Գենդուն Դուբ, (տիբեթերեն དགེ་འདུན་གྲུབ།, վայլի dge-'dun grub, 1391[1][2][3][…], Սակյա - 1474[1][2][3][…], Սամդրուբցե, Շիգաձե, Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան), առաջին Դալայ Լաման։

Դալայ Լամա I
Դիմանկար
Ծնվել է1391[1][2][3][…]
ԾննդավայրՍակյա
Մահացել է1474[1][2][3][…]
Մահվան վայրՍամդրուբցե, Շիգաձե, Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան
ԿրոնՏիբեթական բուդդայականություն և Kadam?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Ծնողներհայր՝ Gonpo Dorjee?[4], մայր՝ Jomo Namkha Kyi?[4]
Զբաղեցրած պաշտոններդալայ լամա
 Gendun Drup, 1st Dalai Lama Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գենդուն Դուբը ծնվել է քոչվորների ընտանիքում՝ Սակյա վանքում, և ստացել է Պադմա Դորջե անունը (տիբեթերեն དགེ་འདུན་གྲུབ།, վայլի dge-'dun grub)[5]: Նրա ծնողները հարուստ չէին, ուստի մինչև յոթ տարեկանը նա զբաղվել է նախիրն արածեցնելով։ Հոր՝ Գոնպո Դորջեի մահից հետո գնացել է Նարթանգի Կադամ վանք և միացել սանգային։ 1405 թվականին նա ստացել է գեթսուլ վանականի կոչում և Գենդուն Դուբ վանական անունը։ 1410 թվականին ձեռնադրվել է որպես վանական գելոնգ։

Այնուհետև, 20 տարեկան հասակում, նա դարձել է տիբեթական բուդդիզմի վերափոխող Չժե Ցոնկապայի աշակերտը, ով, ըստ որոշ աղբյուրների, նրա քեռին էր։ Նա նաև դարձել է Ցոնկապայի կողմից հիմնադրված Գանդենի վանքի առաջին վանահայրը, որն այժմ տիբեթական բուդդիզմի խոշոր կենտրոն է։ Գենդուն Դուբը շարունակել է իր կրոնական ուսումնասիրությունները՝ խորացնելով գիտելիքները Վինայայի (մի շարք ծիսական կանոնների) և տրամաբանության վերաբերյալ։ Վերջին կանոնակարգի մասին նա գրել է մի քանի աշխատություններ։ Բացի այդ նա ծանոթացել է լամրիմի ուսմունքին (փուլային ուղի դեպի լուսավորություն)։

Շատ շուտով Գենդուն Դուբը դարձել է ժամանակի հարգված գիտնականներից մեկը։ Նա թողել է հարուստ հոգևոր ժառանգություն. նրա գործերի ժողովածուն կազմում է վեց հատոր։ Դա ներառում է մեկնաբանություններ բուդդայական ամենակարևոր աղբյուրների վերաբերյալ (Վինայա, Պրամանա, Աբհիդարմա, Պրաջնյապարամիտա և Մադհյամիկա), հոգևոր պրակտիկայի, խրատական դաստիարակության և առաջնորդության, աղոթքի և գովաբանության ուսմունքներ։

1447 թվականին Գենդուն Դուբը հիմնադրել է Տիբեթական ամենամեծ վանքերից մեկը Շիգաձեում՝ Տաշիլունպոն, որը հետագայում դարձել է Պանչեն Լամայի նստավայրը։

Իր կյանքի ընթացքում Գենդուն Դուբին կոչել են նեթեն (ավագ) և դուլձինպա (բարոյականության կրող)։ Նա հետմահու ստացել է Դալայ Լամա I տիտղոսը, այն բանից հետո, երբ 1578 թվականին Սոնամ Գյացոն առաջին անգամ ընդունել է Դալայ Լամա տիտղոսը։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Դալայ Լամա I
  • Մեկնաբանություններ Չանդրակիրտայի «Մադհամիկա ավատարի» վերաբերյալ (առաջին ստեղծագործությունը, 1430)
  • Մեկնաբանություններ «Պրամանավարտիկա»-յի վերաբերյալ, 300 թերթի վրա
  • Մեկնաբանություններ Աբհիդարմակոշայի «Արևի լույս՝ ազատության ճանապարհին» ստեղծագործության վերաբերյալ
  • «Խավարի ուժի խորտակումը», էպիկական պոեմ Շակյամունի Բուդդայի կյանքի և գործունեության մասին
  • «Արևելյան ձնե լեռան երգը», ձոն Չժե Ցոնկապային

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Trove — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Պեմա (Պադմա) անունը բառացի նշանակում է լոտոս՝ մաքրության խորհրդանիշ, Դորջեն՝ վաջրայի տիբեթական համարժեք։