Դահլիճ, հանդիսատեսի ներկայացումներ դիտելու և համերգներ լսելու համար նախատեսված սրահ կամ սենյակ։ Կինոթատրոններում լսարանների թիվը (կամ սենյակները) պայմանավորված են էկրանների քանակով։ Դահլիճներ լինում են զվարճանքի վայրերում, համայնքային սրահներում և թատրոններում, և դրանք կարող են օգտագործվել փորձերի, շնորհանդեսների, կատարողական արվեստի արտադրությունների համար կամ ծառայել որպես ուսումնական տարածք։

Դահլիճ
Կազմված էհանդիսատեսի տարածք և Բեմ

Ստուգաբանություն խմբագրել

Տերմինը վերցված է լատիներենից (լատին․՝ audītōrium, audītōrius, «լսողության հետ կապված»), գաղափարը վերցված է հունական լսարանից, որոնցում թատրոնն ուներ մի շարք կիսաշրջանաձև նստատեղերի դարակաշարեր, որոնք բաժանված էին լայն «գոտիներով», որոնք կոչվում էին դիազոմաներ՝ յուրաքանչյուրի միջև նստատեղերի տասնմեկ շարքերով։

Լսարանի կառուցվածք խմբագրել

 
Պանամայի Ազգային թատրոնի օթյակներ

Ժամանակակից թատրոնի հանդիսատեսը սովորաբար դերասաններից առանձնացվում է նախաբեմով, չնայած կան այլ բեմեր, որոնք ընդհանուր են։ Դահլիճի յուրաքանչյուր հատվածում տեղերի համար գանձվող գինը (այդ բնագավառում հայտնի է որպես տուն) սովորաբար տատանվում է՝ կախված բեմի տեսքի որակից։ Հանգստի գոտիները կարող են ներառել հետևյալներից մի քանիսը կամ բոլորը․

  • պարտեր, նվագախումբ կամ ասպարեզ՝ ցածում գտնվող հարթ տարածք, սովորաբար բեմից ցածր կամ նույն մակարդակի վրա։
  • պատշգամբներ կամ պատկերասրահներ՝ դահլիճի հետնամասում մեկ կամ մի քանի որոշ չափով բարձր դիրքում կառուցված նստատեղերի հարթակներ։ Ավելի մեծ թատրոններում բազմաթիվ մակարդակներով են դասավորված, որոնք ուղղահայաց են պարտերի վերևում կամ ետևում։ Առաջին մակարդակը սովորաբար կոչվում է« զուգաշրջան» կամ «մեծ օղակ»։ Բարձրագույն հարթակը կամ վերին օղակը երբեմն հայտնի է որպես վերնասրահ՝ «գալյորկա», հատկապես մեծ օպերային թատրոններում, որտեղ նստատեղերը կարող են լինել շատ բարձր և բեմից մեծ հեռավորության վրա։
  • օթյակներ, սովորաբար տեղադրվում են անմիջապես բեմի դիմաց, կողքը և բեմի մակարդակի վրա։ Դրանք հաճախ առանձին սենյակներ են`բաց տեսադաշտով, որոնք հիմնականում տեղավորում են միայն քիչ քանակով մարդկանց։ Այս տեղերը հիմնականում համարվում են դահլիճի ամենահեղինակավոր նստատեղերը։ Պաշտոնատար անձանց երբեմն տրամադրվում են պետական կամ արքայական օթյակներ։
  • Նստատեղերի դասավորություն, նստատեղերի տեղաբաշխում սրահում (կամ նիստերի դահլիճում) դիտարկվում է որպես «բազմանցում»( բազմակի միջանցք շարքերի միջև) կամ «կոնտինենտալ»[1]։ Այս տերմինները սովորաբար հանդիպում են ձևավորման ստանդարտների ուղեցույցներում, շենքային ծածկագրերում և նմանատիպ ճարտարապետական տեղեկանքի փաստաթղթերում։ Յուրաքանչյուր չափը եզակի է՝ շարքի չափը, շարքռրի միջև հեռավորությունը և ելքի ուղիները կարգավորող հատուկ ցուցումներով։ Սովորաբար, բազմակի միջանցքներով դասավորության դեպքում յուրաքանչյուր շարքը առավելագույնը 14-16 աթոռ է ունենում՝ ապահովված լինելով երկու կողմերից անցումով։ Կոնտինենտալ կառուցվածքի դեպքում բոլոր տեղերը տեղակայված են կենտրոնական մասում։ Այստեղ յուրաքանչյուր շարքում աթոռների առավելագույն քանակը կարող է մեծապես գերազանցել բազմաանցումային դասավորության կառուցվածքի անցումների թվին։ Շարքերի թույլատրելի մեծ երկարությունը փոխհատուցելու համար շինարարական նորմերը և կանոնները պահանջում են շարքերի ավելի լայն տարածություններ, ավելի լայն անցումներ և ռազմավարական տեղակայված ելքային դռներ։ Չնայած թվում է, թե ավելի շատ տարածք կպահանջվի կոնտինենտալ նստատեղերի համար, սակայն պլանը հաճախ պակաս արդյունավետ չէ, քան բազմաանցումային դասավորությունը։ Փաստորեն, եթե այն մանրակրկիտ պլանավորվի, կոնտինենտալ կառուցվածքդասվորության դեպքում հաճախ կարելի է ավելի շատ նստատեղեր տեղավորել նույն տարածքում։

Այլ վայրերի նմանատիպ կառույցներ խմբագրել

Սպորտային վայրերը, ինչպիսիք են մարզադաշտերը և ձիարշավարանները, նույնպես ունեն արքունական օթյակներ կամ առանձնացված հատվածներ, օրինակ Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբում և Ասկոտ ձիարշավարանում, որտեղ մուտքը թույլատրված է միայն արքունի տան անդամների կամ այլ հայտնի անհատականությունների համար։ Այլ երկրերում սպորտային վայրերն ունեն շքեղ օթյակներ, որոնք բաց են յուրաքանչյուրի համար, ով կարող է տոմսի համար վճարել։ Բացի այդ, որոշ մարզական վայրեր անվանում են դահլիճներ, ինչպիսին էր նախկին Բուֆֆալոյի հիշատակի դահլիճը։

Տես նաև խմբագրել

  • Լսարանի շենք (Չիկագո)
  • Համերգասրահների ցուցակ
  • Երաժշտության անցկացման վայրը
  • Աղմուկի մեղմացում
  • Կատարողական արվեստի կենտրոն
  • Ծխելն արգելված է

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Auditorium Seating Layout Complete Guide». theatresolutions.net (ամերիկյան անգլերեն). Theatre Solutions Inc. 2016 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  • Համերգասրահի ակուստիկայի առցանց ցուցահանդես

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դահլիճ» հոդվածին։