Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրքի գող (այլ կիրառումներ)

«Գրքի գող» (անգլ.՝ The Book Thief), ավստրալացի գրող Մարկուս Զուսակի վեպն է՝ գրված 2006 թվականին։ Գտնվել է «Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկ»-ում ավելի քան 230 շաբաթ[2]։ Համանուն ֆիլմը էկրանավորվել է 2013 թվականին Բրայան Պերսիվալի կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել 13-ամյա Սոֆի Նելիսը։

Գրքի գողը
անգլ.՝ The Book Thief
ՀեղինակՄարկուս Զուսակ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction? և պատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, մահ և Նացիստական Գերմանիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2005
Նկարագրում էԳերմանիա
Երկիր Նորվեգիա[1]
ՀրատարակիչPicador և Alfred A. Knopf
Հրատարակման տարեթիվ2003
ԳՄՍՀ0-375-84220-9
OCLC170926250

Սյուժե խմբագրել

Դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում՝ սկսված 1939 թվականի հունվարից։ Վեպի իրադարձությունները պատմում է Մահը։ Վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում․ նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Գերեզմանափորի ձեռնարկը»։

Շուտով Լիզելը գալիս է իրականում գոյություն չունեցող Մոլկինգ անունով քաղաք՝ իր խորթ ծնողների՝ ներկարար Հանսի և լվացարարուհի Ռոզայի մոտ, ովքեր ապրում են Հիմել-Շտրասում (այս անվանումը թարգմանաբար նշանակում է «Երկնային փողոց»)։ Ռոզան դիմավորում է աղջնակին ոչ այնքան բարեհամբույր կերպով, բայց Լիզելը շուտով ադապտացվում է կենցաղին և մտերմանում է խորթ մոր հետ՝ տեսնելով վերջինիս կոպիտ վերաբերմունքի տակ թաքնված բարի սիրտը։ Խորթ հոր հետ հարաբերությունները հենց սկզբից լավ են դասավորվում, նրանք միմյանց հասկանում են կես խոսքից։ Բացի դա Հուբերմանը հակաֆաշիստ է, որը կարևոր դեր է խաղում վեպի իրադարձությունների զարգացման վրա։ Ապրելով Հիմել-Շտրասում, Լիզելը շատ արագ ընկերներ է գտնում, որոնցից մեկը Ռուդի Շտայներն է՝ նրանց հարևանը, ում վիճակված էր դառնալ Լիզելի լավագույն ընկերը։ Ռուդին և Լիզելը միասին գնում են դպրոց, ֆուտբոլ են խաղում, մթերք են գողանում քաղցած ժամանակ, նրանք ամեն ինչ միասին են անում։

Վեպի զարգացումների ողջ նթացքում Հանսը Լիզելի սովորեցնում է կարդալ՝ տառերը գրելով նկուղի պատերին։ Ընթերցանությունը նրան այնքան շատ է դուր գալիս, որ նա սկսում է գրքեր գողանալ․ նրանից լավ «գրքի գող» է դուրս գալիս։ Նրա գողացած առաջին գիրքը «Ուսերի թոթվում» գիրքն է, որը Լիզելը գողանում է հրապարակից, որտեղ ֆաշիստներն այրում են ռասայական մղումներով։ Հետագայում քաղաքապետի կինը Լիզելին է տալիս մի գիրք։

Սյուժեի զարգացման ընթացքում հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ գիրք ընթերցելը աղջկա համար ավելի մեծ նշանակություն ունի, քա կարելի է պատկերացնել։ Դրանք սնում են Լիզելի հոգին, նրան սնունդ են տալիս։ Գրքերը աղջկա դաժան կյանքի միակ մխիթարությունն է։ Վեպի կուլմինացիոն մասում Լիզելի կյանքում հայտնվում է մեկ այլ ընկեր՝ Մաքս Վաթենբերգը՝ փախստական հրեա, ով ժամանակավոր ապաստան է գտնում Հուբերմանների տանը։ Հուբերմանները նրան գաղտնի պահում են իրենց նկուղում՝ թաքցնելով վերջինիս նացիստներից։ Մաքսի հայրը Հանս Գուբերմանի կյանքն է փրկել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և այդ դեպքը հետագայում ազդում է Հանսի վրա, որ ինքն էլ փրկի Մաքսի կյանքը՝ որպես փոխհատուցում։ Մաքսն ու Լիզելը կարճ ժամանակում մտերմանում են՝ իրենք էլ չնկատելով թե ինչպես։ Շուտով նրանք դառնում են ընկերներ և Մաքսը Լիզելին է տալիս մի գիրք՝ իր նկարով և ստորագրությամբ։ 1942 թվականին Մաքսը թողնում է Հուբերմանների տունը, երբ հասկանում է, որ իր մնալը վտանգավոր է դառնում նաև ընտանիքի համար։ Որոշ ժամանակ անց նրան ձերբակալում են և ուղարկում Մյունխենից ոչ հեռու գտնվող համակենտրոնացման ճամբար։

Լիզելը ողջ կյանքը ներծծված է Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերով։ Վեպի սյուժեում արտացոլվում է ամենը՝ ֆաշիստների գաղափարները, հրեաների հալածանքները, գերմանական ժողովրդի երկու մասի բաժանումը։ Հուբերմանները ներկայացված են որպես գերմանական հասարակ ընտանիք, ովքեր չեն կիսում ֆաշիստական տեսակետերը, բայց միևնույն ժամանակ վախենում են ասել, որ իրենք դեմ են ֆաիշտական գաղափարներին։ Լիզելը այդ ժամանակների զոհն է։ Աղջիկն ատում է Ադոլֆ Հիտլերն, ով քանդել է Լիզելի ընտանիքը (սկզբում հարազատ ընտանիքը, ապա՝ խորթ)։ Նա սեփական աչքերով է տեսել ողջ արհամարհանքը, որը մարդիկ ստիպված են եղել հանդուրժել և այս բոլոր դաժանությունները դաջվում են նրա հոգում։ Գիրքն ավարտվում է ողբերգությամբ․ գիշերը Հիմել-Շտրասեի վրա ռումբեր են նետում և ողջ է մնում միայն Լիզելը, ով այդ գիշերն անցկացրել էր նկուղում՝ իր պատմությունը գրելով։ Լիզելին, ով այդ պահին 15 տարեկան էր, իր հետ է տանում քաղաքապետի կինը։ Հետո պատերազմից հետ է գալիս Ռուդիի հայրը՝ Ալեքսը, ով իր հագուստի վերանորոգման կետում Լիզելին որպես աշխատող է վերցնում։ Հենց այդտեղ նրան գտնում է Մաքսը՝ վերադառնալով ճամբարից։ Ավելի ուշ Լիզելը հրատարակում է իր կյանքի պատմությունը «Գրքի գող» վերնագրով, որտեղ պատմում է իր ճակատագիրը։

Վերջաբանում Լիզելը՝ ապագայում արդեն ամուսնացած և ծեր կին է, ով ապրում է Ավստրալիայում Սիդնեյում։ Հենց այդտեղ էլ նրան այցելում է Մահը, ով ցույց է տալիս, որ ինքը տպավորված է Լիզելի գրքով։ Մինչև Լիզելին կյանքից զրկելը Մահը հաղորդում է իր կարևոր գաղտնիքը՝ «Մարդիկ ինձ ծանրաբեռնում են»։

Վեպը հայերեն է հրատարակվել է 2022 թվականին[3]։

Վեպի կառուցվածք խմբագրել

Վեպը կառուցված է անսովոր կերպով․ վեպը պատմվում է Մահվան կողմից, ով ըստ հեղինակի տղամարդ է։ Մահն իրենից ներկայացնում է բավականին անորոշ կերպար, երբեմն վեպում նրա ներկայությունը կարևոր դեր է խաղում։ Մահը պատմում է իր ոչ այնքան հեշտ գործունեության մասին և հաճախ է տալիս իր սեփական մեկնաբանությունները վեպում կատարվող դեպքերի մասին։

Վեպը բաժանված է 10 մասերից, որոնք յուրաքանչյուրն ունեն իրենց անվանումը։ Ամփոփիչ տասներորդ մասը անվանված է նույն կերպ, ինչ հենց գիրքը՝ «Գրքի գող»։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Մահ (որպես վեպի պատմող)
  • Լիզել Մեմինգեր
  • Ռոզա Հուբերման, Լիզելի խորթ մայրը
  • Հանս Հուբերման, Լիզելի խորթ հայրը
  • Ռուսի Շտայներ
  • Մաքս Վանդենբուրգ
  • Իլզա Հերման

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20120307090915/http://www.booksattransworld.co.uk/thebookthief/
  2. «Best Sellers: Children's Books - May 15, 2011». New York Times. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  3. Մարկուս Զուսակ, Գրքի գողը, Ե., Դարակ, 704 էջ։ Թարգմանիչ` Անահիտ Ղազախեցյան։

Արտաքին հղումներ խմբագրել