Գևորգ Հովհաննիսյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Գևորգ Կարապետի Հովհաննիսյան (հունիսի 16, 1983(1983-06-16)[1] կամ մարտի 16, 1983(1983-03-16)[2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Շիրակ» ակումբի հիմնական կազմի խաղացող։

Գևորգ Կարապետի Հովահաննիսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1983(1983-06-16)[1] (40 տարեկան) կամ մարտի 16, 1983(1983-03-16)[2] (41 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 192 սմ
Քաշ 82 կգ
Դիրք պաշտապն
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շիրակ
Համար 21
Պատանեկան կարիերա
2001 Շիրակ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-մ.հ. Շիրակ 120 (9)[3]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է Լենինականում։ 8-9 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Թեև հնարավորություն է ունեցել զբաղվել այլ մարզաձևով, սակայն Հովհաննիսյանն ընտրություն է կատարել հօգուտ սիրելի մարզաձևի՝ ֆուտբոլի։ Այդ նույն ժամանակ սկսել է հաճախել տեղական «Շիրակ» ակումբի ֆուտբոլային դպրոցը։ Հովհաննիսյանի հայրը Գյումրու «Արագած» ակումբում խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, և նա նույնպես ընտրել է նույն դիրքը։

2001 թվականին խաղացել է «Շիրակի» երիտասարդական կազմում, ապա երկու տարի ծառայել է բանակում։ 2003 թվականին վերադարձել է ակումբ և կնքել պայմանագիր։ Մի քանի մրցաշրջանների ընթացքում նա ամրապնդել է իր դիրքը թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի ապրիլի 17-ին առաջնության 5-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպումը Հովհաննիսյանի հարյուրերորդն էր խաղն էր Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում[4]։ 2011 թվականին մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ «Շիրակը» պարտվել է «Միկային» 1:4 հաշվով։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

ըստ 2012 թվականի մարտի 18-ի տվյալների

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շիրակ 2005 ? ? ? ? 0 0 0 0
2006 ? ? ? ? 0 0 0 0
2007 17 1 0 0 0 0 17 1
2008 17 1 1 0 0 0 18 1
2009 24 1 2 1 0 0 26 2
2010 25 1 2 0 0 0 27 1
2011 24 2 6 1 0 0 30 3
2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 107 6 11 2 0 0 118 8
Ընդհանուր կարիերայում 107 6 11 2 0 0 118 8

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հայաստանի չեմպիոն - 2012/13
  • Հայաստանի գավաթակիր - 2011/12
  • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2011

Անձնական կյանք խմբագրել

  • Հայրը՝ Կարապետ,
  • Մայրը՝ Արմինե,
  • Կինը՝ Տաթև,
  • Դուստրը՝ Արմինե։

Ազատ ժամանակ սիրում է լսել երաժշտություն և նայել ֆուտբոլ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. 2003-2006 թվականների տվյալները բացակայում են։
  4. «5-й тур. Цифры и факты» (ռուսերեն). Armsport.com. 18.04.2010. Վերցված է 02.09.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել