Գրենլանդական ծով
ծով
Գրենլանդական ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Գրենլանդիա, Իսլանդիա, Ցան Մայեն, Արջի և Շպիցբերգեն կղզիների միջև։ Տարածությունը 1205 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 4846 մ։
Գրենլանդական ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Դանիա և Նորվեգիա |
Խորություն | 4800 մետր և 5600 մետր |
Մակերես | 1 205 000 կմ² |
Կազմված է | Fleming Fjord?, Ingolf Fjord?, Mountnorris Fjord?, Nathorst Fjord?, Nioghalvfjerdsfjorden?, Skærfjorden?, Storefjord?, Carlsberg Fjord?, Bellsund?, Woodfjorden?, Վեիդֆյորդ, Van Mijenfjorden?, Hornsund?, Øresund?, Davy Sund?, Dijmphna Sund?, Lille Bælt?, Orléans Sound?, Shannon Sund?, Store Bælt? և Vega Sund? |
Մասն է | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Ավազանի երկիր | Գրենլանդիա |
Կլիմա խմբագրել
Ունի խիստ, արկտիկական կլիմա։ Տիրապետում են հյուսիսային քամիները։ Արևմուտքովով անցնում են Արևելագրենլանդական ցուրտ, արևելքով՝ Շպիցբերգենյան տաք հոսանքները։ Հյուսիսում ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին ցածր է -1 °C-ից, հարավում ու հարավ-արևելքում՝ 1°С-ից 2 °C, օգոստոսին հարավ-արևմուտքում ցածր է 0 °C-ից, հարավում ու արևելքում՝ մինչև 6 °C, աղիությունը՝ 32,0—34,9°/00։ Մակընթացությունը (4,4 մ) կեսօրյա է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 209)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենլանդական ծով» հոդվածին։ |