Գրիգոր Մխիթարյան

հայ շախմատիստ

Գրիգոր Սևակ Մխիթարյան (պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian, նոյեմբերի 15, 1986(1986-11-15), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն (2012, 2016), գրոսմայստեր 2010 թվականից։ Բրազիլիայի հավաքականի անդամ։

Գրիգոր Սևակ Մխիթարյան
պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian
Գրիգոր Սևակ Մխիթարյանը 2008 թվականին, Մադրիդ
Պետություն(ներ)Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 15, 1986(1986-11-15) (37 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլու, Բրազիլիա Բրազիլիա
ԿոչումԳրոսմայստեր (2010)
Միջազգային վարպետ (2006)
Առավելագույն վարկանիշ2572 (փետրվար, 2014)
Ներկայիս վարկանիշ2554
ՖԻԴԵ համար2107660
365chessKrikor_Sevag_Mekhitarian
Chesstempo համար134904
ICCF համար134904
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2018
 Krikor Mekhitarian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել է Սան Պաուլուի նահանգի առաջնությանը՝ գրավելով 22-րդ տեղը[2]։

Բազմիցս մասնակցել է Բրազիլիայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և հինգ անգամ դարձել մեդալակիր, այդ թվում՝ երկու անգամ հաղթող մինչև 20 տարեկանների պայքարում (2003, 2004)։ Նա նաև երկիրը ներկայացրել է Համաամերիկյան խաղերում (2003 թ. Բոգոտայում դարձել է բրոնզե մեդալակիր մինչև 18 տարեկանների պայքարում) և պատանիների աշխարհի առաջնությունում։

2006 թվականին լրացրել է միջազգային վարպետի նորմը և ստացել այդ կոչումը։

Գրոսմայստերի կոչման հասել է ութ ամսում՝ առաջին նորմը լրացնելով 2009 թվականին Բրազիլիայի 26-րդ առաջնությունում, որտեղ 11 հնարավորից վաստակել է 7½ միավոր և արժանացել բրոնզե մեդալի։ Երկրորդ նորմը Մխիթարյանը լրացրել է 2010 թ. ապրիլին Իսպանիայում, La Laguna մրցաշարում (6 9-ից), իսկ երրորդ և վերջնականը՝ նույն տարվա հունիսին Ռումինիայում կայացած Eforie միջազգային շախմատային փառատոնում՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր[3][4]։

Բրազիլիայի անհատական առաջնություններին մասնակցում է 2005 թվականից և այդ ընթացքում նվաճել է չորս մեդալ՝ 2012[5] և 2016[6] թվականներին դառնալով հաղթող, 2013 թվականին՝ արծաթե, իսկ 2009 թվականին՝ բրոնզե մեդալակիր։

2013 թվականին Նիդերլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը (8 11-ից)։

Հաջողությունները տարբեր մրցաշարերում խմբագրել

Թիմային մրցաշարեր խմբագրել

Երկրի հավաքականի կազմում Մխիթարյանը երեք անգամ մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներին[7][8]

Վարկանիշ խմբագրել

Առավելագույն անհատական վարկանիշ ունեցել է 2014 թ. փետրվարին՝ 2572[9]։ Ներկայումս Բրազիլիայի չորրորդ շախմատիստն է։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[10][11]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2001 2198 2198 2198
2002 2213 2196 2190 2247 2247 2190
2003 2248 2246 2230 2244 2248 2230
2004 2244 2244 2244 2258 2258 2244
2005 2207 2218 2218 2280 2280 2207
2006 2394 2421 2448 2425 2448 2394
2007 2416 2416 2420 2428 2428 2416
2008 2456 2466 2504 2511 2511 2456
2009 2515 2503 2488 2496 2467 2515 2467
2010 2486 2490 2499 2511 2550 2525 2550 2486
2011 2528 2529 2498 2498 2488 2487 2529 2487
2012 2487 2512 2531 2511 2511 2509 2503 2524 2531 2531 2487
2013 2543 2546 2546 2548 2551 2544 2521 2533 2548 2548 2557 2566 2566 2521
2014 2566 2572 2562 2562 2562 2566 2568 2568 2568 2558 2565 2565 2572 2558
2015 2565 2556 2556 2569 2573 2571 2589 2557 2554 2551 2553 2555 2589 2551
2016 2555 2563 2563 2570 2570 2569 2550 2550 2550 2559 2559 2559 2570 2550
2017 2559 2561 2544 2544 2541 2542 2534 2534 2534 2534 2521 2522 2561 2521
2018 2529 2533 2545 2545 2545 2546 2546 2554 2543 2546 2544 2544 2554 2529
2019 2536 2535 2531 2531 2539 2543 2545 2554 2558 2558 2563 2563 2563 2531
2020 2563 2558 2548 2554 2554 2554 2554 2554 2554 2554 2554 2554 2563 2548
2021 2554 2554 2554 2560 2562 2562 2554
2022 2562 2569 2542 2535 2544 2551 2569 2535
2023 2537 2540 2543 2559 2559 2537
2024 2554 2554 2554


Կապը հայրենիքի հետ խմբագրել

Գրիգոր Սևակ Մխիթարյանը պորտուգալերենին զուգահեռ տիրապետում է նաև հայերենին։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1999 թվականին, հոր հետ։ Գրիգորը հպարտանում է հայ լինելուց։ Կապեր ունի հայաստանցի որոշ շախմատիստների հետ։ Շատերի հետ շփվում է համացանցով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել