Գրետա Շրյոդեր (գերմ.՝ Greta Schröder, սեպտեմբերի 7, 1891(1891-09-07)[1] կամ հունիսի 27, 1892(1892-06-27)[2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] - ապրիլի 13, 1967(1967-04-13)[1] կամ հունիսի 8, 1980(1980-06-08)[2], Վիեննա, Ավստրիա[3]), գերմանացի դերասանուհի։

Գրետա Շրյոդեր
գերմ.՝ Greta Schröder
Ծնվել էսեպտեմբերի 7, 1891(1891-09-07)[1] կամ հունիսի 27, 1892(1892-06-27)[2]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 13, 1967(1967-04-13)[1] կամ հունիսի 8, 1980(1980-06-08)[2]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունսցենարիստ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ernst Matray? և Պաուլ Վեգեներ

Կարիերա խմբագրել

Գրետան միշտ ցանկացել է դերասանուհի դառնալ, մոտավորապես 1910 թվականին եկել է Բեռլին և հայտնվել գերմանական թատրոնում։ Շատ չանցած, նա ամուսնացել է դերասան և ռեժիսոր Էռնստ Մատրայիի հետ։ Ավելի ուշ նրանք բաժանվել են, ունեցել են մեկ երեխա։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Շրյոդերը «Die Insel der Seligen»- ն էր (1913, ռեժիսոր ՝ Մաքս Ռայնհարդտ)։ 1916 թվականին նա գրել է գերմանական հայտնի վեպի` «Օպերայի ուրվականին» սցենարը, իսկ ռեժիսորը նրա ամուսինն էր՝ Էռնստ Մատրայը։ Նրա կարիերան սկսել է զարգանալ անցյալ դարի 20-ականների սկզբին և արագ ավարտվել։ Նա նկարահանվել է ֆիլմերում մինչև 1950-ական թվականները, բայց շատ քիչ։ Առաջին անհաջող ամուսնությունից հետո նա ամուսնացել էռեժիսոր Փոլ Ուեգերինի հետ և նրա հետ ապրել մինչև իր մահը 1948 թվականը։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասանուհի խմբագրել

  1. Die Insel der Seligen (1913)
  2. Մերկ, ինչպես ծնվել է (1920)
  3. Die Geschlossene Kette (1920)
  4. Arme Violetta (1920)
  5. Der Verlorene Schatten (1921)
  6. Zirkus des Lebens (1921)
  7. Մարիցա (1922)
  8. Նոսֆերատու։ Սարֆոնի սիմֆոնիա (1922)
  9. Es leuchtet meine Liebe (1922)
  10. Պագանինի (1923)
  11. Brüder (1923)
  12. Վիկտորիա Մեծ (1937)
  13. Վաթսուն փառահեղ տարի (1938)
  14. Großstadtmelodie (1943)
  15. Կոլբերգ (1945)
  16. Կետը և Անտոնը (1953)
  17. Մահարաջայի գերին (1953)

Սցենարիստ խմբագրել

  1. Zucker und Zimmt (1915)
  2. Օպերայի ուրվականը (1916)

Փաստեր խմբագրել

  • 2000 թվականին նկարահանված «Վամպիրի ստվերը» ֆիլմում Գրետային ցուցադրել են որպես իր ժամանակի հայտնի դերասանուհի, իրականում նրա համբավը չափազանցված է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #117080144 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Շրյոդեր» հոդվածին։