Գրիգոր Տուրցի

ֆրանսիացի գրող

Գրիգոր Տուրցի (լատին․՝ Gregorius Turonensis, ֆր.՝ Grégoire de Tours, 538 կամ 539 թ. նոյեմբերի 30, Կլերմոն-Ֆերան, Օվերն — 593 կամ 594 թ. նոյեմբեր), Տուր քաղաքի եպիսկոպոս (573 թ-ից) և ֆրանկների պատմիչ։ Նրա գլխավոր երկը՝ «Ֆրանկների պատմություն» («Historia Genes Francorum») աշխատությունն է (բաղկացած է 10 գրքից և ինքնակենսագրական ակնարկից), գրված է լատներենով։

Գրիգոր Տուրցի
ֆր.՝ Grégoire de Tours
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 538
ԾննդավայրԿլերմոն Ֆերան
Մահացել էնոյեմբեր 594
Մահվան վայրՏուր[1][2][3]
Կրոնքրիստոնեություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերHistoria Francorum?
Մասնագիտությունվարքագիր, գրող, պատմաբան և կաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Gregory of Tours Վիքիպահեստում

Հեղինակը շարադրում է հնագույն ժամանակներից առ 591 թ. ընկած պատմական անցքերը։ Երկը կարևորագույն աղբյուր է V-VI դդ. ֆրանկների թագավորության և մասնավորապես Մերովինգյան հարստության արքաների պատմության ուսումնասիրության համար։ Հեղինակն իր երկի 10-րդ գրքում հիշատակում է ոմն հայազգի եպիսկոպոս Սիմոնի մասին, որը 591 թ. Հայաստանից Տուր քաղաք էր եկել՝ փախչելով պարսկական հալածանքներից (X, 24)[4]։ Սա պատմական գրականության մեջ վավերացված Ֆրանսիայի տարածքում հայի գտնվելու առաջին հիշատակումն է։

Նրա «Ֆրանկների պատմություն»-ը (լատիներեն, 10 գրքով), ուր դեպքերի շարադրանքը հասցըված է մինչև 591-ը, VVI դդ․ Ֆրանկների պետության քաղաքական պատմության հիմնական աղբյուրն Է։ «Պատմության» մեջ հարուստ նյութ կա ֆրանկների քաղաքականությունից, տնտեսությունից, մշակութային կյանքի վերաբերյալ։ Գրիգոր Տուրացին եղել է կաթոլիկ եկեղեցու ջատագովը, հեղինակ է եկեղեցական բնույթի աշխատությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Տուրցի» հոդվածին։