Գրունինգե թանգարան (հոլ.՝ Groeningemuseum, կոչվում է մոտակա փողոցի անունով), քաղաքային թանգարան Բելգիայի Բրյուգգե քաղաքում, որտեղ ներկայացված է վաղ ֆլամանդական նկարչության հավաքածուն։

Գրունինգե թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Բելգիա[1]
ՏեղագրությունԲռյուգե
Մասն էMusea Brugge?[2]
ՀասցեDijver 128000
Հիմնադրվել է1929
Կայքmuseabrugge.be/bezoek-onze-musea/onze-musea-en-monumenten/groeningemuseum(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Թանգարանի հավաքածուի պատմությունը բելգիացիները կապում են 1716 թվականին հիմնադրված տեղական Գեղարվեստի ակադեմիայի հետ։ Թանգարանային ժամանակակից շենքի կառուցումն ավարտվել է 1930 թվականին (1994 թվականին ընդարձակվել է)։ Թանգարանի 15 սրահներում ներկայացված են հին ֆլամանդական վարպետների ստեղծած արժեքավոր ցուցանմուշները։ Հավաքածուն ներառում է ֆլամանդական և բելգիական գեղանկարչության 6-դարյա ընդգրկուն հետազոտություն Յան վան Էյքից մինչև Մարսել Բրոդհարս, վաղ ֆլամանդական գեղանկարներ, Վերածննդի, Բարոկկո շրջանի վարպետների գործեր, 18-րդ և 19-րդ դարերի նեոդասական և ռեալիստական ժամանակաշրջանների ընտրյալ գործեր, բելգիական սիմվոլիզմի և մոդեռնիզմի ուղենիշ համարվող նմուշներ, ֆլամանդական էքսպրեսիոնիզմի գլուխգործոցներ և հետպատերազմյան ժամանակակից արվեստի նմուշներ։

Առավել հայտնի աշխատանքներից են Յան վան Էյքի «Տիրամայրն ու մանուկ Հիսուսը կանոնիկոս վան դեր Պալեի հետ» (1434), Հիերոնիմոս Բոսխի «Ահեղ դատաստան» (1486), Գերարդ Դավիթի «Կամբյուսես II-ի դատարանը» (1498)։

Թանգարանին կից Arenthuis շենքում կազմակերպվում են փոփոխվող ցուցահանդեսներ, ինչպես նաև այստեղ ներկայացված է անգլիացի նկարիչ Ֆրենկ Բրենգվինի մշտական ցուցադրությունը։

Ցուցադրություն խմբագրել

 
Թանգարանի գլուխգործոցներից մեկը՝ Յան վան Էյքի «Տիրամայրն ու մանուկ Հիսուսը կանոնիկոս վան դեր Պալեի հետ»
 
Յոզեֆ Դենիս Օդևաերի «Բայրոնը մահճում»
  • Յան վան Էյք
  • Գերարդ Դավիթ
    • «Կամբյուսես II-ի դատարանը», մաս 1 (1498)
    • «Կամբյուսես II-ի դատարանը», մաս 2 (1498)
  • Հիերոնիմոս Բոսխ
    • «Վերջին դատավճիռ» (1486)
  • Ադրիան Իզենբրանտ
    • Պաուլոս դե Նիգրոյի դիմանկարը (1518)
    • Եռապատկեր
  • Հուգո վան դեր Գուս
    • «Կույս Մարիամի մահը» (1472-1480)
  • Նիկլաս Մաս
    • Չորս երեխաների դիմանկար (1657)
  • Յան Պրովոստ
    • Խաչելություն (1500)
    • «Վերջին դատավճիռ» Բրյուգգեի քաղաքապետարանի համար (1525)
  • Դիրկ Բաուտս
    • «Սուրբ Իպոլիտուսի նահատակությունը» եռապատկեր
  • Ֆեռնան Կնոպֆ
    • Secret-Reflet
  • Ռենե Մագրիտ
    • L'Attentat

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Uffelen Ch. van. Contemporary museums: architecture, history, collections. Salenstein: Braun, 2010, pp. 164–165. ISBN 978-3-03768-067-4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրունինգե թանգարան» հոդվածին։