«Գրեմլիններ» (անգլ.՝ Gremlins), 1984 թվականին նկարահանված սարսափ կատակերգություն ֆիլմ։

Գրեմլիններ
անգլ.՝ Gremlins
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ հրեշների մասին, սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ, կինոկատակերգություն և սուրբծննդյան ֆիլմ
Թեմաանասնապահություն[1] և պատասխանատվություն[1]
Թվականհունիսի 8, 1984[2], դեկտեմբերի 14, 1984[3], հոկտեմբերի 26, 1984[4] և 1984
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Դանթե[5][6][7][…]
ՊրոդյուսերՄայքլ Ֆիննել
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Կոլամբուս
ԴերակատարներԶաք Գալիգան[6][7][8][…], Ֆիբի Քեյթս[7][8][9], Հոյթ Աքսթոն[7][8][10][…], Փոլլի Հոլիդեյ[9], Ֆրենսիս Լի ՄակՔեյն[7][9], Քորի Ֆիլդման[9], Ջաջ Ռեյնհոլդ[9], Քեյ Լյուկ[10][9], Սքոթ Բրեյդի[10][9], Դիք Միլլեր[9], Հարրի Քերի, Սթիվեն Սփիլբերգ[9], Չակ Ջոնս[9], Էդվարդ Էբդրյուս[9], Գլին Թուրման[9], Ջեքի Ջոզեֆ[9], Ջերրի Գոլդսմիթ[9], Ջոնաթան Բենքս[9], Ուիլյամ Շալերթ[9], Նիկի Քեթ[11], Մայքլ Ուինսլոու[11], Փիթեր Կալլեն[11], Քեննեթ Թոբի[11], Բելինդա Բալասքի[11], Թոմ Բերջերոն[11], Ջո Բրուքս և Ջոն Ս. Բեչեր
ՕպերատորՋոն Հորա
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
ՄոնտաժԹինա Հիրշ
Պատմվածքի վայրՔինգսթոն Ֆոլս
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունAmblin Entertainment
Տևողություն106 րոպե
Բյուջե11 000 000 $
Շահույթ212 900 000 $ և 153 642 180 $[12]
ՀաջորդGremlins 2: The New Batch?
 Gremlins (film) Վիքիպահեստում

Ռեժիսոր Ջո Դանթեն նկարահանել է ֆիլմը Քրիս Քոլամբոսի սցենարով, իսկ որպես ֆիլմի պրոդյուսեր հանդես է եկել Սթիվեն Սփիլբերգը։

Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունեցել կինովարձույթում և արժանացել կինոքննդատների հավանությանը։ 1990 թվականին նկարահանվել է նաև ֆիլմի շարունակությունը՝ «Գրեմլիններ 2. Նոր խմբաքանակ» անվանումով։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հերոս Բիկկի Պելցերը ապրում է ամերիկյան մի փոքրիկ քաղաքում սովորական կյանքով։ Նա սովորում է, աշխատում է բանկում, ունի շուն, սիրահարված է իր գեղեցկուհի գործընկերուհուն՝ Քեյթին։

Բայց ամեն ինչ փոխվում է այն ժամանակվանից, երբ նրա հայրը՝ գյուտարար Ռենդելլ Պելցերը Ծննդյան տոներին նրան նվիրում է մի փոքրիկ զավեշտալի կենդանի՝ մոգվայ, որը նա գնում է չինական թաղամասերի խանութներից մեկում։ Վաճառողը նրանց պատվիրում 3 կարևոր բան. նրանց ներկայությամբ չմիացնել պայծառ լույս, թույլ չտալ որ նրա վրա ջուր կաթա և ամենակարևորը՝ չկերակրել նրան կեսգիշերից հետո։ Պելցերը կենդանուն անվանում է Գիզմո։

Սակայն մի անգամ Բիլլին պատահաբար թրջում է Գիզմոյին և նա սկսում է ինքնաբազմանալ՝ և ծնվում են ուրիշ փոքրիկ կենդանիներ, որոնք սակայն շատ չար են լինում։ Մի անգամ նրանք փչացնում են ժամացույցը և Բիլլին կերակրում է Գիզմոյին կեսգիշերից հետո և այդ ժամանակ Գիզմոյի վրա առաջնում են բլթակներ, որոնցից ծնվում են ավելի չար կենդանիներ՝ Գրեմլիններ։

Բիլլին սկսում է Գիզմոյի հետ պայքարել Գրեմլինների դեմ, որոնք համախմբվելով փորձում են վերացնել քաղաքը և սպանել նրա բոլոր բնակիչներին ...

Դերերում խմբագրել

  • Զակ Հելլիգան - Բիլլ Պելցեր
  • Ֆիբի Քեյթս - Քեյթ Բերինջեր
  • Հոյթ Էքսթոն - Ռենդելլ Պելցեր
  • Ֆրենսիս Լի ՄակՔեյն - Լինն Պելցեր
  • Կեկ Լյուկ - միստր Վինգ, Գիզմոյի նախկին տերը
  • Քորի Ֆելդման - Փիթ Ֆեունտեյն
  • Պոլլի Հոլլիդեյ - միսսիս Ռուբի Դիգլ
  • Դիկ Միլլեր - Մյուրրեյ Ֆատտերման
  • Ջեկի Ջոզեֆ - Շեյլա Ֆատտերման
  • Սքոթ Բրեյդի - շերիֆ Ֆրենկ
  • Ջաջ Ռեյնհոլդ - Ջերալդ Հոփքինս
  • Էդվարդ Էնդրյուս - միստր Ռոլանդ Կորբեն
  • Ջոն Լու - միստր Վինգի թոռը

ֆիլմում երկրորդական դերերով հանդես են եկել նաև ֆիլմի ստեղծագործական կազմի անձինք և այլ հայտնի կինոդեմքեր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեմլիններ» հոդվածին։