Դախաու (համակենտրոնացման ճամբար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դախաու (այլ կիրառումներ)

Դախաու (Dachau), առաջին համակենտրոնացման ճամբարը ֆաշիստական Գերմանիայում։ Ստեղծվել է 1933 թվականին, Դախաուի մերձակայքում (Մյունխենից 17 կմ հեռու)։ Ճամբարի գոյության ընթացքում այնտեղ բանտարկվել է 50 հազար մարդ՝ 24 երկրից, այդ թվում նաև Սովետական Միությունից։ Մոտ 70 հազար գազանաբար տանջամահ են արվել կամ սպանվել, 140 հազար տեղափոխվել համակենտրոնացման այլ ճամբարներ, 30 հազար ապրել են մինչև ազատագրվելը։ Հազարավոր բանտարկյալներ ենթարկվել են հանցավոր «բժշկական փորձերի»։ Դախաում գործող բանտարկյալների գաղտնի կազմակերպությունը, ինտերնացիոնալ կոմիտեի գլխավորությամբ, ամերիկյան զորքերի՝ ճամբար մտնելու նախօրեին, 1945 թվականի ապրիլի 28-ին, ապստամբություն բարձրացրեց և ձախողեց ողջ մնացած բանտարկյալներին ոչնչացնելու ֆաշիստական պլանը։ 1960 թվականին Դախաում բացվեց զոհվածների հուշարձան։

Դախաու
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ, Հանցագործություն մարդկության հանդեպ և state crime?
ԵրկիրԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
ՏեղագրությունԴախաու
Բանտարկյալների քանակ188 000
Պատկանում էՍՍ
Բացված1933
Փակվածապրիլի 29, 1945
Տնօրինող կազմակերպությունՍՍ
ՏնօրենՀիլմար Վեքելե, Թեոդոր Էյկե, Հայնրիխ Դոյբել, Հանս Լորից, Ալեքսանդր Պիորկովսկի, Մարտին Գոթֆրիդ Վայս և Էդուարդ Վեյթեր
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Նացիստական Գերմանիա" nor "Template:Տեղորոշման քարտեզ Նացիստական Գերմանիա" exists.
kz-gedenkstaette-dachau.de
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 265
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դախաու (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։