Գրիչ ռոլլեր
Գրիչ ռոլլեր, գրիչի տարատեսակ՝ թանաքով լցված միջուկով և միջուկի վերջում գնդիկային ծայրով։ Ի տարբերություն տարածված գնդիկավոր գրիչների, որոնցում գրող հիմնական նյութը թանաքի մածուկն է, ռոլլեր գրիչներում կիրառվում է գել կամ նմանատիպ այլ ներկանյութ՝ ջրային հիմքի վրա։ Ավելի քիչ մածուցիկության շնորհիվ թանաքն ավելի լավ է ներծծվում, ինչը թույլ է տալիս այս գրիչներին հետք թողնել, որն իր թողած հետքով նման է փետրավոր գրիչների[1] թողած հետքին։ Գրող գունդը, որպես կանոն, ունի 0,5 կամ 0,7 մմ տրամագծով չափս։
1998 թվականին Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեցին ռոլլեր գրիչների 2 ստանդարտներ՝ ISO 14145-1[2] և ISO 14145-2[3]:
Պատմություն խմբագրել
Առաջին ռոլլեր գրիչը մշակվել է ճապոնական Ohto Co ընկերության կողմից 1963 թվականին[4]։ Գելային գրիչները 1984 թվականին[5] հայտնագործվեցին մեկ այլ՝ Sakura Color Products Corp. ճապոնական ընկերության կողմից։
Առանձնահատկություններ խմբագրել
Առավելություններ խմբագրել
Գնդիկավոր գրիչների համեմատությամբ՝ ռոլլեր գրիչների հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզ ու հեշտ լինելն է։ Գրելու համար պահանջվում է հնարավորինս քիչ ճնշում այն մակերևույթի վրա, որի վրա գրում եք, ինչի շնորհիվ ձեռքի մկանն ավելի քիչ է ձգվում, ինչպես և փետրավոր գրիչների դեպքում։ Բայց, ի տարբերությւն վերջիններիս, քարթրիջների փոփոխումը շատ ավլի հեշտ է տեղի ունենում։ Բացի այդ, ռոլլեր գրիչները տարբերվում են.
- գույների մեծ ընտրությամբ
- ավելի հստակ գծերով՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ
- գրավոր տեքստի ավելի լավ մեքենայագրությամբ։
Թերություններ խմբագրել
Թերությունների շարքում կարելի է նշել թանաքի մեծ ծախսը և փոքր ծավալը՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ։ Ինչպես նաև հավանական է, որ մի քիչ ավելի շատ կարող է հոսել։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Отличительные черты ручек-роллеров» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «ISO 14145-1:1998 - Roller ball pens and refills - Part 1: General use» (անգլերեն). Iso.org. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «ISO 14145-2:1998 - Roller ball pens and refills - Part 2: Documentary use (DOC)» (անգլերեն). Iso.org. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Профиль OHTO CO» (անգլերեն). OHTO CO., LTD. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «History of Pens & Writing Instruments» (անգլերեն). ask.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.