Գևորգ Աբով

հայ գրականագետ, արձակագիր, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբովյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Աբով, նաև Ղևոնդ Աբով (նոյեմբերի 27, 1897(1897-11-27)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 11, 1965(1965-03-11)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ, պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։

Գևորգ Աբով
Ծննդյան անունԳևորգ Արշակի Աբովյան[1]
Ծնվել էնոյեմբերի 27, 1897(1897-11-27)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 11, 1965(1965-03-11)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Գրական անունАбов
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, խմբագիր և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2] (1937)
Ժանրերարձակ և պոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն[1], Մատենադարան[1] և Լրաբեր հասարակական գիտությունների
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1][2]
Գևորգ Աբով Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Գրական «Երեքի խմբակի» (Եղիշե Չարենցի և Ազատ Վշտունու հետ) անդամ, Խորհրդարանի Հայաստանի գրական 1-ին հռչակագրի՝ «Երեքի դեկլարացիայի» (1922) հեղինակներից։ 1925-1931 թվականներին՝ Հայաստանի պրոլետգրողների ընկերակցության քարտուղար, 1928-1931 թվականներին, միաժամանակ՝ Երևանի 1-ին պետական թատրոնի, 1940-1952 թվականներին՝ Մատենադարանի տնօրեն, «Մատենադարանի գիտական նյութերի ժողովածուի» (1956 թվականից՝ «Բանբեր Մատենադարանի») 1-ին և 2- րդ ժողովածուների, 1961-1964 թվականներին՝ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» (1965 թվականից՝ «Լրաբեր հասարակական գիտությունների») հանդեսի խմբագիր[3]։

Գևորգ Աբովը (կրճատել է ազգանվան յան վերջավորությունը) ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 27-ին, Թիֆլիսում։ Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից էր, Խորհրդային Հայաստանի գրական առաջին մանիֆեստի՝ «Երեքի դեկլարացիա»-ի (1922) հեղինակներից։ Եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի քարտուղար (1925-1931), Երևանի առաջին պետական թատրոնի տնօրեն (1928-1931), Հայկական ԽՍՀ լուսժողկոմի տեղակալ (1934-1936), Մատենադարանի տնօրեն (1940-1952), ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագիր (1961-1964Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Խաչատուր Աբովյան» (1948), «Գաբրիել Սունդուկյան» (1953) գրքերը։ Հայկական միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար կազմել և խմբագրել է «Խորհրդային գրողներ» գրականության քրեստոմատիան (1937, 1938, 1940, 1945)։ Մահացել է 1965 թվականի մարտի 11-ին, Երևանում։

Մատենագրություն խմբագրել

  • Միայն կինը (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 64 էջ։
  • Դանակը բկին, Մոսկվա, 1923, 54 էջ։
  • Եդինի ֆրոնտ, քաղաքական ագիտկա, Մոսկվա, 1924, 20 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928, 62 էջ։
  • Դաշնակցությունն անցյալում և այժմ, Երևան, Պետհրատ, 1929, 130 էջ։
  • Դաշնակցությունն անցյալում և այժմ, Վաղարշապատ, Պետհրատ, 1930, 139 էջ։
  • Ճակատում և թիկունքում, Երևան, Հայպետհրատ, 1943, 153 էջ։
  • Սիրո և արդարության երգիչը՝ Սայաթ-Նովան, Երևան, Հայպետհրատ, 1945, 85 էջ։
  • Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1953, 452 էջ։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (ժողովածուում տեղ է գտել Գ. Աբովի «Մի քանի համառոտ դրվագներ Չարենցի վերաբերյալ իմ հուշերից» հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։
  • Առաջին կոմունարը, առանց տարեթվի ու տեղի, 12 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մաքսիմ Գորկի, Վլադիմիր Իլյիչ Լենին, Երևան, Պետհրատ, 1924, 16 էջ։
  • Մենք կարմիրբանակայիններ ենք (չափածո), Երևան, 1928, 10 էջ։
  • Ջամբուլ, Երգեր, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Պետհրատ, 1938, 79 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր, (գրքի մեջ մտնող մի շարք գործեր թարգմանել է Գևորգ Աբովը), Երևան, Պետհրատ, 1940, 340 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Իլյիչ Լենին (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1940, 123 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող մի քանի բանաստեղծություններ ր «Երգ արքա Իվան Վասիլևիչի, երիտասարդ Օպրիչնիկի և կտրիճ կուպեց Կալաշնիկովի մասին» պոեմը թարգմանել է Գ.Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Անհաղթելի զենք։ Պաշտպանական և հայրենասիրական բանաստղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1942, 74 էջ։
  • Հայրենիքի համար։ Ադրբեջանցի բանաստեղծներ (գրքի գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Պետհրատ, 1943, 64 էջ։
  • Իվան Կռիլով, Առակների ժողովածուի մի շարք առակներ թարգմանել է Գևորգ Աբովը, Երևան, Հայպետհրատ, 1944, 28 էջ։
  • Ալեքսանդր Գրիբոյեդով, Խելքից պատուհաս, Երևան, Հայպետհրատ,1945, 134 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Ով է Ռուսիայում լավ ապրում, Երևան, Հայպետհրատ, 1946, 205 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 1, Ես ինքս։ Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբով), Երևան, Հայպետհրատ, 1950, 560 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 2, Պոեմներ, ակնարկներ, հոդվածներ (մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1950, 512 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1953, 224 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
  • Ալեքսանդր Գրիբոյեդով, Խելքից պատուհաս, Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած Վլ. Մայակովսկու «Վլադիմիր Իլյիչ Լենին» պոեմը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետուսմանկ հրատ, 1958, 286 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 23 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Երկեր 2 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Երկեր 2 հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող «Վլադիմիր Իլյիչ Լենին» և «Վարտիքավոր ամպ» պոեմները թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1972, 248 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 15.
  3. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 11, էջեր 11 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 31