Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան (հունվարի 26, 1971(1971-01-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիվանագետ։ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2016-2018)։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018 թվական, դեկտեմբերի 28[1]-2020 թվական, ապրիլի 20[2]):

Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1971 (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1992), Հայկազյան համալսարան (1993) և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2001)
Մասնագիտությունդիվանագետ
արևելագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան ԱՄՆ-ում
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

2000-2001 թվականներին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր ինստիտուտի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ 1992-1993 թվականներին միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում։ 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում[3]։

Դիվանագիտական ծառայությունը խմբագրել

  • 1994-1996 թվականներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան. «Շելթր» Ծրագրի համակարգող[4]։
  • 1996-1998 թվականներին ՄԱԿ Հատուկ առաքելություն, Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում՝ Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա, Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով։
  • 1998-2000 թվականներին Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար . ՄԱԿ -ի Քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի Հանրապետություններ։
  • 2001-2003 թվականներին Խմբի Ղեկավար, Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. UNSCO - Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ Հատուկ համակարգողի գրասենյակ Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան։
  • 2002-2003 թվականներին Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ քարտուղարության համակարգող, Արևմտյան Ափ և Գազայի հատված։
  • 2004 թվականին Գլխավոր խորհրդական, UNAMI-Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն,Հորդանան-Կատար
  • 2005-2008 թվականներին դասավանդել է ԵՊՀ Արաբագիրության ամբիոնում (Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր)
  • 2006 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին եղել է Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանի համակարգող, ։
  • 2006-2009 թվականներին «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն։
  • 2009-2013 թվականներին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
  • 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
  • 2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]։
  • 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[7]։
  • 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[8]։
  • 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[9]։
  • 2016 թվականի հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[10]։
  • 2016 թվականի հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[11][12][13]։
  • 2018 թվականի հոկտեմբերի 24-ին հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[14]։
  • 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Անձնական կյանքը խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Նախորդող
Թաթուլ Մարգարյան
Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Գրիգոր Հովհաննիսյան

26 դեկտեմբերի 2013 թ. - 12 հունվարի 2016 թ.
Հաջորդող
Արա Այվազյան
Նախորդող
Տիգրան Սարգսյան
ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Գրիգոր Հովհաննիսյան

12 հունվարի 2016 թ. - 24 հոկտեմբերի 2018 թ.
Հաջորդող
Վարուժան Ներսեսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում |ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  3. Գրիգոր Հովհաննիսյան
  4. «Գրիգոր Հովհաննիսյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  5. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՈՍՏԱ ՌԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ, ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԿՈՍՏԱ ՌԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. «Grigor Hovhannesyan appointed Armenia's Ambassador to US». Asbarez. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  13. «Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան». Արմենպրես. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  14. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել