Գրիգոլ Վաշաձե (վրաց.՝ გრიგოლ ვაშაძე, հուլիսի 19, 1958(1958-07-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Վրաստանի մշակույթի նախկին նախարար (2008), Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար (2008-2012)։

Գրիգոլ Վաշաձե
վրաց.՝ გრიგოლ ნოდარის ძე ვაშაძე
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1958(1958-07-19) (65 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինՆինա Անանիաշվիլի
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs of Georgia?, Minister of Culture and Sports? և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր
Ստորագրություն
Изображение автографа
 Grigol Vashadze Վիքիպահեստում

Վաղ կարիերա խմբագրել

Վաշաձեն 1981 թվականին սովորել է միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում և աշխատել է Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարությունում։

Վրաստանում խմբագրել

1990 թվականից մինչև 2008 թվականը Վաշաձեն զբաղվել է մասնավոր բիզնեսով և բնակվել է հիմնականում Մոսկվայում և Նյու Յորքում։ Նա Վրաստան է վերադարձել 2005 թվականին։ 2008 թվականի փետրվարին նա նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաքրաձեի տեղակալ, իսկ նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրել է նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Եկատերինա Տղեշելաշվիլիին։ 2012 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է Մայա Փանջիկիձեն։ 2018 թվականի հուլիսին «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից Գրիգոլ Վաշաձեն առաջադրվել է որպես Վրաստանի նախագահի թեկնածու։

Անձնական կյանք խմբագրել

Վաշաձեն ամուսնացել է 1988 թվականին հայտնի բալետ պարուհի Նինա Անանիաշվիլիի հետ և ունեցել են երկու երեխա[1]։ Բացի իր մայրենիից Վաշաձեն տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, պորտուգալերենին, իտալերենին, իսպաներենին և ֆրանսերենին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A Swan Takes Flight, interview of Nina & Gregory by Paul Lieberman. Արխիվացված 2001-10-20 Wayback Machine Los Angeles Times Magazine, June 21, 2000, published at ananiashvili.com. Accessed on May 4, 2008.
  2. Grigol Vashadze. Արխիվացված 2010-11-25 Wayback Machine Ministry of Foreign Affairs of Georgia. Accessed on May 4, 2008.