Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգորիս (այլ կիրառումներ)

Գրիգորիս (ծննդյան և մահվան թթ. անհայտ), XII դարի վերջի և XIII դարի առաջին կեսի հայ բժշկապետ։

Գրիգորիս
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԿիլիկիայի Հայկական Թագավորություն
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Կյանքի և գործունեության մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Ապրել, ստեղծագործել և բժշկական կրթությունը ստացել է հավանաբար Կիլիկյան Հայաստանում։ Տիրապետել է հունարենին, ասորերենին, արաբերենին, պարսկերենին։

Գործունեությունը խմբագրել

Գրիգորիսի գրչին են պատկանում ընդհանուր ախտաբանությանը նվիրված «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (1962) ստվարածավալ բժշկարանը, որը հայ բժշկագիտության եզակի հուշարձաններից Է։ Աշխատության մեջ ընդգրկված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի հիվանդությունների կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանների մանրազնին նկարագրությունը, պատճառագիտության և ախտածնության գիտականորեն հիմնավորված մեկնաբանությունները։ Հիվանդությունների պատճառագիտության հարցում Գրիգորիս Բժշկապետն ընդունել է Մխիթար Հերացու «բորբոսային ջերմերի» տեսությունը վարակի մասին և այդ գաղափարը տարածել է նաև մի շարք սոմատիկ (լյարդի, թոքերի, ստամոքսի, սրտի) հիվանդությունների առաջացման վրա։

Մշակել է վարակի տարածման հնարավոր ուղիները և տվել հպավարակայնության (կոնտագիոզ) գաղափարը։ Նրա կարծիքով հիվանդից առողջին վարակն անցնում է երեք ուղիով՝

  1. երբ առողջն անմիջականորեն շփվում է հիվանդի հետ,#․ շփվում է հիվանդի իրերի հետ,
  2. օդի միջոցով։

Հիվանդության առաջացման պատճառների մեջ որոշակի տեղ է հատկացրել ժառանգականության գործոնին, մարդու կոնստիտուցիային, նյարդահոգեկան վիճակին, աշխատանքի բնույթին, կենցաղին, տարիքին, անձնական հիգիենային և բնության պայմաններին։

Հիվանդության առաջացման պատճառների մեջ որոշակի տեղ է հատկացրել ժառանգականության գործոնին, մարդու կոնստիտուցիային, նյարդա–հոգեկան վիճակին, աշխատանքի բնույթին, կենցաղին, տարիքին, անձնական հիգիենային և բնության պայմաններին։ Հետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական, անատոմիայի, Ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին։ Նա այն տեսակետն է պաշտպանել, որ ծայրամասային նյարդային համակարգը գտնվում է ոչ միայն անատոմիական, այլ նաև ֆիզիոլոգիական սերտ համագործակցության մեջ ողնուղեղի և գլխուղեղի հետ։ Մերժելով տեղային ախտաբանության հետադեմ ուսմունքը՝ Գրիգորիսը սկզբունքորեն պաշտպանել է օրգանիզմի միասնության, ամբողջականության առաջադեմ գաղափարը՝ որ մարմնի որևէ օրգանի ախտահարումն անդրադառնում է մյուս բոլոր օրգան–համակարգերի վրա։ Օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները կարգավորող օրգանը Գրիգորիսը համարել է գլխուղեղը, իսկ գլուխը՝ «մարդու օրգանիզմի թագավոր»։ Գրիգորիսին հայտնի են եղել կանանց միզասեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան։ Նա կատարել է կանանց սեռական օրգանների ներքին զննում, նկարագրել արգանդի քաղցկեղը, բարոյական ուռուցքները։ Չբերության պատճառներ է համարել արգանդի թեքումները և թերզարգացումը։ Բժշկարանի առաջին մասում տրված է զանազան հիվանդությունների համար բուսական, կենդանական և հանքային դեղանյութերի զուգորդումից պատրաստվող 300 դեղատոմս։

Հետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի (հատկապես՝ տեղագրական), ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին։ Նա այն տեսակետն է պաշտպանել, որ ծայրամասային նյարդային համակարգը գտնվում է ոչ միայն անատոմիական, այլ նաև ֆիզիոլոգիական սերտ համագործակցության մեջ ողնուղեղի և գլխուղեղի հետ։ Մերժելով տեղային ախտաբանության հետադեմ ուսմունքը՝ Գրիգորիսը սկզբունքորեն պաշտպանել է օրգանիզմի միասնության, ամբողջականության առաջադեմ գաղափարը՝ որ մարմնի որևէ օրգանի ախտահարումն անդրադառնում է մյուս բոլոր օրգան-համակարգերի վրա։ Օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները կարգավորող օրգանը նա համարել է գլխուղեղը, իսկ գլուխը՝ «մարդու օրգանիզմի թագավոր» կամ «զգայարանների զգայարան»։

Նշել է համրության մի շարք պատճառներ, այդ թվում գլխուղեղի ուռուցքները, որոնք ճնշում են խոսելու ունակությունը պայմանավորող նյարդերի վրա։ Կլինիկական և ախտաբանական անատոմիայի հետազոտման միջոցով նա ընդհուպ մոտեցել է գլխուղեղում խոսքի կենտրոնի գոյության գաղափարին։ Գրիգորսին հայտնի են եղել կանանց միզասեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան։ Նա կատարել է կանանց սեռական օրգանների ներքին զննում, նկարագրել արգանդի քաղցկեղը, բարորակ ուռուցքները (ֆիբրոմիոմաներ, պոլիպներ)։ Չբերության պատճառներ է համարել արգանդի թեքումները և թերզարգացումը (ինֆանտիլիզմ)։ Բժշկարանի առաջին մասում տրված է զանազան հիվանդությունների համար բուսական, կենդանական և հանքային դեղանյութերի զուգորդումից պատրաստվող երեք հարյուր դեղատոմս, տրված են դրանց պատրաստման և օգտագործման եղանակները։ Կան որոշակի տվյալներ, որ Գրիգորիսը գրել է նաև մարդու անատոմիայի վերաբերյալ մի ստվար աշխատություն, որը սակայն մեզ չի հասել։

Երկեր խմբագրել

  • Քննութիւն բնութեան մարդոց և նորին ցաւոց, Երևան, 1962, 268 էջ։

Գրականություն խմբագրել

  • Կծոյան Ա․ Ս․, Բժշկագիտությունը Հայաստանում XI—XVI դարերում, Ե․, 1968։
  • Ktsojan A․ S․, Der Arzt Grigoris, Armenische Medizin im 13. Jahrhundert «Die Waage», Band 2, 4/1961․

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 224