Գրեյթ Սմոքի Մաունթիս (ազգային պարկ)

Գրեյթ Սմոքի Մաունթիս
անգլ.՝ Great Smoky Mountains National Park (en anglais)
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ35°36′40″ հս․. լ. 83°25′30″ ամ. ե.HGЯO
Տարածք2108,76 կմ²
Հիմնադրված էՀունիսի 15, 1934թ
Հաճախելիություն10,099,276
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Great Smoky Mountains National Park
Կայքnps.gov/grsm/index.htm(անգլ.)
Քարտեզ
 Great Smoky Mountains National Park Վիքիպահեստում

Գրեյթ Սմոքի Մաունթինս խմբագրել

Գրեյթ Սմոքի Մաունթինս[1] (անգլ.՝ Great Smoky Mountains National Park), Յունեսկոյի ժառանգության կենտրոն, գտնվում է Ապալաչյան լեռների կենտրոնական մասում։ Պարկը գտնվում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա և Թեննեսի նահանգների սահմանին։ ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության տվյալներով Գրեյթ-Սմոքի-Մաունթինսը գտնվում է ամենաշատ այցելվող պարկերի ցանկում[2]։ 2007 թվականին այստեղ այցելել են 9.4 մլն մարդ, ինչը երկու անգամ ավելի է Գրանդ Կանյոն պարկի հաճախումներից[3]։ Արգելավայրի գոտուց անցնում է այսպես կոչված Ապալաչյան ուղին (անգ. Appalachian Trail)՝ աշխարհի ամենաերկար և ԱՄՆ-ում ճանաչված երթուղին Մէն նահանգից մինչև Ջորջիա նահանգը։

Պարկն ստեղծվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1934 թվականին։ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1940 թվականին պաշտոնապես հայտարարեց նրա բացման մասին[4]։ Ընդհանուր մակերեսը կազմում է 2108 կմ², ինչը դարձնում է պարկն ԱՄՆ-ի արևելքում ամենաշատ հսկվող բնական գոտիներից։ Պարկի հիմնական մայրուղին անցնում է Գետլինբուրգ (անգ. Gatlinburg, Tennessee) և Չերոկի (անգ. Cherokee, North Carolina) քաղաքներով։ Հենց այդ ճանապարհի գոյության շնորհիվ 20-րդ դարի առաջին կեսերից մուտքը Գրեյթ-Սմոքի-Մաունթիս պարկ մնում է անվճար՝ ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս ազգային պարկերի։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային պարկը գտնվում է համանուն անգլ.՝ Great Smoky Mountains լեռնաշղթայի լանջերին, որն իր հերթին մաս է կազմում երկնագույն լեռնաշղթայի Blue Ridge Mountains։ Վերջինս Ապալաչյան լեռնաշղթայի համակարգի մաս են կազմում և գտնվում են Հյուսիսային Ամերիկայի արևելքում։

 
Ազգային պարկի քարտեզը

Պարկի տարածքը միաժամանակ մի քանի նահանգների մաս է կազմում՝ Հյուսիսային Կարոլինա և Թեննեսի՝ Սուէյն, Հեյվուդ, Սևի, Բլանտ և Կոկ։ Այն հավասար բաժանված է նահանգների միջև՝ Հյուսիսային Կարոլինային պատկանում է 1118,2 կմ², իսկ Թեննեսիին 990,44 կմ² տարածք[5]։ Պարկի կառավարմամբ զբաղվում է ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայությունը։ Արևելքից և հարավից զբոսայգուն սահմանակցում են մի քանի բնապահպանական գոտիներ, որոնք ունեն պետական արգելագոտու կարգավիճակ (անգլ.՝ National ForestՉերոկի (անգլ.՝ Cherokee National Forest), Պիսգա (անգլ.՝ Pisgah National Forest) և Նանտախալա (անգլ.՝ Nantahala National Forest)։ Պարկը սահմանակից է նաև հնդկական ռեզերվացիայի հետ, որի կենտրոնն է Չերոքի քաղաքը։ Մյուս աչքի ընկնող մարդաշատ տարածքներից է Գետլինբուրգը, Պիդջոն Ֆորջը (англ. Pigeon Forge, Tennessee), Սևերվիլլը (англ. Sevierville, Tennessee), Թաունսենդը (անգլ.՝ Townsend, Tennessee), Բրայսոն Սիթին (անգլ.՝ Bryson City, North Carolina) և Սիլվան (անգլ.՝ Sylva, North Carolina

Բարձրությունների տարբերությունը տատանվում է 256 մետր մինչև Աբրամս Քրիկ (անգլ.՝ Abrams Creek) գետակի շրջանում և 2025 մետր Կլիգմենտս Դոմի գագաթին (անգլ.՝ Clingman’s Dome): Ազգային պարկի մյուս հայտնի գագաթներն են՝ Գյույո (Mount Guyot, 2018 մ), Լեկոնտ (անգլ.՝ Mount Le Conte, 2010 մ), Կեֆարտ (անգլ.՝ Mount Kephart, 1895 մ), Կոլլինզ (անգլ.՝ Mount Collins, 1886 մ). Պարկից հիմք են ստանում բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք հանդիսանում են Թեննեսի գետի մասերից։ Ճանաչվածներից են Օկոնալֆուտի (Oconaluftee) գետը, Խեյլ Քրիկ (Hazel Creek), Իգլ Քրիկ ({{lang-en|Eagle Creek), Ֆորնի Քրիկ (անգլ.՝ Forney Creek) գետակները հարավում, Լիթլ Փինջն Ռիվեր (անգլ.՝ Little Pigeon River) և Լիթլ Ռիվեր (անգլ.՝ Little River) գետերը հյուսիսում։

 
Գետլինբուրգի համայնապատկերը և Լեկոնտ լեռան ամենաբարձր գագաթը

Երկրագիտություն խմբագրել

Գրեյթ Սմոքի Մաունթինս պարկը տեղավորված է Ապալաչ լեռան հարավային լանջերին։ Սակայն պարկի ռելիեֆային պատմությունը սկիզբ է առնում մոտ մեկ միլիարդ տարի առաջ, երբ մայրցամաքի բաժանումը դեռ չէր կատարվել։ Մի շարք գիտնականների կարծիքով գոյություն ուներ մեկ կարծր հողամաս Ռոդինիա անվան տակ[6]։

Գրականություն խմբագրել

  • Adams, Kevin. Hiking Great Smoky Mountains National Park. — Falcon, 1998. — 304 p. — ISBN 0762711108
  • Brewer, Carson; Jenkins, Ken. Great Smoky Mountains National Park. — Pathways to Nature, 1998. — 143 p. — ISBN 1580270182
  • Dunn, Durwood. Cades Cove: The Life and Death of a Southern Appalachian Community 1818-1937. — University of Tennessee Press, 1988. — 288 p. — ISBN 0870495593
  • Fodor's, Mark Sullivan. Fodor's the Carolinas & Georgia. — Fodor's, 2007. — 544 p. — ISBN 1400017416
  • Fodor's, Mark Sullivan. Fodor's In Focus Great Smoky Mountains National Park. — Fodor's, 2009. — 224 p. — ISBN 1400008921
  • Koontz, Katy. Insiders' Guide to the Great Smoky Mountains. — Insiders' Guide, 2009. — С. 186. — 264 p. — ISBN 0762750383
  • Moore, Harry L. A Roadside Guide to the Geology of the Great Smoky Mountains National Park. — Knoxville: University of Tennessee Press, 1988. — 192 p. — ISBN 0870495577
  • Ogle, Lucinda Oakley; Wear, Jerry. Sugarlands: A Lost Community of Sevier County, Tennessee. — Sevierville, Tennessie: Sevierville Heritage Committee, 1986. — 94 p.
  • Rozema, Vicki. Footsteps of the Cherokees: A Guide to the Eastern Homelands of the Cherokee Nation. — John F. Blair Publisher, 2007. — 394 p. — ISBN 089587346X
  • Schafale, Michael P.; Weakley, Alan S. Classification of the natural communities of North Carolina: Third approximation. — North Carolina Natural Heritage Program. Division of Parks and Recreation. Department of Environment and Natural Resources. — Raleigh, NC, 1990. — 325 p.
  • Strutin, Michal. History Hikes of the Smokies. — Great Smoky Mountains Association, 2003. — 352 p. — ISBN 0937207403
  • Trout, Ed. Historic Buildings of the Smokies. — Great Smoky Mountains. — 1995. — 80 p. — ISBN 0937207160
  • Williams, Dan D. The Forests of Great Smoky Mountains National Park: A Naturalist's Guide to Understanding and Identifying Southern Appalachian Forest Types. — CreateSpace, 2010. — 254 p. — ISBN 1451564988
  • Woodward, Grace Steele. The Cherokees (Civilization of the American Indian Series). — University of Oklahoma Press. — 1982. — 396 p. — ISBN 0806118156

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Great Smoky Mountains National Park - պաշտոնական կայք» (անգլերեն). National Park Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Национальный парк Грейт-Смоки-Маунтинс (1983)». Центр Всемирного наследия ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «Great Smoky Mountains National Park (U.S. National Park Service)» (անգլերեն). Служба национальных парков США. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  3. Walls, Margaret A. Parks and Recreation in the United States // Local Parks Backgrounder. Backgrounder. —Washington, DC, 2009. — В. June. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2012.
  4. «Great Smoky Mountains National Park - Stories (U.S. National Park Service)» (անգլերեն). Служба национальных парков США. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Park Statistics». www.greatsmokymountainsnationalpark.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  6. Li, Z. X.; Bogdanova, S. V.; Collins, A. S.; Davidson, A.; B. De Waele, R. E. Ernst, I. C. W. Fitzsimons, R. A. Fuck, D. P. Gladkochub, J. Jacobs, K. E. Karlstrom, S. Lul, L. M. Natapov, V. Pease, S. A. Pisarevsky, K. Thrane and V. Vernikovsky. Assembly, configuration, and break-up history of Rodinia: A synthesis // Precambrian Research. — 2008. — Vol. 160. — P. 179—210.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյթ Սմոքի Մաունթիս (ազգային պարկ)» հոդվածին։