Գրիգոր Շարբաբչյան

հայ նկարիչ

Գրիգոր (Գիգո) Միքայելի Շարբաբչյան (ապրիլի 4, 1884(1884-04-04), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1942(1942-01-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բեմանկարիչ և գեղանկարիչ։ 1936 թվականին ճանաչվել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Գրիգոր Շարբաբչյան
Ծնվել էապրիլի 4, 1884(1884-04-04)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 6, 1942(1942-01-06) (57 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա (1910)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1904-19101913 թվականին Թիֆլիսի հայկական թատրոնում ձևավորել է Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության (1916) և Հայարտուն (1921) ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, դասավանդել Հայարտան նկարչական ստուդիայում։ 1921 թվականից՝ Թբիլիսիի հայկական դրամատիկ, թատրոնի գլխավոր նկարիչ էր։

Ձևավորել է Չարենցի «Կապկազ թամաշա» (1926), Լերմոնտովի «Դիմակահանդես» (1927), Գորկու «Հատակում» (1932), Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն էլ՝ 1933), Սունդուկյանի «Պեպո» (1926), «Քանդած օջախ» (1929), «Խաթաբալա» (1937), 1922՝ Երևանի պետական թատրոնի առաջին՝ «Պեպո» և այլ բեմադրություններ, 1932 թվականին՝ Վրաստանի օպերայի և բալետի թատրոնում՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան ևս։ Շարբաբչյանը 1920-ական թվականներին իր հաստոցային կտավներում («Դեյնոբա», «Շեյթան բազար» ևն) ներկայացրել է Թիֆլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները։

Գրել է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմադրվել է 1927 թվականին, Կիրովականում) և արվեստաբանական հոդվածներ։

Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։

Բնապատկերներ՝

  • «Լյուքսեմբուրգի պուրակը»
  • «Ծովախորշը Բրետանում»
  • «Ծովային բնանկար»[1]
  • «Սևանի կղզին»
  • «Տաթևի վանքը»
  • «Բնանկար. Քարեր գետի հատակին.Գորիս»[2]
  • «Հին Ագուլիս»,
  • «Բնանկար. Ագուլիս (էտյուդ)»[3]
  • «Ռիցա լիճը»
  • «Նոր-Բայազետ կամուրջ»[4]
  • «Սուրամի մի տուն»[5]
  • «Բարեկենդանի տոնակատարությունը Հին Թիֆլիսում»[6]
  • «Կարմիր առագաստ.Բրետան»[7]

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913), Երևանում (1927

Աղբյուր խմբագրել

  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 255-256։

Ծանոթագրություններ խմբագրել