Գրիգորի Չուխրայ

խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ

Գրիգորի Նաումովիչ Չուխրայ (ռուս.՝ Григорий Наумович Чухрай, մայիսի 23, 1921(1921-05-23)[1][2][3][…], Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Zaporizhzhia Governorate, Ուկրաինական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 28, 2001(2001-10-28)[4], Մոսկվա, Ռուսաստան[5]), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)։ Մեկ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի և երեք անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։

Գրիգորի Չուխրայ
Ծնվել էմայիսի 23, 1921(1921-05-23)[1][2][3][…]
ԾննդավայրՄելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Zaporizhzhia Governorate, Ուկրաինական ԽՍՀ[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 2001(2001-10-28)[4] (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[5]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
IMDbID ID 0161055

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Չուխրայը ծնվել է 1921 թվականի մայիսի 23-ին Մելիտոպոլում[6] (ներկայում՝ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում), կարմիրբանակային Նաում Զինովևիչ Ռուբանովի (?—1956) և Կլավդիա Պետրովնա Չուխրայի (1900-1976) ընտանիքում[7]։

1924 թվականին Գրիգորի Չուխրայի ծնողները բաժանվել են, և նա մնացել է մոր հետ։ Դաստիարակվել է խորթ հոր՝ Պավել Անտոնովիչ Լիտվինենկոյի մոտ, որն աշխատել է որպես կոլտնտեսության նախագահ։ Կլավդիա Չուխրայն անմիջական մասնակցություն է ունեցել կոլեկտիվացմանն ու կուլակաթափմանն Ուկրաինայում, իսկ հետագայում որպես քննիչ աշխատել է ոստիկանությունում[8]։

1935 թվականին ապագա կինոռեժիսորի խորթ հայրն ուղարկվել է սովորելու Մոսկվայի Սոցհողագործության համամիութենական ակադեմիայում, և Գրիգորին մեկնել է նրա հետ։ Ակադեմիայում ուսումն ավարտելուց (1938 թվական) հետո Պավել Լիտվինենկոն ուղարկվել է աշխատելու Ուկրաինայում, իսկ Գրիգորին մնացել է Մոսկվայում, որպեսզի ավարտի դպրոցը։

1939 թվականին Գրիգորի Չուխրայը մեկնել է ծնողների մոտ՝ Սինելնիկովոյի սելեկցիոն կայան, և նույն թվականի վերջին զորակոչվել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Ծառայել սկսել է Մարիուպոլ քաղաքում որպես 134-րդ հրաձգային դիվիզիայի կապի 229-րդ առանձին գումարտակի գնդային դպրոցի կուրսանտ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գրիգորի Չուխրայն օդադեսանտային զորքերի կազմում կռվել է Հարավային, Ստալինգրադի, Դոնի, 1-ին և 2-րդ ուկրաինական ռազմաճակատներում։ 1942 թվականի մայիսից եղել է Թամանում, 1942 թվականի հունիսից սեպտեմբեր՝ Ստալինգրադի ռազմաճակատում, 1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի փետրվար՝ Դոնի ռազմաճակատում, 1943 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է «Դնեպրյան դեսանտ» ռազմաօդային գործողությանը 2-րդ ուկրաինական ռազմաճակատի մազմում, 1945 թվականի մարտից մինչև մայիս կռվել է 3-րդ ուկրաինական ռազմաճակատում։ Եղել է Կոմկուսի անդամ 1944 թվականից։ Երեք անգամ վիրավորվել է։

47-րդ բանակի հրամանատարի 1944 թվականի մարտի 31-ի՝ №: 11/н հրամանով 3-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադի կապի վաշտի հրամանատար լեյտենանտ Չուխրայը պարգևատրվել է Կարմի աստղի շքանշանով նրա համար, որ 1943 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, գործելով թշնամու թիկունքում, ստացել է արժեքավոր տվյալներ Բուչակ, Պշենիչնիկի, Գլինկա գյուղերի շրջանում թշնամու վերաբերյալ և անցնելով ռազմաճակատի գիծը՝ այդ տվյալները հասցրել շտաբ, իսկ ավելի ուշ իր ջոկատի հետ երկրորդ անգամ է անցել ռազմաճակատի գիծը և կապ հաստատել մայոր Լևի ջոկատի ու 47-րդ բանակի շտաբի միջև[9]։

1945 թվականի հոկտեմբերի 25-ին գվարդիայի ավագ լեյտենանտ Գրիգորի Չուխրայը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով նրա համար, որ Բակոնչեռնեի համար մղված մարտում, լինելով 332-րդ գվարդիական գնդի կապի պետ, գերի է վերցրել թշնամու զինվորի, գրավել ձեռքի գնդացիր և ռազմաավարային զենքով ոչնչացրել հակառակորդի վեց զինվորի[10]։

1953 թվականին Գրիգորի Չուխրայն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Յուտկևիչի ու Միխայիլ Ռոմի արվեստանոց)[6]։

1953 թվականից աշխատել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում. եղել է ռեժիսորի օգնական, ապա երկրորդ ռեժիսոր։ 1955 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

1965-1975 թվականներին եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիային կից Փորձարարական ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար։

1965 թվականին Գրիգորի Չուխրայը դարձել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործական գործունեությանն աջակցելու և կենցաղային օգնության հիմնադրամի նախագահ[11]։ 1964-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետկինոյի կոլեգիայի անդամ։ Եղել է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի, «ԽՍՀՄ-Իտալիա», «ԽՍՀՄ-Հունգարիա» բարեկամության միությունների վարչության անդամ։

1966-1971 թվականներին Գրիգորի Չուխրայը դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, եղել ռեժիսորական արվեստանոցի վարիչ[6]։ Հրատարակել է հուշերի երկու գիրք («Իմ պատերազմը» (ռուս.՝ «Моя война»)[12] և «Իմ կինոն» (ռուս.՝ «Моё кино»)[8], երկուսն էլ «Ժամանակի ու իմ մասին» (ռուս.՝ «О времени и о себе») շարքում)։

1966 թվականի մարտին Գրիգորի Չուխրայն ստորագրել է սովետական գիտության, գրականության և արվեստի 13 գործիչների նամակը՝ ուղղված ԽՄԿԿ կենտկոմի նախագահությանն ընդդեմ Իոսիֆ Ստալինի ռեաբիլիտացիայի[13]։

Գրիգորի Չուխրայը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 29-ին (ըստ այլ աղբյուրների՝ հոկտեմբերի 28-ին) Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Նաում Զինովևիչ Ռուբանով (մահացել է 1956 թվականին), զինվորական,
  • Մայրը՝ Կլավդիա Պետրովնա Չուխրայ (մահացել է 1976 թվականին),
  • Խորթ հայրը՝ Պավել Անտոնովիչ Լիտվինենկո, գյուղատնտեսության աշխատող,
  • Կինը՝ Իրաիդա Պավլովնա Չուխրայ (օրիորդական ազգանունը՝ Պենկովա, ծնվել է 1921 թվականին), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
    • Որդին՝ Պավել Չուխրայ (ծնվել է 1946 թվականին, կինոռեժիսոր,
    • Դուստրը՝ Ելենա Գրիգորևնա (ծնվել է 1961 թվականին), ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետը։

Ճանաչում և պարգևներ խմբագրել

 
Գրիգորի Չուխրայի շիրիմը
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (26 ապրիլի, 1962)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (29 սեպտեմբերի, 1969)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)[14]
  • Լենինյան մրցանակ (1961) – «Բալլադ զինվորի մասին» ֆիլմի համար (1959)
  • ՌԴ նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2000)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1996)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (11.03.1985)[15]
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (25.10.1945)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշան (այդ թվում՝ 12.04.1974)[14]
  • Կարմիր աստղի շքանշան (31.03.1944)
  • Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան հարյուրամյակի»
  • Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
  • Մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
  • Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսանամյակի առթիվ»
  • Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի երեսնամյակի առթիվ»
  • Մեդալ «Վիեննայի գրավման համար»
  • Պարտիզանական աստղի շքանշան (Հարավսլավիա)
  • Աշխատանքի շքանշան (ոսկե պսակով) (Հունգարիա)
  • Խաղաղության և բարեկամության շքանշան (Հունգարիա)
  • ՉԽՍՀ չորս մեդալ
  • «Մոսֆիլմ» կինոստուդիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոն (1956, Լավագույն ֆիլմ, ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
  • Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (1956, Պատվոգիր, ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
  • Կաննի կինոփառատոն (1957, Հատուկ մրցանակ «Օրիգինալ սցենարի, մարդասիրության և ռոմանտիկ վեհության համար», ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
  • Համամիութենական կինոփառատոն (1960, Առաջին մրցանակ ռեժիսուրայի համար, Առաջին մրցանակ գեղարվեստական ֆիլմի համար, Կինոքննադատության մրցանակ, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Վարշավայի միջազգային կինոփառատոն (1960, Մրցանակ «Վարշավայի սիրենա», մրցանակ «Զլատա կաչկա», ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Կաննի կինոփառատոն (1960, Մրցանակ երիտասարդական լավագույն ֆիլմի համար, մրցանակ «Բարձր մարդասիրության և գեղարվեստական բացառիկ որակների համար», ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Լոնդոնի միջազգային կինոփառատոն (1960, Մեծ մրցանակ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Միլանի միջազգային կինոփառատոն (1960, մրցանակ «Արծաթե ժապավեն» և պատվոգիր, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (1960, Գրան պրի «Ոսկե դարպասներ», մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Թեհրանի միջազգային կինոփառատոն (1960, արծաթե մեդալ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Աշխատավորների միջազգային կինոփառատոն ՉԽՍՀ-ում (1960, Մեծ մրցանակ, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Իտալիայի կինեմատոգրաֆիայի ակադեմիա (1960, Ազգային կինոմրցանակ «Դավիթ դի Դոնատելլո» ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Դանիայի կինոքննադատների ազգային ասոցիացիա (1961, մրցանակ «Բոդիլ» եվրոպական լավագույն ֆիլմի համար)
  • Մեխիկոյի միջազգային կինոփառատոն (1961, «Մրցանակ Խալիսկո», մրցանակ «Արծաթե սոմբրերո» «Բալլադ զինվորի մասին» ֆիլմի համար, մրցանակ «Պալենկեի ոսկե գլուխ» մրցանակ «Մաքուր երկինք» ֆիլմի համար)
  • Մոսկվայի կինոփառատոն (1961, Մեծ մրցանակ, ֆիլմ «Մաքուր երկինք»)
  • Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոն (1961, մրցանակ «Ոսկե դարպասներ», ֆիլմ «Մաքուր երկինք»)
  • Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (1961, մրցանակ օտարերկրյա լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Մաքուր երկինք»)
  • Դևիդ Օլիվեր Սելզնիկի հիմնադրամ (1962, «Ոսկե դափնեպսակ», մարդասիրական վեհ բովանդակության համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • «Նիկա» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում, 1993 թվական[14]
  • «Կինոտավր» կինոփառատոն (1996, Նախագահական խորհրդի մրցանակ ստեղծագործական կարիերայի համար[14])
  • «Կինոտավր» կինոփառատոն (1996, Ռուսաստանի նախագահի մրցանակ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած ներդրման համար[14])
  • Գեղագիտության և ազատ արվեստների անկախ ակադեմիայի ակադեմիկոս (Մոսկվա)[14]

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարներ խմբագրել

  • 1959Բալլադ զինվորի մասին (Վ. Եժովի հետ համատեղ)
  • 1977Ճահիճ (Վ. Մերեժկոյի հետ համատեղ)
  • 1979 – Կյանքը հիասքանչ է (Ա. Կամինիտոյի հետ համատեղ)
  • 1984 – Ես կսովորեցնեմ ձեզ երազել (Յու. Շվիրևի, Մ. Վոլոցկիի հետ համատեղ, տեքստի հեղինակ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чухрай Григорий Наумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #123276438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Энц. отеч. кино, Г. Чухрай
  7. Чухрай Г. Н. Моя война. — М.: Алгоритм, 2001. — С. 5—10. — 304 с. — ISBN 5-9265-0011-7
  8. 8,0 8,1 Чухрай Г. Н. Моё кино. — М.: Алгоритм, 2001. — 288 с. — ISBN 5-9265-0047-8
  9. «Память народа :: Документ о награде :: Чухрай Григорий Наумович, Орден Красной Звезды». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  10. «Чухрай Григорий Наумович». Подвиг народа (электронный архив). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  11. Краткий очерк по истории Союза Кинематографистов России | Союз кинематографистов Российской Федерации
  12. Чухрай Г. Н. Моя война. — М.: Алгоритм, 2001. — 304 с. — ISBN 5-9265-0011-7
  13. «Письма деятелей науки и культуры против реабилитации Сталина». Институт истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН (http://ihst.ru). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Г. Н. Чухрай (сайт НА)
  15. «Память народа :: Документ о награде :: Чухрай Григорий Наумович, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Шнейдерман И. Григорий Чухрай. — М.: Искусство, 1965. — 228 с. — (Мастера киноискусства). — 35 000 экз.
  • Кумок В. Н., Воловник С. В. Евреи Мелитополя. — Мелитополь: Изд. дом МГТ, 2012. — Т. 1, с. 291, 309, 310, 425, 653-655, 756.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Չուխրայ» հոդվածին։