Գրիգոր Յաղջյան

հայ արձակագիր, դրամատուրգ, դերասան

Գրիգոր Վարդանի Յաղջյան (դեկտեմբերի 2, 1916(1916-12-02)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12, 1983(1983-01-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1953 թվականից։

Գրիգոր Յաղջյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1916(1916-12-02)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 12, 1983(1983-01-12) (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և դերասան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1959)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Գրիգոր Յաղջյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1931-1934 թվականներին խաղացել է Լենինականի դրամատիկական, 1936-1940 թվականներին՝ Կիրովականի, 1944 - 1947 թվականներին՝ Ստեփանավանի թատրոններում։ 1959 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանը առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա1966-1982 թվականներին եղել է Երևանի դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչը։

Անդրկովկասի հայկական թատրոնները բեմադրել են նրա «Զոյա» (1942), «Ոսկի քաղաք» (1951), «Կյանքի շեմին» (1954), «Գարնան շունչը» (1956), «Գիշերային հրաշք» (1957), «Վաճառված տուն» (1949) պիեսները։ 1959 թվականին Մոսկվայի Լենինյան կոմերտմիության անվան թատրոնում բեմադրվել է նրա պիեսը։

1941 թվականին նկարահանվել է «Սովետական լեզվի դասընթաց» կարճամետրաժ ֆիլմում։ Մահացել է Երևանում[2]։

Գ. Յաղջյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել նաև Գ. Յաղջյանի «Չնախատեսված հանգամանք» պիեսը), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1955, 167 էջ։
  • Նրա նախագահը (կոմեդիա), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1955, 48 էջ։
  • Մոլորություն (պիես), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1956, 48 էջ։
  • Արևածագին (պիես), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1957, 47 էջ։
  • Ինտերմեդիաներ, Երևան, ժողստեղծագործության, հանրապետական տուն, 1958, 16 էջ։
  • Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում գործ ունի նաև Գ. Յաղջյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
  • Արայիկը կազդուրվում է, Երևան, «Հայաստան», 1970, 92 էջ։
  • Կյանքի իրավունք (պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 352 էջ։
  • Մարդը հեշտ չի ծնվում (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 400 էջ։

Մամուլ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 114.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 408.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Յաղջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 114