Գրպանի ժամացույց, ժամացույցի հատուկ տեսակ, որը նախատեսված է գրպանում պահելու համար։ Սովորաբար ունենում են շղթա, որ նախատեսված է ժամացույցը հարմարավետ պահելու և գրպանից ապահով դուրս բերելու համար։

Գրպանի ոսկյա ժամացույց շղթայով

Պատմություն խմբագրել

 
Գրպանի մեխանիկական ժամացույց

Շղթայով գրպանի ժամացույցները ի հայտ են եկել 17-րդ դարում, երբ հայտնագործվեց փոքր չափերի ժամացույցի մեխանիզմը, ինչը թույլ էր տալիս այն պահել գրպանում, ոչ թե գցել վզին, ինչպես նախկինում։

Հետաքրքիր է, որ հետագայում ձեռքի ժամացույցների մշակումն ու գործածությունը գրպանի ժամացույցների կիրառման վրա չազդեց, քանի որ շատ մարդիկ էին կարծում, որ ժամացույցը ձեռքին կրելը այնքան էլ հարմար չէ։ Այսօր էլ շատ մարդիկ նախընտրում են ժամացույցը կրել գրպանում։

Գրպանի ժամացույց կրելու հիմնական եղանակը նրան կախազարդով շղթա ամրացնելն է։ Ժամացույցը սովորաբար պահում են տաբատի կամ բաճկոնի առանձին գրպանում, որը որպես կանոն աշխատող ձեռքի հակառակ կողմում է լինում։ Այդ առանձնահատկությունը հետևանք է այն բանի, որ հաճախ հարկ է լինում գրել` միաժամանակ ժամին հետևելով։

 
Գրպանի փայտե ժամացույց

Հարկ է նշել, որ այդպիսի ժամացույցների հայտնագործումն իր ազդեցությունն է թողել նորաձևության վրա. աստիճանաբար սկսել են գործածել ժամացույցի համար հատուկ գրպան ունեցող բաճկոններ։ Երբեմն գրպանի ժամացույցն ամրացրել են կոճակներին այնպես, որ կախազարդը ևս երևա` դառնալով լրացուցիչ աքսեսուար։

Ուշագրավ է, որ 19-րդ դարի կեսին գրպանի ժամացույցների մեծ մասն աշխատում էր բանալու օգնությամբ, որն իր ուղղանկյուն կտրվածքով ժամացույցը լարելիս միանում էր գլանի լիսեռին, իսկ մնացած ժամանակ պահվում շղթայի վրա` ժամացույցի կողքին։ Այդպիսով` առանձին գրպանի առկայությունը նորաձևության օրինաչափ պատասխանն էր տեխնիկական առաջընթացին։

Արտաքին հղումներ խմբագրել