտետները միաձուլվել են նոր՝ տնտեսագիտական ֆակուլտետի։ Դաղստանի բանասիրության ֆակուլտետը 2009-ի սեպտեմբերից վերափոխվել է բանասիրական ֆակուլտետի։ Բնապահպանության և աշխարհագրության ֆակուլտետը 2015 թվականին վերափոխվեց էկոլոգիայի և կայուն զարգացման ինստիտուտի։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Մուխու Ալիև — Դաղստանի առաջին նախագահ։
  • Սամսոն Բրոյթման — գիտնական-բանասեր։
  • Շամիլ Զայնալով — Դաղստանի նախկին վարչապետ։
  • Մահոմեդով, Մահոմեդ Գաջիևիչ — Դաղստանի գերագույն դատարանի նախագահության անդամ։
  • Մահոմեդսալամ Մահոմեդով — Դաղստանի երկրորդ նախագահ։
  • Մահոմեդ-Սուլթան Մահոմեդով — Դաղստանի ժողովրդական ժողովի նախագահ և Անժի ֆուտբոլային ակումբի հիմնադիր։
  • Ռաուֆ Մահոմեդովիչ Մունչաև — ՌԳԱ խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից-անդամ։
  • Հաջի Նաժմուդինով — հայտնի մշակութաբան ու փիլիսոփա։
  • Մավլետ Բատիրով — Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն,։
  • Սուլեյման Քերիմով — Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի սենատոր, ձեռնարկատեր և բարերար։
  • Զամիր Թառլանով — գիտնական-բանասեր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ,
  • Նուրբագանդով, Մահոմեդ Նուրբագանդովիչ — Ռուսաստանի Հերոս։

Նշումներ խմբագրել

  1. «Факультеты». dgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  2. «Филиалы». dgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  3. «Сведения об университете». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  4. «993864 томов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Проректоры». dgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղստանի պետական համալսարան» հոդվածին։