Գրիգոր ԺԱ Բյուզանդացի (Գրիգորիս) (1536-1545), ամենայն հայոց կաթողիկոս 1536 թվականից։ Հաջորդել է Սարգիս Դ Վրաստանցուն։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1545 թվականին Վաղարշապատում։

Գրիգոր ԺԱ Բյուզանդացի
Մահացել է1542
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Թե երբ է ավարտվել Գրիգոր ԺԱ Բյուզանդացու գահակալությունը, հավաստի փաստեր չկան։ Հնարավոր է, որ այն տևել է մինչև 1545 թ.-ը, երբ առաջին անգամ հիշատակվել է Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսը։

Գրիգոր ԺԱ Բյուզանդացու հայրապետական գործունեության մասին ոչինչ չի ավանդվում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Ստեփանոս Ե Սալմաստեցին։


Նախորդող՝
Սարգիս Դ Վրաստանցի
Կաթողիկոս
1536–1545
Հաջորդող՝
Ստեփանոս Ե Սալմաստեցի