Գևորգ Չեփչյան

հայ դերասան

Գևորգ Ավետիսի Չեփչյան (սեպտեմբերի 25, 1927(1927-09-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2016(2016-01-14), Երևան, Հայաստան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1971)։

Գևորգ Չեփչյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1927(1927-09-25)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էհունվարի 14, 2016(2016-01-14) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Չեփչյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1944-1948 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1948 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։ 1954 թվականին Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ 1996 թվականից աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։

Եղել է ՀԹԳՄ և Բեմ միավորման անդամ։

Հեղինակել և տպագրել է 2 գիրք` նվիրված իր ուսուցիչ Վարդան Աճեմյանին՝ «Արվեստը` բարեկամության կամուրջ» և «Ռեժիսորը` կարոտը սրտում»[1][2]։

Ներկայացումներ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գևորգ Չեփչյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Чепчян Георгий Аветисович

Արտաքին հղումներ խմբագրել