Գրիգոր Մելիքսեթյան

հայ ֆուտբոլիստ

Գրիգոր Վաչեի Մելիքսեթյան (օգոստոսի 18, 1986(1986-08-18)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հայկական «Գանձասար» (Կապան) ակումբի դարպասապահ։

Գրիգոր Մելիքսեթյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1986(1986-08-18)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 191սմ
Քաշ 85կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գանձասար
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2009 Հայաստան Փյունիկ 52 (-36)
2002 Հայաստան Փյունիկ-3 4 (-2)
2003 Հայաստան Փյունիկ-2 1 (0)
2003  Հայաստան Ուլիս 2 (-4)
2004  Հայաստան Վաղարշապատ 17 (-24)
2005-2007 Հայաստան Փյունիկ-2 2[3] (-2)
2010 Հայաստան Իմպուլս 7 (-13)
2010 Հայաստան Գանձասար 0 (0)
2010-2011 Իրան Մես 9 (-10)
2011-2012 Իրան Պայկան 36 (-29)
2012-2013 Իրան Գախան Զագրոս 10 (?)
2013-2014 Հայաստան Արարատ (?)
2014-2015 Հայաստան Գանձասար 3 (0)
2015 Հայաստան Ուլիս 9 (-)
2015-2016 Հայաստան Գանձասար 22 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Հայաստան Հայաստան (երիտ.) 7 (−?)
2012-մ.հ. Հայաստան Հայաստան 1 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Գրիգոր Մելիքսեթյանը «Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2008 թվականից նա եղել է Երևանի ակումբի գլխավոր դարպասապահ։ Հայաստանի առաջնությանը Մելիքսեթյանը մասնակցել է 2007 թվականից։ 2008 թվականի մրցաշրջանից հետո նա ճանաչվել է ամենահուսալի դարպասապահ[4]։ 2009 թվականի մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել հաստատուն կերպով, միայն երբեմն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դաշտ է դուրս բերել Էդվարդ Հովհաննիսյանին։ Սակայն մրցաշրջանի վերջնամասում Հովհաննիսյանը ցույց է տվել հասուն խաղ և ավելի լավ է պաշտպանել դարպասը։ Այսպիսով Մելիքսեթյանը ստիպված է առաջին դարպասապահի տեղը զիջել նրան[5]։

Փոխարինողի դերը Մելիքսեթյանը դուր չեկավ, և 2010 թվականի սկզբին նա սկսեց նոր ակումբ փնտրել։ Մելիքսեթյանը մտադիր էր պայմանագիր կնքել իրանական «Դամաշ» ակումբի հետ[5]։ Այնուամենայնիվ իր մարզավիճակը չկորցնելու համար Մելիքսեթյանը մարզումների է մասնակցում Դիլիջանի «Իմպուլսի» կազմում[6]։ Փետրվարին նա պայմանագիր է կնքել «Իմպուլսի» հետ, որը տարվա սկզբին արդեն ձեռք էր բերել բարձր որակավորում ունեցող երկու դարպասապահների՝ Ֆելիքս Հակոբյանին և Արամայիս Ազիզյանին[5][7]։ «Իմպուլսի» կազմում առաջին պաշտոնական խաղն անցկացրել է 2010 թվականի մարտի 23-ին երկրի գավաթի խաղարկության շրջանակներում «Փյունիկի» դեմ, որում թիմը պարտվել է 0:1 հաշվով[8]։ «Իմպուլսում» տիրող մեծ մրցակցության պատճառով ստիպված է եղել նոր ակումբ փնտրել։

Արդյունքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է Կապանի «Գանձասար»։ Սակայն չմասնակցելով ոչ մի խաղի՝ նա մեկնում է Իրան, որտեղ պայմանագիր է կնքում «Մես» ակումբի հետ։ Հաջորդ մրցաշրջանը Մելիքսեթյանն սկսել է իրանական «Պայկանում»[9]։

2013 թվականին վերադարձել է Հայաստան և խաղացել «Արարատում»։ 2014 թվականի հուլիսից խաղացել է Կապանի «Գանձասարում»։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել 7 հանդիպման։

2012 թվականի հունվարին Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու փետրվարյան ընկերական խաղերին Կիպրոսում։ Փետրվարի 28-ին կատարել է իր նորամուտը Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Սերբիայի դեմ խաղին, որում Հայաստանը պարտվել է (0:2)[10]։

Ընդհանուր՝ 1 խաղ/ -2 գոլ, 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

(ըստ 2012 թվականի փետրվարի 28-ի տվյալների)

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Փյունիկ»
  • Թիմային՝
    • Հայաստանի չեմպիոն – 2007, 2008, 2009
    • Հայաստանի գավաթի դափնեկիր – 2009
    • Հայաստանի սուպերգավաթակիր – 2007, 2008
    • Հայաստանի գավաթի սուպերգավաթակիր – 2009
  • անհատական՝
    • ամենահուսալի դարպասապահ – 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 2005-2006 մրցաշրջանների տվյալները բացակայում են։
  4. «Степан Казарян - самый надежный вратарь» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Վերցված է 18.12.2010-ին.
  5. 5,0 5,1 5,2 Интервью Григора Меликсетяна еженедельнику «Футбол+» Արխիվացված 2010-03-04 Wayback Machine (ռուս.)
  6. Григор Меликсетян подписал контракт с «Импульсом» (ռուս.)
  7. Меликсетян может перейти в «Импульс»(չաշխատող հղում) (ռուս.)
  8. Протокол матча «Пюник» 1-0 «Импульс» (հայ.)
  9. «Меликсетян перешёл в «Пайкан»» (ռուսերեն). Armsport.com. 13.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 15.07.2011-ին.
  10. Սերբիա - Հայաստան՝ 2:0

Արտաքին հղումներ խմբագրել